Երևան
12 °C
Նոյեմբերի 17-ին Երևան-Բաքու չվերթով ռուսական կողմի միջնորդությամբ հայկական կողմին փոխանցվեց Հայաստանի արևելյան սահմանագոտում հայ-ադրբեջանական կողմերի միջև տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով զոհված սպա Տարոն Սահակյանի մարմինը:
30-ամյա սպան 3 տարուց ավելի էր, ինչ անցել էր ծառայության: Ավագ լեյտենանտը պաշտպանում էր Սիսիան-Ջերմուկ սահմանային հատվածը: Նա ծնվել է Տավուշի մարզի Ոսկեվան գյուղում: Ընտանիքում միջնեկ երեխան էր: Ամուսնցած էր, ունի 6 տարեկան որդի:
Սկզբում Տարոնին հետաքրքրել է հոգևոր կյանքը, այնուհետև տարվել է զինվորականով:
«Դպրոցն ավարտելուց հետո մեկնեց Երուսաղեմ՝ այնտեղի հոգեւոր դպրոցում սովորելու համար: Հետո ուսումը կիսատ թողեց, նորից վերադարձավ իր հայրենիք, ավարտեց Երևանի պետական համալսարանն ու աշխատեց ոստիկանությունում: Դրանից հետո ընտրեց ծառայողի կյանքն ու ապրեց դրանով: Քաջ էր, առանց վախի պայքարի մեջ էր մտնում, եթե անհրաժեշտությունն էր լինում»,- «Հայկական Ժամանակի» հետ զրույցում Տարոնի մասին պատմում է նրա կնքահայրը՝ Ոսկան Սարգսյանը:
Տարոնը, իրենից բացի, ունի երկու եղբայր, որոնք նույնպես զինվորական են: Փոքր եղբայրը սովորում է որպես ռազմական բժիշկ, մեծ եղբայրը ՀՀ-ի զորամասերից մեկի գումարտակի հրամանատար է: Հայրը 1990-ականների մարտերի ակտիվ մասնակից, պահեստազորի մայոր Ջիվան Սահակյանն է:
Կնքահայրն ասում է՝ ավագ լեյտենանտը երբեք չի դժգոհել ծառայությունից, Տարոնն իրական կյանքում էլ ընտանիքի անդամների համար իսկական հերոս է եղել. «Ընկերական մեծ շրջապատ ուներ, իրեն բոլորը հարգում ու սիրում էին իր ընկերական ու մարդկային որակների համար: Խելացի, խիզախ տղա էր: Համարձակ, պինդ տղա էր: Երբեք չէր փոխվում, իր սկզբունքներին հակառակ չէր գնում, իսկական հերոս տղա էր ու հերոսաբար էլ զոհվեց»:
Նրա հետ ընտանիքը պարբերաբար կապի մեջ է եղել, Տարոնը պարբերաբար զանգել է նաև կնքահորը, քանի որ ամենից շատ կիսվել է հենց նրա հետ. «Ինքը կնքված չէր, այն տարիներին էլ, երբ պետք է գնար հոգևոր ճեմարան, ինձ ասաց, որ ուզում է կնքվել ու որ կնքահայրը ես լինեմ: Ինձ «բիձիկ» էր ասում, ասաց՝ ես ուզում եմ դու լինես իմ կնքահայրը: 35 տարի է՝ երկու ընտանիքներով բարեկամներ ենք: Տարոնի ամբողջ կյանքն իմ աչքի առաջ է անցել, ինքն էր միշտ նախաձեռնում հանդիպումները, խոսակցությունները, քանի որ գիտեր՝ ես միշտ պատրաստ եմ իրեն լսել և խորհուրդ տալ»,- հիշում է կնքահայրը:
Ընտանիքը սպային սկզբում փնտրել է անհետ կորածների մեջ, հետո համարել են, որ գերի է ընկել: Բայց որոշ ժամանակ անց լսել են, որ Տարոնն իր դիրքը պաշտպանելիս նռնակ է նետել, երբ ադրբեջանցի զինվորները մոտեցել են դիրքին: Պայթյունի հետևանքով բեկորային վնասվածներ է ստացել նաև նա. մեկը՝ սրտի հատվածում, մյուսը՝ թոքի շրջանում: Ըստ Վարդան Սարգսյանի՝ ադրբեջանական կողմը մի քանի հայ զինծառայողի է գերի վերցրել, տարել են նաեւ ծանր վիրավոր Տարոնին, որը ճանապարհին մահացել է։
«Առաջին օրը իմացանք, որ ինքն անհետ կորած է, հայրը մտածում էր՝ գուցե գերի է, որոշել էր, որ գնանք Ջերմուկ, այնտեղ հասկանանք, թե ինչ է եղել: Բայց հաջորդ օրն առավոտյան իմացանք, որ ռուսական կողմի միջնորդությամբ այդ մարտերի ընթացքում զոհված զինծառայողի դի է բերվում Հայաստան: Լուրը կարդում էի, երբ մեր հարազատներից մեկը զանգահարեց, ասաց՝ գիտես՝ Տարոնն է զոհվել: Հետո Տարոնի հայրը զանգեց ինձ, ասաց՝ սխալ տեղեկություններ են գրում, թե տղայիս դիակը խոշտանգված է: Իրականում իր դին խոշտանգված չէ, ունի ընդամենը բեկորային վնասվածքներ: Տարոնի գնդապետը հորն ասել է՝ Տարոնը մարտում աչքի է ընկել իր խիզախությամբ: Իր դիրքը չի զիջել, դուրս է եկել դիրքից և նռնակ նետել ադրբեջանցիների վրա»:
ՀՀ զինված ուժերի սպա, ավագ լեյտենանտ Տարոն Ջիվանի Սահակյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 19-ին՝ ժամը 17:00-ին, գ. Ոսկեվան 5 Փ.4 Նրբ.,տուն 7 հասցեում (հայրական տանը): Հուղարկավորությունը՝ նոյեմբերի 20-ին՝ ժամը 13:00-ին:
Երեկ մամուլում լուրեր տարածվեցին, թե Բաքվից Երեւան բերված զոհված սպա 31-ամյա Տարոն Սահակյանն ադրբեջանցի զինծառայողների է գերի վերցրել, այնուհետև բաց թողնելու հրաման ստացել, ապա՝ ինքը գերեվարվել և խոշտանգվել: Այնուհետև հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ հերքելով մամուլում և սոցցանցերում շրջանառվող վերոնշյալ տեղեկությունները:
«Հայկական ժամանակի» հետ զրույցում լուրերը հերքել էր նաև զոհված սպա Տարոն Սահակյանի եղբայրը՝ Ռոման Սահակյանը՝ ասելով. «Փորձաքննությանը ներկա եմ եղել, իր վրա խոշտանգվածի հետք չկա: Մարմնազննությամբ միայն բեկորային վնասվածքներ են: Ճանաչելով եղբորս՝ կարող եմ ասել, որ ինքն է իրեն պայթեցրել: Նռնակի պայթյունի հետեւանք է»:
Մերի Խաչատրյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը
«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից
«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ
Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ
«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև
Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ՏԿԵՆ-ը հայտարարում է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթ. մանրամասներ
Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT