Երևան
12 °C
Սույն թվականի դեկտեմբերի 5-ին Վանաձորում սպասվելիք ՏԻՄ ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու համամասնական ցուցակը գլխավորող Լոռու ներկայիս մարզպետ Արամ Խաչատրյանը հերքում է այն լուրերը, թե իրենք կոալիցիա կազմելու վերաբերյալ արդեն իսկ որոշակի պայմանավորվածություններ ունեն որոշ ուժերի հետ:
«Հայկական ժամանակ»-ը ՔՊ թեկնածուի հետ զրուցել է քարոզարշավի ընթացքի, իրենց հաղթելու շանսերի և շրջանառվող տարատեսակ խոսակցությունների մասին:
- Պարոն Խաչատրյան, ինչպե՞ս եք գնահատում քարոզարշավի ընթացքը:
- Նորմալ, իր բնականոն ընթացքով առաջ է գնում: Արդեն իսկ բավականին հանդիպումներ ենք ունեցել բնակավայրերում և Վանաձորի բազմաթիվ բակերում: Անհամեստություն թող չհնչի, բնակիչներն իրենց աջակցությունն են հայտնում մեզ և մեր քաղաքական թիմին, ինչը նկատվում է ոչ միայն անմիջական շփումներում, այլ նաև տարբեր տեղերից եկող ազդակներից: Սա պայմանավորված է քաղաքական հետագծով, անցած ճանապարհով և իրականացրած ծրագրերով. մեր խոսքը գործով ենք ապացուցել:
- Ինչպե՞ս կգնահատեք մյուս կուսակցությունների քարոզարշավը: Սոցիալական ցանցերում, երբեմն նաև մամուլում հաճախ ենք հանդիպում տարատեսակ քննադատությունների:
- Մրցակիցների հետ լարվածություն և խնդիրներ չկան: Մեզ մի բանի համար են քննադատել, այն, որ իբր մեր գովազդային վահանակները շատ են: Այո՛, մեր գովազդային վահանակները շատ են, և ամեն ինչ կատարվել է օրենքով ու պայմանագրով: Ընտրություններից հետո բոլոր վահանակները կհեռացվեն: Եթե դա է մեր միակ թերությունը, որը մատնանշում են, ուրեմն սա նաև մեր առավելությունն է:
- Վերջերս կուսակցություններից մեկի ավագանու անդամ թեկնածուն համացանցում հայտնել էր, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կոալիցիա է կազմելու «Ասլանյան» դաշինքի հետ՝ հավելելով, որ արդեն իսկ նման պայմանավորվածություն կա: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս խոսակցությունները:
- Մենք որևիցե քաղաքական ուժի հետ որևիցե պայմանավորվածություն չունենք: Արդեն նշեցի, որ մենք ունենք ժողովրդի մեծ մասի աջակցությունը, ինչը ցույց են տալիս նաև մեր սոցհարցումների արդյունքները: Դրա կարիքն ու անհրաժեշտությունը, համոզված եմ, չի լինելու:
- Իսկ եթե այնուամենայնիվ լինի՞:
- Ես չեմ ուզում «եթե»-ներով խոսել: Ընդհանրապես, քաղաքականության մեջ, եթե անկեղծ խոսենք, որևիցե բան չպետք է բացառել: Սակայն նորից եմ կրկնում՝ մենք ունենք ժողովրդի լայն աջակցությունը, և կարծում եմ՝ կոալիցիա կազմելու անհրաժեշտություն չի լինի: Նախապես ձեռք բերված որևէ պայմանավորվածություն չկա: Ես սա հայտարարում եմ պաշտոնապես և ամենայն պատասխանատվությամբ: Իհարկե, կան քաղաքական ուժեր, որոնք փորձում են ասոցացվել մեզ հետ, կան նաև տեղեկություններ, որ դրանց փորձում են կապել մեզ հետ, սակայն, ինչպես նշեցի, նման պայմանավորվածություն չկա:
- Իսկ հիմնական մրցակից ուժ ո՞ւմ եք համարում:
- Բոլորին էլ տեսնում եմ, ոչ մեկին չեմ թերագնահատում և առողջ մրցակցություն եմ ցանկանում: Կան որոշ ուժեր, որոնք փորձում են ինչ-որ արհեստական լարվածություն մտցնել քարոզարշավի մեջ, բայց մենք չենք գնում պրովակացիաների: Մենք հանգիստ մեր քարոզչությունն ենք անում, մյուսներին էլ կոչ կանեմ մեզ հետ կապված թերացումներ գտնելու փոխարեն խոսել իրենց կատարած ապօրինություններից և չարաշահումներից: Թող դրա մասին խոսեն, ժողովուրդը շատ լավ գիտի դա, ու սա է պատճառը, որ իրենք անհանգստություն ունեն: Շատերն են շատ հարցերի պատասխան տալու դեռ, սակայն մենք հիմա ոչինչ չենք անում, որպեսզի դա չկապեն ընտրությունների հետ: Բոլոր նրանք, ովքեր ապօրինություններ ու չարաշահումներ են կատարել, միանշանակ պատժվելու են:
- Պարոն Խաչատրյան, ի սկզբանե այլ անուններ էին շրջանառվում՝ որպես համայնքապետի թեկնածու: Ինչպե՞ս և ինչո՞ւ Ձեզ ընտրեցին:
- Այո՛, քաղաքական թիմում քննարկումներ կային: Վերջում ՔՊ վարչությունը որոշել է, որ ես պետք է գլխավորեմ համամասնական ցուցակը, ինչն ինձ համար մեծ պատիվ է: Ես պետք է պատվով կատարեմ առաջին համարի պարտականությունները:
- Իսկ Դուք ինչո՞ւ որոշեցիք առաջադրվել:
- Մենք ունենք հստակ ծրագիր, որն արդեն իսկ ներկայացված են, մենք գալիս ենք՝ համայնքը շենացնելու: Ես վստահ եմ, որ կարողանալու ենք Կառավարության հետ համատեղ Վանաձորը դարձնել գրավիչ համայնք: Ինչպես շատ համայնքներում, այնպես էլ Վանաձորում մենք ու մեր քաղաքական թիմը հաջողություն ենք գրանցելու:
- Սկզբում որպես ավագանու անդամ, հետո՝ փոխմարզպետ, պատգամավոր, մարզպետ, այսօր արդեն՝ համայնքապետի թեկնածու: Ո՞ր պաշտոնն է գերադասելի Ձեզ համար:
- Ինձ համար պաշտոնը կարևոր չէ. ես 10 տարի պայքարել եմ հանուն արդարության և պետության ապագայի հզորացման համար: Իմ քաղաքական թիմն ինձ որտեղ էլ տեսնի, ես պատրաստ եմ այդտեղ աշխատել՝ հանուն համայնքի, մարզի ու պետության:
- Ձեր ավագանու համամասնական ցուցակում ովքե՞ր են ներգրավված:
- Տարբեր ոլորտներից անձինք են՝ սպորտի, մշակույթի, առողջապահության, բիզնեսի և այլն: Այս ամենի հետ մեկտեղ առաջին հերթին հաշվի է առնվել տվյալ անձի մարդկային հատկանիշները, կրթությունն ու սկզբունքայնությունը: Ես վստահեցնում եմ՝ մեզ մոտ չկան անձինք, որոնք ցուցակում ներառվել են պաշտոններ ստանալու կամ ինչ-որ մրցույթներում հաղթելու երաշխիք ստանալու համար: Մեզ մոտ պաշտոնների առևտուր չի եղել:
- Կային մարդիկ, որոնք ոչ վաղ անցյալում Ձեր թիմում էին, սակայն այսօր նրանց տեսնում ենք այլ կուսակցությունների ցուցակներում:
- Այո՛, եղան նման մարդիկ, որոնք այլ ակնկալիքներ ունեին, երբ ակնկալիքներն իրականություն չդարձան, անմիջապես բացահայտվեցին ու հեռացան: Այս իրավիճակը ե՛ւ սպասելի էր մեզ համար, ե՛ւ օգտակար:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ը գիշերվա ընթացում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում՝ Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT