Երևան
12 °C
Օրերս Ճամբարակում պայմանագրային զինծառայող 29-ամյա Գեւորգ Ավետյանը նախքան մահացու հրազենային վիրավորում ստանալը ենթարկվել է բռնության։ Տեղեկությունը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հաստատեցին ՀՀ քննչական կոմիտեից:
Սույն թվականի նոյեմբերի 15-ի առավոտյան՝ ժամը 09:40-ի սահմաններում, դիրքի կացարանում Գեւորգ Ավետյանն իրեն ամրակցված ինքնաձիգից կրակոցներ է արձակել իր որովայնի ուղղությամբ, ինչի հետեւանքով ստացել է միջանցիկ մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Ճամբարակի հիվանդանոց: Ստացած վիրավորումների հետեւանքով մեկ օր անց 29-ամյա պայմանագրային զինծառայողը մահացել է:
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: Պարզվել է, որ հոկտեմբերի 19-ից մինչեւ նոյեմբերի 15-ը ներառյալ մարտական հերթապահություն կատարելու ընթացքում Գեւորգ Ավետյանի նկատմամբ դաժան վերաբերմունք է դրսեւորել պայմանագրային զինծառայող Ա. Ս.-ն, վերջինս պարբերաբար նվաստացրել է տուժողի պատիվն ու արժանապատվությունը:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածով (զինծառայողին սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական պատիվն ու արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու միջոցով անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով): Ա. Ս.-ն ձերբակալվել էր, այնուհետեւ՝ կալանավորվել։ Քրեական գործի շրջանակներում ձերբակալվել էր, այնուհետեւ՝ կալանավորվել եւս մեկ պայմանագրային զինծառայող՝ Ա. Ա.-ն։
Պարզվել է, նույն օրը՝ նախքան դեպքը՝ ժամը 09:20-ի սահմաններում, ճամբարակցի Ա. Ս.-ն եւ Ա. Ա.-ն զորամասի ճաշարանում ծեծել են մեկ այլ զինծառայողի՝ Ա. Ա.-ին, եւս: Ճաշարանում եղել է նաեւ Գեւորգը, որից վերոնշյալ անձինք ինտերնետային կապ են ուզել, սակայն նրա մոտ եղած քարտը չի գործել, ինչի պատճառով վերոնշյալ երկու անձինք վեճ են սկսել Գեւորգի եւ Ա.Ա.-ի հետ, որին էլ հաջորդել է ծեծը:
Նշենք, որ Ճամբարակի բնակիչ Ա. Ս.-ն, անցնում է նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ պետի կամ հրամանատարի կողմից ստորադաս զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, այն է՝ մի խումբ անձանց կողմից զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը՝ նրանց միջեւ ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ ծեծելով կամ այլ բռնի գործողություններ կատարելով։ Ա.Ս.-ն ու տուժողը Ճամբարակից են:
Ինչ վերաբերում է ձերբակալված մյուս զինծառայողին՝ Ա. Ա.-ին, ապա վերջինս անցնում է ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված գործով, այն է՝ մի խումբ անձանց կողմից՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը՝ նրանց միջեւ ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ ծեծելով կամ այլ բռնի գործողություններ կատարելով։
Նոյեմբերի 16-ին մահացած Գեւորգը Ավետյանը 2016 թվականից պայմանագրային զինծառայող էր, ծառայում էր Ճամբարակում: Նա ամուսնացած չէր, ունի քույր եւ եղբայր:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 21-ին ՀՀ ՊՆ-ն հայտնեց, որ պայմանագրային զինծառայող, շարքային Գեւորգ Ավետյանը՝ ծնված 1992թ. նոյեմբերի 15-ին, որովայնի շրջանում վիրավորում է ստացել, տեղափոխվել հիվանդանոց և մեկ օր անց՝ նոյեմբերի 16-ին, այնտեղ մահացել: Դրանից հետո պայմանագրային զինծառայողի հարազատները լրատվամիջոցների հետ զրույցում պնդել էին, որ Գեւորգին դաժանաբար ծեծել եւ հասցրել են ինքնասպանության կամ սպանել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ
Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները
ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը
Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս
Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը
Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը
Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ
Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս
«Արարատցեմենտ»-ը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը
ԵՄ երկրներ սառեցված ձուկ ու ձկնամթերք արտահանելու հնարավորություն ենք ստացել. Գևորգ Պապոյան
Եվրոպայում շոգի ալիքը կարծես ավարտվում է․ Ազիզյան
Խոչընդոտել են պարեկների գործողությունները, դրսևորել անհարգալից վերաբերմունք. ՆԳՆ-ն՝ Գյումրու միջադեպի մասին
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4829-ի
Արմավիրում 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, ինչի հետևանքով այն ընկել է նրա վրա
Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց
ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ
Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ
ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է
Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
Ջրանջատումներ որոշ բնակավայրերում
«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար
Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները
2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր
Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել
Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով
Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն
Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք
Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին
Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը
Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT