Երևան
12 °C
Նախօրեին «Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն»-ը հայտարարություն տարածեց, ըստ որի՝ խնդրում են քաղաքացիներին արյան պաշարների համալրման նպատակով ներկայանալ արյունատվության։
Կորոնավիրուսային համաճարակի դեմ պատվաստումների ֆոնին այս հայտարարությունը հանրության շրջանում տարբեր հարցեր առաջացրեց՝ արդյոք քովիդի դեմ պատվաստված լինելու հանգամանքը խանգարո՞ւմ է դառնալ արյան դոնոր, եթե քովիդով վարակվել և ապաքինվել է անձը, որքա՞ն ժամանակ անց կարող է արյուն հանձնել և նմանօրինակ այլ հարցեր:
Երևանի պետական բժշկական համալսարանի համաճարակաբանության ամբիոնի ավագ դասախոս Արման Բադալյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց՝ հայտարարել, թե եթե դու պատավաստված ես քովիդի դեմ և չես կարող արյուն հանձնել, նման բան չկա ամբողջ աշխարհում: Սա վերաբերում է բոլոր պատվաստանյութերին:
«Հետպատվաստումային շրջանում կարելի է հետաձգել, որովհետև պատվաստված անձը պատվաստումը ստանալուց հետո դիսկամֆորտ է զգում. ջերմությունն է բարձրանում, թուլություն է զգում, այսինքն՝ զգում է տեղային ռեակցիաները, որոնք սպասելի են օրգանիզմի կողմից: Արյան դոնոր հանդիսանալով՝ անձն արդեն իսկ մի փոքր թուլություն է զգում, քանի որ արյուն է կորցնում: Արյուն հանձնել այն պարագայում, երբ քեզ վատ ես զգում, այդքան էլ ճիշտ չէ»,- ասաց մանսագետը:
Նրա կարծիքով՝ այս տեսակ մեկնաբանությունները կարող են վատ անդրադառնալ հասարակության շրջանում. սա կարող է բերել այն բանին, որ մարդը կարող է ցանկանալ պատվաստվել քովիդի դեմ, բայց այդ տեսակ թյուր կարծիք լսելով, թե պատվաստված լինելով՝ չի կարող արյուն հանձնել, անհեթեթություն է: Այս պարագայում մարդիկ կարող են նույնիսկ պատվաստանյութի հանդեպ վստահությունը կորցնել:
«Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի արյան բանկ»-ը բացատրում է արյան դոնոր հանդիսանալու պայմանները և հակացուցումները
1) Եթե պատվաստվել եք կորոնավիրուսային հիվանդության դեմ, երբ կարելի է արյան դոնոր լինել
Քովիդի դեմ պատվաստվելուց հետո պետք է անցած լինի առնվազն 10 օր։
2) Եթե վարակվել եք կորոնավիրուսային հիվանդությունով, երբ է թույլատրվում արյուն հանձնել դոնորության համար
Եթե քովիդը հաղթահարել եք թեթև, առանց թոքերի բորբոքման, ապա՝ 2 ամիս անց։ Այլ պարագայում՝ 6 ամիս անց։
Որ պարագայում հակացուցում կա արյան դոնոր դառնալու համար
Մինչ արյունատվությունը՝ բոլոր դոնորներն անպայման անցնում են թերապևտի զննում։
Մերի Խաչատրյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը
«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից
«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ
Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ
«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև
Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ՏԿԵՆ-ը հայտարարում է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթ. մանրամասներ
Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ
Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել
Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել
Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին
Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ
Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT