Երևան
12 °C
Դեկտեմբերի 1-ին «Մարիոթ» հյուրանոցում տեղի է ունեցել «ՀՀ Ազգային ժողովի կարողությունների ուժեղացում` Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վերահսկողության ու կիրարկման հետագա աջակցության համար» Թվինինգ ծրագրի հանրային իրազեկման միջոցառումը: Մասնակցել են ՀՀ Ազգային ժողովի, Հունաստանի եւ Իտալիայի (առցանց ձեւաչափով) խորհրդարանների պատգամավորներ եւ աշխատակազմերի ներկայացուցիչներ, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ, փորձագետներ:
ԱԺ-ն հիշեցնում է, որ Թվինինգ ծրագիրը ֆինանսավորում է Եվրոպական միությունը, իրականացնում են Իտալիայի եւ Հունաստանի խորհրդարանները: Ծրագրի նպատակն է զարգացնել ՀՀ ԱԺ կարողությունները, օրինաստեղծ եւ օրենսդրական վերահսկողության գործիքների կատարելագործման միջոցով խթանել ԵՄ օրենսդրության ու քաղաքականության մոտարկման գործընթացը եւ աջակցել ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վերահսկողությանն ու կիրարկմանը:
Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը: Ողջունելով մասնակիցներին` նա ընդգծել է, որ 2021թ. մարտի 1-ին ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ուժի մեջ մտնելը նշանավորել է Եվրոպական միության եւ Հայաստանի միջեւ համագործակցության նոր փուլի սկիզբը: Համաձայնագրի դրույթներով ամրագրվում է Եվրոպական միության եւ Հայաստանի միջեւ փոխգործակցության ոլորտների լայն շրջանակ, այդ թվում` ժողովրդավարության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի ամրապնդումը, ավելի շատ աշխատատեղերի եւ գործարար հնարավորությունների ստեղծումը, օրենսդրության կատարելագործումը, հանրային անվտանգության եւ ավելի մաքուր շրջակա միջավայրի ապահովումը, ինչպես նաեւ ավելի լավ կրթության եւ հետազոտական հնարավորությունների ապահովումը:
ԱԺ փոխնախագահի խոսքով` ՀՀ Ազգային ժողովը հակված է իրականացնելու ստանձնած պարտավորությունների արդյունավետ կատարման եւ Ազգային ճանապարհային քարտեզի ու գործողությունների ծրագրի ներդրման մեխանիզմի խորհրդարանական վերահսկողության իրեն վերապահված առաքելությունը` նախ եւ առաջ իր քաղաքացիների բարեկեցության համար:
Ըստ Ռուբեն Ռուբինյանի` Արեւելյան գործընկերության «Տնտեսական եւ ներդրումային ծրագրի» շրջանակում 2021թ. հուլիսին Հայաստանին տրամադրված աջակցության հետ մեկտեղ համաձայնագրի ամբողջական գործարկումը շոշափելի օգուտներ կընձեռի Հայաստանի քաղաքացիներին եւ էական նշանակություն կունենա սոցիալ-տնտեսական վերականգնման եւ երկրի երկարաժամկետ կայունության համար:
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը, ողջունելով Թվինինգ ծրագրի հանրային իրազեկման միջոցառման մասնակիցներին, նշել է. «Ազգային ժողովի աշխատակազմը, Թվինինգ ծրագրի շրջանակում համագործակցելով Հունաստանի եւ Իտալիայի խորհրդարանների հետ, հետապնդում է մեկ կարեւոր նպատակ` հզորացնել Ազգային ժողովի կարողությունները` օգտագործելով միջազգային լավագույն փորձը»: Վահան Նարիբեկյանն ընդգծել է, որ Ազգային ժողովի հարյուրավոր աշխատակիցների հնարավորությունների, գիտելիքների, կարողությունների ուժեղացումն ուղիղ համեմատական է Ազգային ժողովի հզորացմանը: «Ազգային ժողովի աշխատակազմը միշտ բաց է նման ծրագրերի համար: Մենք վստահ ենք, որ այս համագործակցությունը արգասաբեր կլինի Թվինինգ ծրագրի բոլոր մասնակից պետությունների խորհրդարանների համար` էլ ավելի ամրապնդելով բարիդրացիական, գործընկերային եւ եղբայրական կապը մեր ազգերի միջեւ»,- ասել է ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը:
«Ցանկացած հաջող թվինինգային ծրագրի հիմքը սերտ համագործակցությունն է պետական կառավարման մարմինների, այս դեպքում` ԵՄ անդամ պետությունների խորհրդարանների եւ գործընկեր պետությունների միջեւ` հասանելի դարձնելով անդամ պետությունների փորձագիտական կարողությունները»,- կարծիք է հայտնել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը: Նա հույս է հայտնել, որ կբարելավվեն ԱԺ կարողությունները` կատարելագործելու համաձայնագրի հետ կապված օրենսդրությունը եւ պրակտիկան: Նշվել է, որ Եվրամիությունը եւ անդամ երկրները միշտ գործունեություն են ծավալում հանուն քաղաքացիների եւ ժողովրդի բարօրության` բարձրացնելու նրանց վստահությունը ինստիտուտների նկատմամբ:
Վերջերս Եվրամիությունն ավելի քան 30 մլն եվրո է հատկացրել Հայաստանում արդարադատության եւ հակակոռուպցիոն ոլորտներում բարեփոխումների համար: «Այս բարեփոխումները Հայաստանի` CEPA-ով ստանձնած հանձնառությունների մաս են»,- բարձրաձայնել է Անդրեա Վիկտորինը: Նա երախտագիտություն է հայտնել ՀՀ Ազգային ժողովի ներկայացուցիչներին եւ ծրագրի բոլոր գործընկերներին` շարունակական հանձնառության եւ բարդ ժամանակահատվածում ծրագիրն իրականացնելու համար: ԵՄ պատվիրակության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ կշարունակվի Հայաստանի խորհրդարանի հետ արդյունավետ համագործակցությունը:
Ելույթ է ունեցել նաեւ Հունաստանի խորհրդարանի Հունաստան-Հայաստան բարեկամական խմբի նախագահը: «Մեր իտալացի գործընկերների հետ մենք նպատակ ունենք ապահովել փորձագիտական աջակցություն, որն անհրաժեշտ է ուժեղացնելու Հայաստանի խորհրդարանի կարողությունները` CEPA-ի իրագործման նկատմամբ մոնիտորինգ իրականացնելու համար»,- ընդգծել է նա:
Մասնակիցներին առցանց ձեւաչափով ողջունել է նաեւ Իտալիայի Պատգամավորների պալատի Իտալիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ջուլիո Չենտեմերոն:
Թվինինգ ծրագրի իրագործման ընթացքի եւ բաղադրիչների մասին խոսել են Հունաստանի եւ Իտալիայի խորհրդարանների աշխատակազմերի ներկայացուցիչները: ՀՀ ԱԺ կողմից ծրագրի ղեկավար Մարի Մանուկյանն ընդգծել է, որ Թվինինգի շնորհիվ ձեւավորվել է հիանալի հարթակ, որում երեք երկրների խորհրդարանների աշխատակիցները ոչ միայն ամենօրյա ռեժիմով շփվում են, ծանոթանում աշխատանքի կազմակերպական նրբություններին, սովորում եւ սովորեցնում, այլ նաեւ ձեւավորվել է երեք ժողովուրդների սերտ շփման, քաղաքակրթական երկխոսության, արժեքների փոխանակման ուրույն միջավայր: «Մեզ համար մեծ պատիվ է, որ այս առաքելությունն իրականացնում ենք ժողովրդավարության հայրենիքի, պառլամենտական մշակույթի եւ պառլամենտական` դարերի պատմություն ունեցող երկրների հետ, որոնցից ցանկանում ենք վերցնել լավագույն փորձն ու տեղայնացնել մեր Ազգային ժողովում»,- նշել է ծրագրի ղեկավարը:
«Օրենսդրական մոտարկումը Հայաստանում. մարտահրավերներ եւ հեռանկարներ» թեմայով ելույթ է ունեցել Բրյուսովի անվան պետական համալսարանի «Իրավական մոտարկման լաբորատորիայի» ակադեմիական համակարգող Աննա Խվորոստիանկինան:
Այնուհետեւ հիմնական եւ թեմատիկ ելույթների հայեցակետերի վերաբերյալ կայացել է կլոր սեղան-քննարկում, որին մասնակցել են ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, Հունաստանի խորհրդարանի եվրոպական հարցերի եւ հանրային կառավարման, հասարակական կարգի եւ արդարադատության հանձնաժողովների անդամ Իոաննիս Միխայիլ Լովերդոսը, Հունաստանի խորհրդարանի եվրոպական եւ տնտեսական հարցերի հանձնաժողովների անդամ Լազարոս Ծավդարիդիսը, Հունաստանի խորհրդարանի Հունաստան-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Դիմիտրիոս Մարկոպուլոսը եւ Իտալիայի Պատգամավորների պալատի Իտալիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ջուլիո Չենտեմերոն` տեսակապի միջոցով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել
Էստոնիայի միջազգային մրցաշարում հայ հրաձիգները շարունակում են հաջող մրցելույթները
Գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ է հանձնել 27 հայ զինծառայողի
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին
ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն
Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը
ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը
Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան
Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը
Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը
Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան
Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան
Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում
Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները
Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան
Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի
Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն
Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը
Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին
Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները
Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր
Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ
Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ
ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում
Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT