Քովիդի դեպքերը նվազում են՝ պայմանավորված պատվաստումներով, բայց «դելտա» շտամը նույն ակտիվությամբ կա. մասնագետ

Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստված է բնակչության արդեն 30 տոկոսը: Կատարված 1 մլն 4 հզր 4 հարյուր 93 պատվաստումից առաջին դեղաչափն ստացել է 682 հազար 188-ը, երկրորդը՝ 322 հազար 305-ը: Պատվաստումներին զուգահեռ մեր երկրում նկատվում է վիրուսով վարակվածության դեպքերի նվազում. եթե նախորդ շաբաթների ընաթացքում քովիդով վարակվածության դեպքերը կազմում էին 9152 թեստավորումից 1000-2000 դեպք և 60-70 մահվան դեպք, ապա հիմա՝ վերջին շաբաթների ընթացքում, 7366 թեստավորումից հաստատվում է 800-500 դեպք: Մահվան դեպքերը կազմում են 23-40:

Ընդ որում, նախորդ 14 օրվա ընթացքում, 100 հազար բնակչության հաշվարկով, քովիդով վարակվածության դեպքերը եղել են 821.1 դեպք, այժմ կազմում են 422.9 դեպք:

Այս մասին «Հայկական Ժամանակի» հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:

Ըստ նրա՝ դեպքերի նվազումը պայմանավորված է քովիդի դեմ պատվաստումով, բայց որ կրկին դեպքերի աճ չնկատվի, կարևոր է, որ հասարակությունը հետևի նաև հակահամաճարակային կանոններին:

«Հիմա Հայաստանը, Եվրամիության չափանիշներով, համաճարակային վտանգավոր՝ «մուգ կարմիր» գոտուց տեղափոխվել է «կարմիր գոտի»: Համեմատելով դեպքերը՝ նկատում ենք, որ, օրինակ, ուղիղ երկու շաբաթ անց ցուցանիշն արձանագրեց 45 տոկոսով նվազումով: Դրական դեպքերը 9.9 տոկոս են կազմում այժմ, համեմատած նախորդ 14 օրվա հետ՝ կազմել էին 14 տոկոս: Վարակի վերարտադրողական ցուցանիշը 0.7 է, երկու շաբաթ առաջ եղել է 1.2: Այսինքն՝ քովիդով վարակված դեպքերի նվազման միտումը կա, բայց ռիսկ էլ կա, որ նոր դեպքերի ավելացում կունենանք, եթե հասարակության կողմից անտեսվեն հակահամաճարակային անվտանգության կանոնները»,- ասաց Աբովյանը:

ՀՎԿԱԿ-ի մասնագետը, սակայն, նշում է՝ «դելտա» շտամը, որը վերջին ամիսներին մեծ ակտիվությունն էր գրանցել Հայաստանում, նույն ակտիվությամբ պահպանվում է: Դեպքերը նորից գրանցվում են երիտասարդների շրջանում, նրանք և՛ վարակվում են, և՛ վարակում: Վարակով պայմանավորված մահվան ցուցանիշը նույնպես երիտասարդացել է:

«Քովիդով պայմանավորված վիճակի բարելավումը պայմանավորված է պատվաստումներով, կարևոր են նաև կանոնների պահպանումը: Պատվաստումների նպատակը հոսպիտալացված դեպքերի նվազումն է: Պատվաստված անձը պաշտպանված է, պաշտպանում է և՛ իրեն, և՛ իր շրջապատին: Թեև կարող է վարակվել վիրուսով, սակայն պատվաստված լինելու փաստը պաշտպանում է մահվան դեպքերից և հոսպիտալացումից»,- ասաց Ռոմելլա Աբովյանը:

Հայաստանը պատվաստումային ցուցանիշով, համեմատած հարևան երկրների հետ, նույնպես ունի դրական առաջընթաց:

Այսուհետ Երևանի և տարբեր մարզերի պոլիկլինիկաներ այցելելիս անձը, եթե ուզում է պատվաստվել կորոնավիրուսային հիվանդության դեմ, այլևս ստիպված չի լինում հերթ կանգնել: Նոյեմբերի 8-ից պատվաստման ամբողջ գործընթացն իրականացվում է էլեկտրոնային տարբերակով՝ «Արմեդ» համակարգով:

Երևանի համար 4 պոլիկլինիկայի աշխատակից Սրբուհի Բուդաղյանը մեզ հետ զրույցում պարզաբանեց՝ նոր տարբերակով հանվել է անձանց ամբուլատոր քարտերի առկայությունը, որը երկարացնում էր պատվաստման գործընթացը. «Թղթաբանությամբ երկար էր տևում, ընդամենը դա է հանվել: Այսինքն՝ անձը, եթե ուզում էր պատվաստվել, մոտենում էր թերապևտին, անցնում էր տարբեր զննումներ, դրանք բոլորը գրանցվում էին իր ամբուլատոր քարտում (ամբուլատոր քարտի մեջ գրված է անձի առողջության վերաբերյալ բոլոր տեղեկատվությունը): Հիմա այդ քարտերի փոխարեն, երբ անձը մինչ պատվաստվելը զննում է անցնում թերապևտի մոտ, թերապևտն անմիջապես այդ տեղեկությունը ներառում է «Արմեդ» համակարգ»:

Ըստ պոլիկլինիկայի աշխատակցու՝ էլեկտրոնային տարբերակը հեշտացրել է պատվաստման գործընթացը: Պատվաստվել ցանկացող անձը, պոլիկլինիկա գնալով, այլևս հերթ չի կանգնում մատենավարական բաժնում, որի արդյունքում էլ հերթերը նվազել են:

Մերի Խաչատրյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3026 դիտում

Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին

ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ

ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ

Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է

Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան

Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել

Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան

Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի

Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ

Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան

Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան

Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է

Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ

Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն

Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ

Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը

Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից

Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել

Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել