Եթե քաղաքապետը չի ուզում զբաղվել քաղաքականությամբ, նա պետք է թողնի այդ պաշտոնը․ քաղաքագետ

Երեւանի քաղաքային իշխանությունը քաղաքական երեւույթ է: Հետեւաբար, եթե քաղաքապետը չի ուզում զբաղվել քաղաքականությամբ, նա պետք է թողնի այդ պաշտոնը:

Ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Երևանի քաղաքապետի շուրջ վերջին օրերի զարգացումներին՝ այս մասին գրառում է կատարել քաղաքագետ Հակոբ Բադալյանը:

Ամբողջական գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Մի գրառում էլ քաղաքապետի պաշտոնի շուրջ ստեղծված իրավիճակի մասին: Կրկնեմ, պաշտոնի, կարգավիճակի, այլ ոչ անձի կամ անձերի միջեւ եղածի մասին: Անձերն այստեղ արտահայտում են ընդամենը առկա երեւույթը: Հետեւաբար, անձերի փաստաբանությամբ, ջերմեռանդ պաշտպանությամբ կամ խարազանումով զբաղվողներին կխնդրեմ փնտրել դրսեւորման այլ պատեր:

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել է, որ չունի որեւէ կուսակցության հետ գործակցելու կամ անդամակցելու մտադրություն: Սա թերեւս ի պատասխան «Իմ քայլի»՝ «քաղաքական նոր հանգրվանում հաջողության» մաղթանքի:

Եթե Հայկ Մարությանը հայտարարեր, որ ունի այդպիսի մտադրություն, ապա կստացվեր, որ դրանով «արդարացնում» է իրեն անվստահություն հայտնելու «Իմ քայլի» մոտիվը: Մյուս կողմից, սակայն, հետագա կուսակցական գործակցության կամ անդամության մտադրության բացակայությունը եւս արդարացնում է այդ մոտիվը: Ի վերջո, ուզում է՝ որեւէ մեկը, թե ոչ, Երեւանի քաղաքային իշխանությունը քաղաքական երեւույթ է: Հետեւաբար, եթե քաղաքապետը չի ուզում զբաղվել քաղաքականությամբ, նա պետք է թողնի այդ պաշտոնը:

Հարգելիներ, աշխարհում մի շարք պետական, քաղաքական գործիչներ հենց մայրաքաքաղաքային, կամ տվյալ երկրի խոշորագույն քաղաքային իշխանության համար պայքարով են սկսել իրենց քաղաքական կարիերան ու հասել ընդհուպ պետության առաջին դեմքի կարգավիճակի: Երբ քաղաքական դիրքում հայտնվում է մարդ, որը չի ուզում զբաղվել քաղաքականությամբ, ապա քաղաքականությունն է անխուսափելիորն զբաղվում նրանով: Սա լոկ հայտնի խոսքի տրիվիալ կրկնությունը չէ: Քաղաքականությունն ունի ներգործության բազմաթիվ տեխնոլոգիաներ, երբ մարդն անգամ ակամա կարող է ներքաշվել պրոցեսների մեջ, որոնց քաղաքական խորությունը չի էլ կարող պատկերացնել, թվում է թե՝ ընդամենը զբաղվելով իր գործով:

Սա անկախ անձերից: Քաղաքական դիրքում հայտնվող մարդը պետք է զբաղվի քաղաքականությամբ, ինչ ուղղությամբ ուզում է՝ դա իր իրավունքն է, բայց պետք է զբաղվի քաղաքականությամբ: Հակառակ պարագայում՝ հարցրեք Կարեն Կարապետյանին, որը քաղաքականությամբ զբաղվելու դեպքում կարող էր օգտակար լինել Հայաստանին՝ ինչքան էլ շատերի համար դա կհնչի տարօրինակ (այլ առիթներով ասել եմ, թե որտեղ կարող էր օգտակար լիներ Կարապետյանի գործոնը), փոխարենը նրանով զբաղվեց քաղաքականությունը:

Ըստ այդմ, ցանկալի կլիներ, որպեսզի քաղաքապետ Մարությանը հստակեցներ իր հետագա անելիքը ոչ թե որեւէ կուսակցության ձեւաչափում, այլ հետեւյալ տրամաբանությամբ՝ մտադի՞ր է մնալ քաղաքականության մեջ եւ ծավալել քաղաքական գործունեություն հետագայում, թե՞ ոչ: Եվ հաշվի առնելով այն հանրային աջակցության ծավալը, որ նա ուներ կամ ստացավ այս օրերին, թերեւս հետաքրքիր կլիներ, եթե նա ստանձներ այդ աջակցության առաջ քաղաքական պատասխանատվություն եւ հայտարարեր, որ մտադիր է մնալ քաղաքականության մեջ:

Որովհետեւ, կրկնեմ, քաղաքական մեծամասնության գործողության քաղաքական տրամաբանությունը հիմնավոր է երկու դեպքում էլ՝ եթե Մարությանը ուզում է զբաղվել քաղաքականությամբ, եւ՝ եթե նա չի ուզում զբաղվել քաղաքականությամբ: Տարբերությունը այս դեպքում այն է, թե արդյո՞ք Հայկ Մարությանն ուզում է իր կարգավիճակից բխող քաղաքական պատասխանատվություն ստանձնել իրեն նախկինում եւ այս օրերին աջակցող հանրային շերտերի առաջ»: 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2274 դիտում

Արայիկ Հարությունյանը պաշտոնից ազատման դիմում է գրել

Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել

Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ

Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից

Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ

Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան

Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով

Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը

Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից

Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները

Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը

ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն

1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում

Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել

Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ

17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է

Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին

Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ

COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի

Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը

Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ

ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ

Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել

Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները

Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն

Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել

2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում

Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ

էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ

ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին

Զինծառայողների մարզումները՝ «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

Սևան քաղաքի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

Երևանի քաղաքապետարանի հավելյալ եկամուտները կուղղվեն ճանապարհաշինությանը. Ավինյան

Ռուսական և ուկրաինական ԶՈՒ-երը փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Ֆուտբոլիստները թիմային աշխատանքի իսկական օրինակ ցուցադրեցին, ես հպարտություն եմ զգում այս սերնդի համար