Հանրային քննարկման է դրվել երեխաների՝ դպրոց ընդունելության, տեղափոխության, ուշ ընդգրկման հարցերը կարգավորող նախագիծը

25/11/2021 schedule17:47

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել դպրոցական տարիքի երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու, սահմանված ժամկետից ուշ այդ երեխաների կրթությունը կազմակերպելու և հանրակրթական ուսումնական հաստատությունից սովորողին այլ դպրոց տեղափոխելու ու ազատելու հարցերը կարգավորող կարգի նախագիծը՝ նոր խմբագրությամբ:

Գործող կարգում առկա որոշ իրավակարգավորումների բացը հաճախ հանգեցնում է խնդրահարույց իրավիճակների, մասնավորապես՝ կապված ազգային փոքրամասնությունների, երկքաղաքացիների, այլ երկրներում ուսումն ընդհատած և ՀՀ վերադարձած սովորողների կրթության իրավունքի իրացման, առաջին դասարան ընդունվող երեխաների` էլեկտրոնային համակարգի միջոցով հաստատությունում հայտագրելու հետ: 

Առաջարկվող նախագծով փորձ է արվել կարգավորել այդ հարցերը՝ հաշվի առնելով երեխայի շահերը։

Մասնավորապես սահմանվել է.

  • Ազգային փոքրամասնությունների սովորողները հնարավորություն կունենան իրենց ազգային (մայրենի) լեզվով կրթություն ստանալու` անկախ հաստատությունում լիցենզիոն տեղերի սահմանափակումից:
  • Այն բնակավայրերում, որտեղ հաստատությունը տվյալ աստիճանում կրթություն իրականացնող միակ հաստատությունն է, կամ տվյալ համայնքում գործող հաստատություններում տվյալ կրթական աստիճանի համար լիցենզիայով սահմանված բոլոր տեղերը զբաղված են, կիրականացվի սովորողների ընդունելությունը հաստատություն՝ անկախ լիցենզիոն տեղերի սահմանափակումից:
  • Հաստատությունների տնօրենները հնարավորություն կստանան մինչև տվյալ տարվա մայիսի 20-ը դիմելու կրթության կառավարման պետական լիազոր մարմնին՝ տարրական աստիճանի լիցենզիոն տեղերի վերաբաշխման առաջարկով և առաջին դասարանի ընդունելության տեղերի հատկացման նպատակով: Կկարգավորվեն պարբերաբար հանդիպող խնդրահարույց իրավիճակները՝ հաստատություններում առաջին դասարանցիների ընդունելության ժամանակ սովորողների թվաքանակի հետ կապված:
  • Օտար լեզվով ուսուցման իրավունք ունեցող երեխաների ընդունելությունը կիրականացվի առանձին էջի միջոցով և սահմանված ժամկետում՝ խուսափելով այն դեպքերից, երբ օտար լեզվով ուսուցման իրավունք չունեցող երեխային գրանցում էին այդ լեզվով ուսուցման տեղում։
  • Առաջին դասարանցիների ընդունելության ժամանակ կհեշտացվի երկյակ, եռյակ և ավելի երեխաների հայտագրումը. նրանցից մեկին հայտագրելու դեպքում մյուսը կամ մյուսները կհամարվեն հայտագրված։
  • Գործող իրավակարգավորմամբ՝ առաջին դասարանցիների հայտագրումը սկսվում է յուրաքանչյուր տարվա հունիսի 1-ից: Նախագծով՝ առաջարկվում է սովորողի ընդունելությունը հաստատության առաջին դասարան մեկնարկել յուրաքանչյուր տարվա ուսումնական պլանով նախատեսված ուսումնական գործընթացի ավարտից երկու շաբաթ հետո՝ առաջին երկուշաբթի օրը:
  • Նախագծի ընդունմամբ կկարգավորվեն կրթությունից դուրս մնացած երեխաների, ինչպես նաև կրթական որևէ աստիճանում ուսումն ընդհատած սովորողներին հանրակրթության մեջ ներառելու հարցերը: Հաշվի առնելով երեխայի լավագույն շահը` նախագծի ընդունմամբ կգործի նոր դրույթ այն սովորողների համար, որոնք, կրթության վերաբերյալ փաստաթղթերի համաձայն, փոխադրվել են հաջորդ դասարան և ինչ-ինչ պատճառներով ուսումնական տարվա առաջին կիսամյակում ընդհատել ուսումը: Հաջորդ դասարան փոխադրված և ուսումնական տարվա առաջին կիսամյակում ուսումն ընդհատած սովորողը մինչև ուսումնական տարվա առաջին կիսամյակի ավարտը դպրոց դիմելու դեպքում հնարավորություն կստանա ուսումը շարունակելու համապատասխան դասարանում` պայմանով, որ առաջին կիսամյակի և տարեկան գնահատականները որոշվելու են ուսումնական տարվա ավարտին, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով՝ 120-200 ժամ բացակայած սովորողի համար նախատեսված լրացուցիչ քննությունների և ամփոփիչ ստուգողական աշխատանքների միջոցով, որոնց արդյունքների վերաբերյալ նախարարությունը կարող է իրականացնել մոնիթորինգ:
  • 16 տարին լրացած կամ տվյալ տարում լրացող և հիմնական կրթության վկայական չունեցող երեխաների համար հստակեցվել է հիմնական կրթության վկայականը էքստեռն կարգով ստանալու և կրթությունը շարունակելու պայմանը։ Հստակեցվել են նաև ժամկետները։

ԿԳՄՍՆ-ն հավելում է, որ քաղաքացիները և շահառու խմբերը մինչև դեկտեմբերի 8-ը կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
914 դիտում

Անկարան ջանքեր կգործադրի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները շարունակելու համար. Էրդողան

Հայտնի է՝ ով կհայտարարի «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակչում Հայաստանի ժյուրիի միավորները. լուսանկար

Լավրովն ու Մարկո Ռուբիոն քննարկել են Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքները

«Հանգիստ գրեք, կինս գիտի». աքրոստիկոսներ ձոնող աղջիկն ու Կարոյի մեխակը՝ «ստարտ». գյումրեցի գծանկարիչը՝ KarVar

Պուտինը հրամանագիր է ստորագրել ՌԴ քաղաքացիություն տրամադրելու դյուրացման մասին. ովքեր կարող են օգտվել

Արթիկում 2022-2024 թթ. այնքան աշխատանք է կատարվել, որքան չէր արվել նախորդ 20-25 տարիներին. Հարությունյան

Ֆրանսիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Դեսին-Շարպիոյի քաղաքապետ Լորանս Ֆոտրայի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Կենսաբազմազանության միջազգային օրվան ընդառաջ

Արմեն Գրիգորյանն ու Աբբաս Արաղչին քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր

Միրզոյանը` Եվրոպական քաղաքական համայնքի մասին

Հայաստանի սեփականության իրավունքը գրանցվեց հեռուստաաշտարակին հարող տարածքի 1,6 հա մակերեսով հողամասի նկատմամբ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով

Ժաննա Անդրեասյանն այցելել է սկանդալների կենտրոնում հայտնված՝ Մերձավանի և Մխչյանի դպրոցներ

Զելենսկու և Պուտինի հանդիպումը հնարավոր է. Պեսկովն ասել է՝ ինչ պայմանի դեպքում

Հայաստան կժամանի Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահի գլխավորած պատվիրակությունը

Ոտից գլուխ խնդալու ու խղճուկ «մատերիալ» եք. մի շաբաթ է ապացուցում եք, որ ալբանացի չեք. Սիմոնյան

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Անիտա Անանդին` Կանադայի ԱԳ նախարար նշանակվելու կապակցությամբ

Հարբած վարորդը «Զվարթնոցի» ճանապարհին վթարվել է․ գնում էր կանխելու ընկերուհու մեկնումը

«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին քվեարկեք Հայաստանի օգտին. Արայիկ Հարությունյան

29-ամյա երիտասարդի սպանությունը բացահայտվել է. կան ձերբակալվածներ

Հրամանատարական առաջնորդությունն ընտրություն է, որը համարձակություն է պահանջում. Աննա Վարդապետյան

Պատգամավորներն այցելել են Վանաձոր՝ ծանոթացել սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրականացվող աշխատանքներին

Զելենսկին հաղթաթուղթ չունի Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Թրամփ

Միրզոյանը շնորհավորել է Ժոլիին` նոր պաշտոնի անցնելու կապակցությամբ

Ինչպե՞ս կարող են քվեարկել «Եվրատեսիլ» մրցույթին չմասնակցող երկրները

«BMW X6»-ը մոտ 2 մետր բարձրությունից ընկել ու կողաշրջվել է․ դրա միջից թափվել են կասկածելի փաթեթներ

Այսօր տեղի կունենա «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչ փուլը․ Պարգը ելույթ կունենա 18 համարի ներքո

Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

Առողջ, կրթված, կամքով ամուր այս սերունդը մեր ուժեղ պետության հիմքն է․ Ավանեսյանը՝ ռազմական վարժարանի սաներին

Բելգիայի վարչապետն ու Փաշինյանը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության ամրապնդման քայլերը

Պատրաստվում ենք Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների հանդիպմանը. Ումերով

Թիվ 23 համարի երթուղու վթարից տուժածները դուրս են գրվել. հոսպիտալացված է մնում անչափահասը

Փաշինյանն ու Չեխիայի վարչապետն անդրադարձել են Հայաստան-ԵՄ գործընկերությանը վերաբերող հարցերի

Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնը քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումների մասին հարցեր

Հայաստան կժամանի ԵԽԽՎ կանոնակարգի, էթիկայի և անձեռնմխելիության հանձնաժողովի պատվիրակությունը

Շենգավիթի թաղապետարանի՝ կաշառք ստանալու մեջ մեղադրվող նախկին պաշտոնյաները կալանավորվել են

Խաղաղության պայմանագրի ստորագրման հետ մեկտեղ կլուծարվի Մինսկի խումբը. Խանդանյան. տեսանյութ

Ռուսաստանը գոհ է Ուկրաինայի հետ բանակցություններից. Մեդինսկին հայտնել է 1000/1000 գերիների փոխանակման մասին

Արդյունավետ հանդիպում Էմանուել Մակրոնի հետ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Մեքենաներից պահեստամասեր հափշտակելու համար մեղադրվող ոստիկաններին բացահայտել է ծառայողական քննությունը