Երևան
15 °C
ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հանձնարարեց ուսումնասիրել՝ ինչու են Ազգային վիճակագրական ծառայությունը և Առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի հետևանքով մահացածների տարբեր թվեր ներկայացրել։
«Պետք է պարզել՝ այստեղ որևէ չարամտություն եղե՞լ է, թե՞ ոչ: Այս պահի դրությամբ տպավորությունն այն է, որ չարամտություն չկա, բայց ճիշտ կլինի, որ դատախազությունն ուսումնասիրի, ու հարցի հստակ պատասխան ունենանք։ Եթե կա որևէ չարամտություն, պետք է պարզվի ամեն ինչ»,- ասաց ՀՀ կառավարության ղեկավարը:
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ նշեց, որ վարչապետի հանձնարարականի համաձայն՝ ուսումնասիրությունները շարունակվում են, և ամբողջական պատկեր ունենալու պարագայում հանրությանը կտեղեկացնեն:
Առողջապահական գերատեսչության ղեկավարը նկատեց նաև՝ ժամանակի ընթացքում որոշ տվյալներ չեն ներառվել հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնի «Արմեդ» համակարգ։
Բանն այն է, որ, ԱՎԾ-ի տվյալներով, նախորդ տարի 3545 մարդ է մահացել կորոնավիրուսի հետևանքով, իսկ ԱՆ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով՝ 2828։ Երկու թվերի դեպքում տարբերությունը մոտավորապես 700 մահացած անձի մասին է:
ՀՀ առողջապահության նախարարությունից «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին, որ տարբերությունը կապված է այն բանի հետ, որ տնային պայմաններում մահացածների թվերի վիճակագրություն առողջապահության նախարարությունում չեն վարում, ներկայացնում են միայն այն տվյալները, որոնք ստանում են քովիդով հիվանդների բուժումն իրականացնող բուժհաստատություններից:
Կորոնավիրուսի հետևանքով մահացության թվերի վերաբերյալ ստուգումներ է սկսել նաև Պետական վերահսկողական ծառայությունը: ՊՎԾ-ի մամուլի խոսնակ Անի Խաչատրյանը «Հայկական Ժամանակի» հետ զրույցում ասաց. «Վարչապետը Կառավարության նիստում հանձնարարել է, որ պարզվի, թե ինչու են 2 կառույցների տված ինֆորմացիաներն իրարից տարբերվում, և մենք փորձում ենք աջակցել մեր գործընկերներին՝ գտնել այդ հարցի պատասխանը և վարչապետի հանձնարարությամբ ներկայացնել Կառավարություն և հանրությանը»:
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ ինչ է քննարկվել
Զինված ավազակային հարձակում Երևանում․ թալանել են կնոջը և դիմել փախուստի, դեպքի վայրում հայտնաբերվել է մարտական ատրճանակ
Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Վարդապետյան
Հնարավոր չէ «սրբազան»-ի տիտղոսի հետևում անվանարկել քաղաքական հակառակորդին՝ ակնկալելով պատասխան Նոր Կտակարանից․ Առաքելյան
Վաշինգտոնում հայ պատգամավորները ներկայացրել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Վարդահովիտում գետի վարարման հետևանքով քաղաքացիները չեն կարողացել անցնել մյուս ափը (տեսանյութ)
Ալիևը արդարանում է Պուտինի առջև. ինչու է Ադրբեջանի նախագահը անընդհատ խոսում միջնորդներ չլինելու մասին
Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ Գյումրու «Երեխաների տուն» մանկատան սաներն այցելել են Կենդանաբանական այգի (տեսանյութ)
ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների ցուցակում ներառվել են նաև Թուրքիան և Ադրբեջանը
15 նոր տրոլեյբուս և 171 նոր ավտոբուս․ Երևանի տրանսպորտային հավաքակայանը կհամալրվի (տեսանյութ)
Հայտնի է ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ հնարավոր է կիրառվեն մետաղորսիչներ
Տավուշի թեմի առաջնորդի գործառույթը աղոթելն է, ոչ թե ասֆալտին նստելը կամ պառկելը, ՀՀ-ի վրա հարձակում հրահրելը. Սուքիասյան
Բախվել են թիվ 18 երթուղին սպասարկող «Ժոնգ Տոնգ» և թիվ 1 երթուղին սպասարկող «ՄԱՆ» մակնիշի ավտոբուսները․ կա վիրավոր
Դուք չեք պատկերացնի՝ մեզ ինչքան էր պետք․ Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել
Մարզային փրկարարական վարչությունների ղեկավարներին կարգադրվել է մարտական հաշվարկում ընդգրկել նաև ամենագնացները
Թուրքիան դադարեցրել է առևտրային հարաբերություններն Իսրայելի հետ
ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների վերջին պայմանավորվածությունն առաջընթաց է խաղաղության օրակարգում․ Բայրամով
Եղբայրները գումարային հարցի շուրջ վիճաբանել են 3 անձի հետ, որոնք հարվածներ են հասցրել, հետո դանակահարել նրանցից մեկին
Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցից հետո Ուկրաինայի ԱԳ նախարարը գրառում է արել
Ինչեր են հայտնաբերվել կալանավորվածներից մեկի գուլպայից, մյուսի էլ՝ ծխախոտի տուփից
Ղրղզստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել Ռուսաստանի Դաշնություն
Նոյեմբերին Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու
Հայաստանը պետություն է, պետք է հասկանալ, որ մի խումբ անձինք չեն կարող խանգարել սահմանազատման գործընթացին. Իոաննիսյան
«Լադանիվա»-ի երկրորդ փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)
Խոշոր բրենդներն անընդհատ ահազանգում են․ վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023-ի հաշվետվությունը
Արծվի թևեր կոչվող հատվածում նոր արագաչափ է տեղադրվել․ երբ կգործարկվի այն
Ուսուցիչը բռնություն է կիրառել տարրական դասարանների աշակերտների նկատմամբ․ Տիգրան Ավինյանը տեղեկությունը փոխանցել է ՔԿ-ին
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է պաշտոնից
Արարատ Միրզոյանն ու Ուկրաինայի ԱԳ նախարարը տարածաշրջանային հարցեր են քննարկել
Երևանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
«Ուրալ»-ի վթարից տուժած 20 զինծառայողներից 8-ը դուրս են գրվել հոսպիտալից․ ինչ վիճակում են մյուսները
Գյումրիում մեկ ապաստարան կվերանորոգվի և կվերազինվի․ համագործակցության փաստաթուղթ է ստորագրվել
Տեղյակ լինելով «Ուրալ»-ի տեխնիկական խնդիրներից՝ թույլատրվել է մեքենայի երթը. զորամասի 2 պաշտոնատար անձ է կալանավորվել
Չայնիի ոլորաններում մեքենա է այրվել
Անթալիայում մեքենաներ են բախվել․ ինչով են զբաղված եղել տուժած զբոսաշրջիկները վթարի պահին
ԼՂ-ից բռնի տեղահանվածներին պետք է աջակցություն տրամադրել ոչ թե ըստ կարգավիճակի, այլ ըստ խոցելիության. Նանա Սկաու
ԵՄ-ն բարձր է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրականացվող սահմանազատման առաջընթացը․ Պյոտր Միխալկո
Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 2-ին
Ամերիկյան կողմը պատրաստակամ է շարունակել աջակցությունը ՀՀ պաշտպանական բարեփոխումներին. Քվինը՝ Պապիկյանին
Ավտովթար Երևանում. բախումից հետո մեքենաներից մեկը կողաշրջվել է
© 2024 Հայկական ժամանակ