Երևան
12 °C
Հայաստանում մինչև տարեվերջ նախատեսվում է հիմնել ԱԹՍ կրթական լաբորատորիաներ, որտեղ 14-18 տարեկան երեխաները կկարողանան ԱԹՍ տեխնիկական սպասարկում և կառավարում իրականացնել:
Այս մասին «Հայկական Ժամանակի» հետ զրույցում ասում է «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանը:
«Այժմ միայն Դիլիջանում գտնվող Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում է գործում մեկ ԱԹՍ կրթական աշխատանոց: Այդտեղ երեխաները ոչ թե ԱԹՍ են արտադրում, այլ ուսումնասիրում ԱԹՍ-ի տեխնիկական սպասարկումը և կառավարումը: ՀՀ տարածքում 14 տարեկանից մինչև 18 տարեկան այն երեխաները, որոնք նախնական ճարտարագիտական հմտություններ կստանան «Արմաթ»-ներում, կունենան համապատասխան ներուժ, հնարավորություն կստանան հաճախել այդ աշխատանոցներ»,- ասում է Վարդանյանը:
Յուրաքանչյուր աշխատանոցում գործելու է 3 խումբ և միջինում հաճախելու է 27 երեխա: Նրա խոսքով՝ սա հնարավորություն կտա, որ 65 աշխատանոցի ներդրումից հետո տարեկան 1750 սան ունենա ԱԹՍ նախագծման, պատրաստման, տեխնիկական սպասարկման և ԱԹՍ-ների կառավարման համար գիտելիքներ: Նրանց մի մասը՝ մոտ 1400 հոգի, կգնա ժամկետային ծառայության:
Մեկ ԱԹՍ աշխատանոցի հիմնադրման փաթեթի արժեքը 6,5 մլն դրամ է, որում ներառվում է 7 թռչող սարք հավաքելու հնարավորություն, կլինի սարքավորում, որի միջոցով ինքնուրույն կստեղծեն ԱԹՍ-ների առանձին մասեր: Փաթեթում ներառված է նաև 2 խմբավարի պատրաստում՝ 100 ժամ տևողությամբ, ինչպես նաև մյուս տարի նախատեսվում է առաջին տեխնոլոգիական ճամբարը՝ ԱԹՍ-ների գծով:
ԱԹՍ լաբորատորիաներից բացի, «Արմաթ»-ը հիմնում է նաև կրթական լաբորատորիաներ, որտեղ 10-18 տարեկան երեխաները կուսումնասիրեն ռոբոտաշինություն, ծրագրավորում և եռաչափ մոդելավորում: Այս գիտելիքները երեխաները կկարողանան օգտագործել պրակտիկ աշխատանքում:
«Մենք 2012 թվականից աշխատում ենք լաբորատորիաների հիմնադրման ուղղությամբ: 2016 թվականից էլ մեծ թափ ստացավ դրա տարածվածությունը. մասնավոր ներդրումներով շուրջ 280 հատ լաբորատորիա հիմնվեց: Պետությունը 2014 թվականից ֆինանսավորում է: 2019 թվականից 3-4 ամիսների ընթացքում բյուջեի միջոցներով հիմնվել է ևս 284 լաբորատորիա: Օրինակ՝ Շիրակի, Լոռիի, Տավուշի մարզերի բոլոր դպրոցներում կան կրթական լաբորատորիաներ: Նախատեսվում է, որ Հայաստանի շուրջ 600 դպրոցում կլինեն այդ լաբորատորիաները: Այս տարի հնարավոր կլինի 14 լաբորատորիա հիմնել Սյունիքի մարզում: Բացի սպասվող 14-ից, նախատեսվում է հիմնել մինչև 20 լաբորատորիա: Այս տարի արդեն տեղադրվել է 39-ը»,- նշում է Վարդանյանը:
«Արմաթ»-ն ունի շուրջ 602 լաբորատորիաներ, որոնցից 22-ը՝ Արցախում, 8-ը՝ Ջավախքում, 2-ը՝ Հնդկաստանում: Երևանում 32 լաբորատորիա կա, ինչպես նաև նման լաբորատորիաներ ՀՀ մարզերում կան:
«Այս լաբորատորիաները մասնագիտական կողմնորոշման հնարավորություն են, ինչպես նաև տարածքային արտագաղթի նվազեցման դեմ միջոցառում: Ապահովում են երկրի անվտանգությունը, ինչպես նաև՝ տեխնոլոգիական բանակի ստեղծումը»,- նկատում է Վարդանյանը:
Մեկ «Արմաթ» լաբորատորիայի հիմնադրման արժեքը 4,5 մլն դրամ է:
Մերի Խաչատրյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT