Երևան
12 °C
Երեկ պաշտոնապես հաստատվեց, որ Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել: Ավագանու որոշ անդամներ արդեն հայտարարություններով են հանդես եկել, արտահայտել իրենց կարծիքը քաղաքապետի պաշտոնանկության հետ կապված գործընթացի վերաբերյալ:
«Հայկական ժամանակ»-ը հարցումներ է իրականացրել Երեւանի ավագանու երեք խմբակցությունների շրջանում: Ներկայացնում ենք ավագանու որոշ անդամների տեսակետները:
Ավագանու «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Լեւոն Հովհաննիսյանն ասաց, որ, իր կարծիքով, Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելը ճիշտ որոշում է, եւ ինքը մասնակցելու է: «Սա մեր թիմի մեծամասնության որոշումն է, եւ ես կարծում եմ, որ միգուցե նաեւ հետագայում մեր ընդդիմադիր գործընկերները կիսեն այս դիրքորոշումը»,- հույս հայտնեց խմբակցության քարտուղարը:
Երեւաեւի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ ծանոթացել են նախագծի առաջարկին, ներկայացրել խմբակցության անդամներին: Նա նաեւ փոխանցեց՝ խմբակցությունն իր նախնական որոշումը քննարկել է կուսակցության ղեկավարի հետ, եկել վերջնական եզրահանգման՝ իրենք կողմ են քվեարկելու նախագծին:
«Դեռեւս 2019 թվականից ենք մենք մեր ելույթներում բազմիցս անդրադարձել թերացումներին, ասել, որ պիտի քաղաքապետի փոփոխություն լինի: Այն նախագիծը, որը «Իմ քայլը» բերել է օրակարգ, համընկնում է ԲՀԿ-ի տեսակետի հետ»,- նշեց Մանրիկյանը:
«Իմ քայլը» խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանն էլ նշեց, որ կողմ է իր քաղաքական թիմի ցանկացած որոշման. «Ինչ որոշում, որ կկայացնի իմ թիմը, ես դրան կողմ կլինեմ»: Հարցին՝ իսկ իր անձնական դիրքորոշումը ո՞րն է, Վարդանյանն ասաց. «Չեմ ցանկանում դեռ մեկնաբանել: Կարծում եմ՝ երեկոյան քաղաքական թիմի կողմից կլինի ընդհանուր հայտարարություն»:
Թեմայի վերաբերյալ «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյան էլ գրառում է կատարել՝ նշել, որ երեկ ուշ երեկոյան ծանուցվել են Երեւանի քաղաքապետին անվստահություն հայտնելու նախաձեռնության վերաբերյալ։ «Տեղեկացնում եմ, որ ես եւ գործընկերս՝ Թեհմինա Վարդանյանը, դեռեւս չենք միացել նախաձեռնությանը։ Առաջիկա օրերին՝ նախքան նախագծի մուտքագրվելը, կհայտնենք մեր տեսակետը»,- նշել է Խաժակյանը:
Իսկ «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանն արդեն ունի հստակ դիրքորոշում: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Խաչատրյանն ասաց, որ կողմ է գործընթացին: «Քաղաքապետը կամ համայնքապետը նրկայացնում է քաղաքական ուժ, եւ եթե նա խզում է կապերը այդ քաղաքական ուժի հետ, չի կարող պաշտոնավարել: Քաղաքապետը պիտի աշխատի ավագանու անդամների հետ: Հայկ Մարությանն այս պահին չունի ավագանու խմբակցություն, որի հետ պիտի աշխատի, ու որը պետք է լինի իր թիկունքը»,- ասաց ավագանու անդամը: Նա նաեւ նկատեց՝ քանի որ Հայկ Մարությանն այլեւս չունի քաղաքական թիմի հետ հարաբերություններ, ապա, իր կարծիքով, չունի նաեւ իրավական հիմքեր լինելու Երեւանի քաղաքապետ:
Երեւանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը, որը մի քանի ամիս առաջ լքել էր «Իմ քայլը» խմբակցությունը, սատարում է քաղաքապետ Հայկ Մարությանին: Վերջինս այդ մասին հայտնել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում:
Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Աշոտ Սարգսյանն էլ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեց, որ չի պատրաստվում հանրայնացնել իր դիրքորոշումը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
Կառավարությունը սկսում է TRIPP-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT