Արցախի ՆԳՆ ոստիկանության պետ Արտյոմ Հարությունյանը ուղերձ է հղել ոստիկանության ծառայողի մասնագիտական օրվա կապակցությամբ

30/11/2021 schedule10:34

Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ, գնդապետ Արտյոմ Հարությունյանն ուղերձ է հղել ոստիկանության ծառայողի մասնագիտական օրվա կապակցությամբ:

Ուղերձում ասվում է.

Հարգելի հայրենակիցներ,

Այսօր մենք նշում ենք ԱՀ ոստիկանության ծառայողի մասնագիտական օրը և ոստիկանության համակարգի կազմավորման 20-ամյակը, որն իրավահաջորդն է խորհրդային միլիցիայի և նորանկախ Հանրապետության ՆԳ նախարարության: 2021 թվականի սկզբից՝ ոստիկանությունը գործում է ՆԳՆ կազմում:

Օրը, թերևս խորհրդանշական է նրանով, որ համակարգը երիտասարդության, կարող տարիքում է: Երբ հնարավոր է իրացնել ամբողջ ներուժը և իրագործել ավելին:

Նախորդ տասնամյակների ընթացքում Արցախի Հանրապետության ոստիկանությունը քայլ առ քայլ իրագործել է իր առջև դրված խնդիրները, իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում՝ ներդրել բոլոր ջանքերը:

Խնդիրներ այսօր էլ կան և հենց ոստիկանության ծառայողի մասնագիտական օրը պատեհ առիթ է դրանք մատնանշելու և կյանքի կոչելու համար։

Համակարգի գերխնդիրը՝ Հանրապետության տարածքում ներքին անվտանգության բարձր աստիճանի ապահովումն է, որի ակունքում կանգնած է նաև Արցախի ոստիկանը, ով իր անձնվեր ծառայությամբ արտահայտում է մեր պատկերացումները արտաքին ու ներքին անվտանգության վերաբերյալ:

1992 թվականին երբ երկիրը հայտնվել էր ծայրահեղ ծանր վիճակում, երբ վտանգված էր մեր գոյությունը, ոստիկանության ծառայողներից համախմբված կազմավորումը ևս դարձավ հայրենիքի պաշտպան: Ավաղ, առաջին պատերազմում ունեցանք 3 տասնյակից ավելի զոհ: Արցախյան երրորդ պատերազմի ընթացքում հայրենիքի պաշտպանության սահմանին կանգնեցին նաև ոստիկանության համահավաք գումարտակի ծառայողները:

Հայրենիքի փրկության ճանապարհին շուրջ 44 օր տևած ռազմական գործողությունների ընթացքում՝ համակարգը կրեց կորուստներ. 11 զոհ, 11 անուն, որոնց մասին դեռ երկար պիտի խոսվի: Նրանք կռվեցին անհավասար մարտում և անմահացան՝ Արցախի համար:

Պատերազմի ժամանակ ոստիկանը զինվոր է՝ ռազմի դաշտում, խաղաղ ժամանակ՝ իրավակարգի զինվոր, կանգնած՝ քաղաքացու կողքին, պաշտպանելով նրա հիմնարար ազատություններն ու իրավունքները, անզիջում պայքարելով նաև հանցավորության դեմ, պատրաստ կանխելու երկրի ներսում բռնության ցանկացած դրսևորում:

Առաջնագիծ դարձած հայրենիքն այսօր բոլորիս նվիրվածության և աջակցության կարիքն ունի: Պատերազմն ամբողջությամբ խմբագրեց մեր անելիքները, բայց նպատակները մնացին անփոփոխ: Բացառել հանցավոր դրսևորումները, ուժեղացված պայքար տանել ներքին անվտանգության ապահովման ուղղությամբ, մեր հայրենակիցների խաղաղ կենսագործունեության համար՝ ստեղծել բոլոր անհրաժեշտ պայմանները:

Արցախի ոստիկանները քաջ գիտակցում են երկրի համար այս կարևոր ժամանակաշրջանում իրենց վստահված աշխատանքի բացառիկությունը: Գուցե անհամեստ է հնչում, երբ խոսում ենք մեր կատարած աշխատանքի մասին, սակայն ամեն դեպքում իրավական ամուր ինստիտուտ և արհեստավարժ մասնագետներ ունենալը ոչ միայն կարևոր՝ այլև անհրաժեշտ է:

Ոստիկանության գործունեության արդյունավետությունը բարձրացնելու գործում կարևոր եմ համարում նաև ոստիկանության վետերանների դերակատարումը, նրանց երկարամյա փորձն ու մասնագիտական գիտելիքները երիտասարդ կադրերին փոխանցելու անհրաժեշտությունը:

Այսօր արվում է ամեն ինչ ոստիկանության ծառայողների մասնագիտական որակները բարձրացնելու, նյութատեխնիկական բազան հարստացնելու, համակարգն էլ ավելի կայունացնելու համար:

Վերանորոգվում են ռազմագործողությունների ընթացքում թիրախավորված և վնասված շենք-շինությունները: Մարտունիում այդ աշխատանքը գրեթե ավարտվել է, վերսկսվել է Կարմիր շուկայի բաժանմունքի նորոգումը, Մարտակերտի շրջանային բաժնում այս պահին շինարարական աշխատանքներ են իրականացվում, որից հետո նախատեսել ենք վերանորոգել և վերազինել նաև Ասկերանի շրջանային բաժինը՝ ենթակա ստորաբաժանումներով:

Կառուցվածքային ու սոցիալ-կենցաղային բոլոր փոփոխությունները նպատակ ունեն համակարգը դարձնել առավել ճկուն, աշխատանքն` արդյունավետ ու համակարգված:

ԱՀ ներքին գործերի նախարարությանն առաջադրված առաջնահերթ խնդիրներից մեկն էլ ՀՀ գործընկերների հետ ակտիվ համագործակցությունն է: Տարբեր հանցատեսակների՝ ինչպիսիք են թրաֆիքինգը, թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը, տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների ռիսկերը, ինչպես նաև մյուս բոլոր սպառնալիքները կանխելու և բացառելու ուղղությամբ ներքին գործերի նախարարությունն ակտիվորեն համագործակցում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողների հետ:

Առիթը բաց չթողնելով, իմ և համակարգի բոլոր ծառայողների անունից շնորհակալություն եմ հայտնում ոստիկանության պետ, գեներալ-մայոր Վահե Ղազարյանին և բոլոր այն ստորաբաժանումների պատասխանատուներին, ովքեր մշտապես Արցախի կողքին են:

ԱՀ Ոստիկանությունը կայացած պետական կառույց է և շուրջօրյա աշխատանքի համակարգ: Այսօր, ի դեմս ոստիկանության ծառայողների՝ մեզ հաջողվում է հետևողական աշխատանքով հանրապետությունում ապահովել կայուն օպերատիվ իրավիճակը:

Գործունեության ընթացքում իր գլխավոր գործառույթների իրականացման համար, ոստիկանությունն առաջնորդվել է օրինականության շրջանակներում:

Մեծ աշխատանք է կատարվել ոստիկանության գործունեության օրենսդրական դաշտի ձևավորման և այդ օրենքները կյանքի կոչելու ուղղությամբ:

Լինել ոստիկանության ծառայող, նշանակում է լինել չափազանց պատասխանատու, անաչառ ու ազնիվ: Ոստիկանի առաքելությունը ուժերի գերլարումով ստեղծագործական մոտեցում պահանջող առաքելություն է, որը հաճախ իրականացվում է նաև հանգստի հաշվին: Հանցավորության դեմ պայքարի, հասարակական կարգի ապահովման, երկրի իրավակարգի ամրապնդման և հանուն օրինականության, հանուն մարդու և հասարակության իրավունքների՝ Արցախի ոստիկանն անձնուրաց ծառայել ու ծառայում է երկրին ու ժողովրդին:

Իմ երախտագիտությունն եմ հայտնում համակարգի բոլոր ծառայողներին և մաղթում՝ ուժ և տոկունություն, բարի և անփորձանք ծառայություն՝ ի բարօրություն Արցախի Հանրապետության:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1379 դիտում

Կառավարությունը հիմա մշակում է աջակցության ծրագրեր կոնյակագործների համար. Պապոյանը մանրամասներ է հայտնել

Շանթ Հարությունյանը «Իմնեմնիմի» տաղավարում Սերժ Սարգսյանին անվանել է «սուկա». տեսանյութ

Սաուդյան Արաբիայի, Բահրեյնի և Օմանի քաղաքացիների համար վերացվել է ՀՀ մուտքի արտոնագրերի անհրաժեշտությունը

Հայաստանում և Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելությունները վարչական համաձայնագիր են ստորագրել

Ծակ շապիկով Հայաստան եկած Քոչարյանը դարձել է նաև Միկոնոս կղզում 1,3 մլրդ դրամ արժեքով առանձնատան տեր. Չախոյան

Հետախուզվողը հայտնաբերվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ

«Կրթվելը նորաձև է» շարժումը ուղևորվում է Վանաձոր. մանրամասներ

Ձեր ֆինանսական «տունը». Converse Mobile-ի անհատականացված փորձառությունը

Էստոնիայի կրթության նախարարը ԿԳՄՍ նախարարին է ներկայացրել բուհերի խոշորացման իրենց փորձը

Քննարկվել են Հայաստանի և աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ միջմշակութային երկխոսության հնարավորությունները

Վարդանյանների այգու շատրվաններն այսօրվանից երգում ու պարում են

Քննարկվել է սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի ընթացքը

Մհեր Գրիգորյանը մեկնում է Մոսկվա

Հարավային Կովկասը թյուրքական աշխարհի համար ռազմավարական նշանակություն ունի. Էրդողան

Թրամփը G8-ից Ռուսաստանի դուրս մնալը սխալ է անվանել

Մաստարայում բախվել են «Տոյոտա»-ն և «Իվեկո» բեռնատարը․ կան վիրավորներ

Հաղթանակի կամրջից նետվել փորձող երիտասարդը հայտնել է՝ ժամեր առաջ սպանել է հորը. դին հայտնաբերվել է Էջմիածնում

Երևան-Երասխ ավտոճանապարհին մեքենա է հրդեհվել

Կրակոցներ Վաշինգտոնում․ սպանվել են Իսրայելի դեսպանատան դիվանագետներ

2025 թվականի առաջին եռամսյակում ՀՆԱ-ն աճել է 5.2%-ով․ ՀՀ կառավարություն

Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է

Նոր նշանակումներ՝ ՀՀ ՊՆ-ում

Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա Հռոմում

Արմավիրի մարզում «Հյունդայի Սոլարիս»-ը գազալցակայանից դուրս գալուց պայթել է. կա 3 վիրավnր

Հայաստանը պատկանում է Եվրոպային․ Աննիտա Դիմիտրիու

Գասպարյանը պաշտոնապես հրաժարականի դիմում է ներկայացրել․ յոթ օրվա ընթացքում նրա լիազորությունները կդադարեցվեն

Դեսպան Լիլիթ Մակունցը սենատոր Սթիվ Դեյնսի հետ քննարկել է խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ հարցերը

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության իրական վտանգը պահպանվում է. Ռուբիո

Երևանի մայրամուտը․ Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կգտնվի կարճատև արձակուրդում․ հայտնի է՝ ով կփոխարինի նրան

Հայ լուսանկարիչ Արա Գյուլերի կյանքի մասին հայ-թուրքական ֆիլմ կնկարահանվի

Ինչու Սերգեյ Լավրովը եկավ Հայաստան. ինչ են հասկացել ՌԴ-ում. տեսանյութ

Էստոնիա կատարած պաշտոնական այցի շրջանակում Ժաննա Անդրեասյանը այցելել է մի շարք կրթական հաստատություններ

Իրանում զինված անձինք հոգևորականի են պատանդ վերցրել․ տեսանյութ

Վարչապետն ընդունել է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում հավատարմագրված ԵՄ դեսպաններին

2-ամյա երեխայի որոնողափրկարարական աշխատանքները կշարունակվեն այնքան, մինչև նորություն լինի. ՆԳ նախարար

Սուպեր Սաքոյին Հայաստանի ԲԿ-ներից մեկում սրտի ստենտավորում են արել․ նրան այցելել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը

Ինչ է Քոչարյանը հասկացնում Սերժ Սարգսյանին. նա գավառական միամտությամբ խորամանկում է

Երբեք չեմ ասել. Սերժ Սարգսյանը հերքում է Ռոբերտ Քոչարյանի պնդումները

Ինչ-որ անհասկացվածության դեպքում պետք է անկեղծ խոսակցություն լինի․ ՀՀ նախագահը ընդունել է Սերգեյ Լավրովին