Թալինում ընդդիմադիրները պատրաստվում են դատարան դիմել. համայնքի ղեկավարը՝ հակադարձում է

Թալին համայնքի ավագանու երեք խմբակցությունները՝ «Զարթոնք», «Հայք» և «Մեր համայնքը», այսօր հայտարարություն են տարածել, ըստ որի՝ երեք խմբակցությունները պատրաստվում են դիմել  դատարան՝ վիճարկելու քաղաքապետի ընտրության օրինականությունը: 

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 17-ին Արագածոտնի մարզի Թալին համայնքում կայացավ նորընտիր ավագանու առաջին նիստը, որի ընթացքում համայնքապետ ընտրվեց ՔՊ թեկնածու Տավրոս Սափեյանը: 

Խմբակցություններն իրենց հայտարարության մեջ նշել են, որ նորընտիր նիստի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով ընտրված անդամները չեն ձևավորել խմբակցություն և այդ հանգամանքը, ըստ էության, պատճառաբանել են, որ այս փուլում դա պարտադիր չէ: 

«Բաց քվեարկության արդյունքներով՝ Հայք խմբակցության կողմից առաջադրված Դավիթ Մանուկյանը ստացել է 10 ձայն, իսկ ՔՊ ավագանու անդամի կողմից առաջադրված Տավրոս Սափեյանը՝ 11 ձայն: Տավրոս Սափեյանի օգտին քվեարկել է «Հայք» խմբակցության անդամ Կարեն Գրիգորյանը, որն ի հակասումն իր իսկ ստորագրած փաստաթղթի և իր տղամարդկային խոսքի՝ չի պաշտպանել իր խմբակցության անդամին: Այս փաստերի վերլուծությամբ պարզ է դառնում, որ ՔՊ անդամ Տավրոս Սափեյանը չէր կարող ընտրվել համայնքի ղեկավար, քանի որ չի առաջադրվել խմբակցության կողմից:

ՀՀ ընտրական օրենսգրքի 142.2-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ավագանու խմբակցությունները կարող են իրենց կուսակցության (կուսակցությունների դաշինքի) թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում տեղ զբաղեցրած անձին առաջադրել որպես համայնքի ղեկավարի թեկնածու, իսկ եթե նա հրաժարվում է, ապա խմբակցությունը կարող է առաջադրել տվյալ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) թեկնածուների ցուցակի համապատասխանաբար հաջորդ այն անձին, որը համաձայն է առաջադրվել որպես թեկնածու:

ՀՀ ընտրական օրենսգրքով կամ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքով առկա չէ որևէ նորմ, որն իրավունք վերապահի համամասնական ընտրակարգով ձևավորված ավագանու անդամին առաջադրել համայնքի ղեկավարի թեկնածու:

Միակ հնարավորությունը նախատեսված է վերոհիշյալ ՀՀ ընտրական օրենսգրքի 142.2-րդ հոդվածի 4-րդ մասով: Ընդ որում, օրենսդիրն այս նորմում օգտագործել է «կարող է» եզրույթը, քանի որ խմբակցությունը կարող է նաև չառաջադրել համայնքի ղեկավարի թեկնածու:

Հետևաբար, Թալին համայնքի ղեկավար է «ընտրվել» խմբակցության կողմից չառաջադրված անձը, ինչն օրենքի կոպիտ խախտում է:

ՀՀ ընտրական օրենսգրքի 142.2 հոդվածի համաձայն 8-րդ մասի համաձայն՝ եթե առաջադրվել է մեկ թեկնածու, ապա նա ընտրվում է համայնքի ղեկավար, եթե նրա օգտին կողմ քվեարկած ձայներն ավելի են դեմ քվեարկած ձայների թվից և ավելի են ավագանու անդամների ընդհանուր թվի 40 տոկոսից: Օրենքի այս դրույթի փաստակազմն առկա է, քանի որ՝  ՀՀ ընտրական օրենսգրքի 142.2 հոդվածի 4-րդ մասին համապատասխան առաջադրվել է մեկ թեկնածու (Տավրոս Սափեյանը չի առաջադրվել խմբակցության կողմից).Հայք խմբակցության կողմից առաջադրված Դավիթ Մանուկյանը ստացել է 47,7 տոկոս ձայներ. Հայք խմբակցության կողմից առաջադրված Դավիթ Մանուկյանը չի ստացել «դեմ» ձայներ: Այս պայմաններում խմբակցությունները գտնում են, որ համայնքի ղեկավար պետք է ընտրված համարվեր Դավիթ Մանուկյանը»,-նշված է նրանց հայտարարության մեջ: 

Այս գրառմանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածու Տավրոս Սափեյանը: Նրա խոսքով՝ այս ամենի հեղինակները փորձում են քաղաքական ճգնաժամ առաջացնել համայնքում, ինչի հետևանքով կխաթարվի համայնքի բնակիչների բնականոն կյանքը և անհամեմատ կդժվարանա համայնքապետարանի աշխատանքը։

«Փաստացի, խմբակցությունները պատրաստ են բոլորիս բնականոն կյանքն ու աշխատանքը խաթարելով՝ շարունակել իրենց աթոռակռիվը՝ բացահայտելով, որ իրենց նպատակը բոլորովին էլ համայնքային խնդիրները լուծելը և համայնքը զարգացնելը չէր, այլ իշխանության ձեռքբերումն ու ռևանշիզմը։

Սիրելի՛ հայրենակիցներ, այս ամենով հանդերձ՝ մենք հաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ լծվելու սիրելի ժողովրդի առջև ստանձնած պարտավորությունների կատարմանը, չտրվելո՛ւ զանազան սադրանքների, տեր կանգնելու՛ մեր ազնիվ հաղթանակին։

Սիրելի՛ թալինցիներ, մենք սիրում և հարգում ենք բոլորիդ, պատրաստ ենք ծառայել բոլորիդ, ուստի ողջ համայնքին ենք կոչ անում միավորվելու համերաշխ ու բարեկեցիկ համայնք ստեղծելու գործի շուրջ։ Աստված զորավիգ մեր արդար գործին»:

Հիշեցնենք, որ ավագանու առաջին նիստում ընդդիմադիր «Զարթոնք», «Հայք» կուսակցությունները և «Մեր համայնքը» կուսակցությունների դաշինքը քաղաքապետի պաշտոնում առաջադրեցին «Հայք» կուսակցությունից Դավիթ Մանուկյանի  թեկնածությունը: «Քաղաքացիական պայմանագիրը»՝ Տավրոս Սափեյանինը: Քվեարկության արդյունքներով Տավորս Սափեյանն ստացավ 11 ձայն, Դավիթ Մանուկյանը՝ 10 ձայն: Թալինում ՔՊ-ն կունենա ավագանու 10 անդամ, «Զարթոնք» կուսակցությունը՝ 6, «Հայքը»՝ 3, «Մեր համայնքը»՝ 2:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3583 դիտում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ը գիշերվա ընթացում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում՝ Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ