Թագուհի Թովմասյանը շարունակում է մնալ այն համոզմանը, որ ընդդիմադիր խմբակցությունները պետք է մանդատները վայր դնեն

Մոտ մեկ ամիս առաջ ՀՀ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն ընդդիմության առաջնորդներին առաջարկում էր հնարավորինս շտապ քննարկել պատգամավորական մանդատները վայր դնելու հարցը:

Որպես այդ քայլի հիմնավորում պատգամավորը նշում էր՝ խորհրդարանական երկրում առաջնային մանդատով օժտված պատգամավորներով չեն կարողանում անհրաժեշտ ջանքեր գործադրել՝ կանխելու պետության հետ կատարվող այս անթույլատրելի իրավիճակը:

Սակայն Թովմասյանի այս առաջարկին ընդդիմադիր խմբակցության անդամներն ականջալուր չեղան: Մինչ օրս որևէ ընդդիմադիր պատգամավոր մանդատը վայր չի դրել, ինչպես նաև հենց ինքը Թովմասյանը:

«Հայկական ժամանակի» հետ զրույցում Թագուհի Թովմասյանն ընդգծեց՝ հետ չի կանգնում իր առաջարկից:

«Իմ կոչը համընդհանուր քայլի անհրաժեշտության մասին էր: Ես կարող եմ որոշում կայացնել և միայնակ՝ առանց խմբակցության, իմ մանդատը վայր դնել, գնալ: Բայց խնդիրն արդյունավետությունն էր, որը կլիներ մանդատները համընդհանուր վայր դնելու տարբերակի դեպքում: Սակայն իմ գործընկերները նախընտրեցին առայժմ վայր չդնել մանդատները՝ չբացառելով, որ մեկ օր հնարավոր է՝ գան իմ ասած տարբերակին»:

Հարցին՝ իր կարծիքով՝ ի՞նչն էր պատճառը, որ ընդդիմադիր խմբակցությունները չընտրեցին իր առաջարկած տարբերակը, Թովմասյանն ասաց. «Դա էլ մի պայքարի տակտիկա է, որն այս պահին ընտրվել է»: 

Մեր դիտարկմանը, որ օրեր առաջ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Իշխան Զաքարյանը դուրս եկավ խմբակցությունից և դարձավ անկախ պատգամավոր, հարցին՝ հնարավո՞ր է՝ իր գործընկերոջ քայլին հետևի նաև ինքը, քանի որ այդպիսի լուրեր են շրջանառվում, Թագուհի Թովմասյանը պատասխանեց. «Ես այսօր խորհրդարանական ճեպազրույցներին մասնակցում էի որպես «Պատիվ ունեմի» պատգամավոր, կարծում եմ՝ սրանով ես ձեր հարցին պատասխանեցի»:

Հարցին՝ արդյոք խմբակցության մյուս անդամների և Իշխան Զաքարյանի միջև լարված հարաբերություններ չկա՞ն, Թովմասյանը բացասական պատասխան տվեց:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2717 դիտում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա