Երևան
12 °C
Սույն թվականի դեկտեմբերի 5-ին Կոտայքի մարզի Հրազդան խոշորացված համայնքում նույնպես սպասվում են ՏԻՄ ընտրություններ: «Ապրելու երկիր» կուսակցությունն այս համայնքում առաջադրել է Մոնթե Մաթևոսյանի թեկնածությունը:
Մոնթե Մաթևոսյանի հետ «Հայկական ժամանակի» զրույցը՝ ստորև.
- Պարոն Մաթևոսյան, ինչո՞ւ «Ապրելու երկիր» կուսակցությունը ՏԻՄ ընտրություններում որոշեց առաջադրել հենց Ձեր թեկնածությունը, և Դուք ինչպե՞ս եք գնահատում Ձեր ընտրվելու շանսը:
- Թեկնածության առաջադրման պատասխանը հարցերի մի ողջ կոմպլեքս է ներկայացնում։ Ինչ վերաբերում է շանսերին, ապա գնահատում եմ բավարար՝ Հրազդանում դրական փոփոխություններ անելու համար։
- Իսկ քարոզարշավի ընթացքն ինչպե՞ս եք գնահատում: Երբ հանդիպում եք քաղաքացիների հետ, ի՞նչ խնդիրներ են նրանք բարձրաձայնում և ի՞նչ առաջարկներ անում:
- Քարոզարշավի մթնոլորտն ընդհանուր առմամբ ծանր է՝ պայմանավորված մեզ բոլորիս պատած ապատիայով, որը, ըստ մեզ, հաղթահարելի է։ Հիմնական խնդիրներն են գործազրկությունը, զբոսայգիների, հանգստի վայրերի, կարելի է ասել, բացակայությունը, մշակութային կյանքի զարգացման ցածր տեմպերը, թափառող շների հարցը և այլն։ Մեր նախընտրական ծրագրում ներկայացրել ենք խնդիրների լուծման ուղիները և բավականին ֆունդամենտալ փոփոխություններ ենք առաջարկում։
- Մանրամասնեք Ձեր նախընտրական ծրագիրը:
- Մենք ներկայացել ենք ոչ ստանդարտ ծրագրով։ Մեր գլխավոր նպատակը քաղաքացիների շրջանում մտքի փոփոխության հասնելն է։ Կրթական ծրագրեր ենք առաջարկում, մասնավորապես՝ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ստեղծում, վճարովի համակարգում գերազանց առաջադիմություն ունեցող ուսանողների ուսումնական վարձի սուբսիդավորում անհրաժեշտ մասնագիտությունների գծով։ Գործատու-աշակերտ-ուսանող հարթակի ստեղծում։ Հասարակագիտական հանդեսի ստեղծում։ Մասնագիտական հմտությունների զարգացման նպատակով դասընթացների կազմակերպում։ Բացի կրթական ծրագրերից, նախատեսում ենք գյուղացու և սպառման շուկայի միջև փոխադարձ կապի ապահովում, գյուղական տուրիզմի զարգացում, զբոսայգիների և խաղահրապարակների հիմնում, սահադաշտի կառուցում: Այս շարքը կարելի է անվերջ շարունակել։
- Մրցակից ուժ ո՞ւմ եք համարում:
- Յուրաքանչյուր քաղաքական ուժի:
- Համայնքում ի՞նչ խնդիրներ կան, որոնք առաջնային լուծման կարիք ունեն:
- Հիմնական խնդիրը մտքի փոփոխությունն է։
- Պարոն Մաթևոսյան, համամասնական ընտրակարգով բացարձակ մեծամասնություն չլինելու դեպքում համայնքապետն ընտրվելու է կոալիցիոն տարբերակով: Նման արդյունքի պարագայում կդիմե՞ք համագործակցության Ձեզ մրցակից քաղաքական ուժերի հետ:
- Եկեք «եթե»-ներով չառաջնորդվենք։ Այդ հարցին մեծ սիրով կպատասխանեմ դեկտեմբերի 6-ին։
- Ինչո՞ւ պետք է քաղաքացիներն իրենց քվեն վստահեն Ձեզ:
- Նախ՝ մեր առաջարկած ծրագրի համար, երկրորդը, թե ովքեր են մեզ մրցակից ուժերը, որոնց մասին վաղուց ամեն ինչ ասված է։
Մերի Խաչատրյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր
Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան
Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին
Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի
Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել
Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել
Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով
Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը
Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել
Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի
Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT