Երևան
12 °C
Նախորդ շաբաթ հայտնի դարձավ, որ Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը մուտքագրել է Երեւանի քաղաքապետին անվստահություն հայտնելու նախագիծը, որը կքննարկվի դեկտեմբերի 22-ին հրավիրված ավագանու արտահերթ նիստի ժամանակ:
Թեմայի վերաբերյալ «Հայկական ժամանակ»-ը զրուցել է ռեժիսոր, Երեւանի պետական տիկնիկային թատրոնի ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Բաբայանի հետ:
- Պարոն Բաբայան, նախորդ շաբաթվանից ակտիվ քննարկվում է Երեւանի քաղաքապետի շուրջ ստեղծված իրավիճակը: Ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամները, որոնք պատրաստվում են անվստահություն հայտնել Մարությանին, ներկայացրել են մի շարք պատճառներ՝ հիմքում դնելով Երեւանի ավագանու անդամներ եւ քաղաքապետ կապի բոլորովին խզումը, որն էլ, նրանց կարծիքով, անհամատեղելի է դարձնում քաղաքային իշխանության արդյունավետ աշխատանքը: Ինչ եք կարծում՝ քաղաքապետի եւ ավագանու անդամների խզված հարաբերությունները կարո՞ղ են պատճառ դառնալ քաղաքի կառավարման ճգնաժամի:
- Կարծում եմ՝ մենք քաղաքական ճգնաժամի հետ գործ չունենք, բայց մտածելու շատ բան ունենք, ինչը կապված է վերջին ՏԻՄ ընտրությունների հետ: Եթե մենք լուրջ վերլուծենք մեր հասարակության վերաբերմունքը ՏԻՄ ընտրություններին, ապա պիտի հասկանանք, որ մեզ մոտ այդ ընտրությունները բացարձակապես չեն քաղաքականացվում: Հանրությունը շատ անտարբեր է, թե որ կուսակցությունից է ներկայացուցիչը, կամ ով է հաղթում. սա հետագայում պիտի հաշվի առնել: Շատ ճիշտ կլինի, որ համակարգը փոխվի, կուսակցական ցուցակներով չընտրվեն ավագանու անդամները: Սա հասարակական գործունեություն է, չվարձատրվող: Բազմաթիվ լավ մարդիկ, Երեւանին նվիրյալ մասնագետներ կան, որոնք հաստատ շատ օգտակար կլինեին Երեւանի քաղաքապետարանում, բայց քանի որ չեն ուզում մտնել որեւէ կուսակցության մեջ, նրանք այդ ավագանու կազմից դուրս են մնում: Քաղաքապետ-ավագանի աշխատանքի եւ համագործակցության մասին ես չեմ կարող գնահատական տալ, դա իրենք պիտի ասեն: Ամեն դեպքում, այս գործընթացներից էլ մեծ ողբերգություն պետք չէ սարքել:
- Նկատի ունեք այն, որ Հայկ Մարությանն ուզում է զբաղեցնել քաղաքական պաշտոն, բայց չզբաղվե՞լ քաղաքականությամբ:
- Կա մի պարզ ճշմարտություն, եթե դու մտնում ես քաղաքականություն որեւէ կուսակցության միջոցով, առավել եւս՝ դառնում տվյալ կուսակցության անդամ, ապա պիտի հստակ հասկանաս, որ մտնում ես մեծ պատասխանատվության տակ, միեւնույն ժամանակ որոշակի սահմանափակումների մեջ ես հայտնվում: Այն, ինչ այսօր անում է իշխող ուժը, բնական է, սա մի ընթացք է, որից նեղանալ պետք չէ: Իմ օրինակով կասեմ՝ երեւի վերջին 20 տարվա ընթացքում այդպիսի կուսակցություն չեղավ, որ ինձ չառաջարկեր իրենց անդամակցել՝ պատգամավորության մանդատի կամ ավագանու անդամ լինելու համար: Ես բոլորին մերժել եմ, ոչ թե նրա համար, որ չեմ համակրել տվյալ կուսակցությանը, այլ որովհետեւ համարել եմ, որ դա սահմանափակելու է իմ ազատությունը:
- Պատերազմից հետո՝ շուրջ մեկ տարի է՝ քաղաքապետը չի մասնակցում համապետական նշանակության միջոցառումներին: Ըստ Ձեզ՝ պետական գործչի պարագայում սա արդյո՞ք արդարացված մոտեցում է:
- Պիտի նշեմ, որ նույնիսկ, եթե քաղաքապետը լիներ ընդդիմադիր կուսակցությունից, (շատ երկրներում քաղաքապետն իշխող կուսակցության անդամ չէ, եւ դա նորմալ է), կան որոշակի նորմեր, որ պարտավոր է պահել: Ինչպես պաշտոնյային հատուկ դրեսկոդն ու կեցվածքն է, այդպես էլ քաղաքական գործունեություն ծավալող անձանց վարքը պիտի լինի: Պաշտոնյաները կարող են լինել շատ վատ անձնական հարաբերություններում, բայց մենք պիտի դրա մասին չիմանանք, մենք պետք է տեսնենք պետության ամուր դեմք, իսկ տվյալ պարագայում պետության դեմքն իրենք են: Պետության ամրության գրավականն այն է, որ միեւնույն քաղաքական տեսակետ չունեցող պաշտոնատար անձինք հարգում են միմյանց տեսակետները, գործում են ի շահ պետության եւ վարում այնպես, ինչպես պահանջում է քաղաքակրթություն ունեցող պետությունը:
- Պարոն Բաբայան, քաղաքապետն արված աշխատանքները ներկայացնելիս պարտադիր ընդգծում է, որ դրանք արվել են քաղաքի միջոցներով, այսինքն՝ դրանով ցույց տալով, որ իր աշխատանքն է: Իշխող ուժի անդամներն էլ ասում են, որ քաղաքապետի այդ քայլը միտում ունի ստվերելու այն օժանդակությունը, որը Երեւան քաղաքին ցուցաբերում է ՀՀ կառավարությունը:
- Սա մի պետություն է, սա մի քաղաք է: Եթե լավ գործ է արվում, դա բոլորիս է վերաբերում, եթե վատ է գնում, բոլորս ենք մեղավոր: Երկրում չի կարող լինել օտարի մոտեցում, որը ցավոք, այսօր շատ-շատ է: Մարդիկ կան, որ նույնիսկ ուրախանում են անհաջողությունների վրա եւ, հակառակը, տխրում հաջողություններից: «Մանկական Եվրատեսիլ»-ը վառ օրինակ էր. մեր ներկայացուցիչը՝ 14 տարեկան երեխան, հաջողության է հասել, փոխանակ ուրախանան, ոգեշնչեն, անհարկի մեկնաբանություններ են անում: Վերցնել ու վերագրել, թե սա ես արեցի, դու արեցիր, կներեք շատ գավառական մոտեցում է:
- Որոշները պնդում են, որ քաղաքապետի փոփոխությունը կարող է քաղաքի կառավարման գործում առաջացնել ճգնաժամ: Դուք ունե՞ք նման մտահոգություն:
- Կարծում եմ՝ լավ կառավարումն այն է, որ քեզնից հետո ճգնաժամ չի առաջանում: Մենք պետք է այնպիսի մեխանիզմներ, կառավարման մոդելներ ստեղծենք, որ անհատից շատ բան կախված չլինի, իսկ նրա հեռանալուց հետո որեւէ պարագայում ճգնաժամ չառաջանա: Մենք շատ ենք անհատականացնում մեր համընդհանուր խնդիրները եւ, ցավոք սրտի, անձնականացնում ամեն ինչ: Բայց եկեք չմոռանանք մի պարզ ճշմարտության մասին՝ անփոխարինելի մարդիկ չկան: Ինչքան սահուն ես հանձնում իշխանությունը, (ոչ թե սթրեսներով, որին մենք սովոր ենք), այդքան դա խոսում է այն մասին, որ կարողացել ես ստեղծել կառավարման ճիշտ մոդել: Պաշտոնյան հաջողակ է, եթե նա կարողանում է որոշակի ժամկետում իր կառավարած կառույցը դարձնել այնպիսին, որ այն ինքնաբերաբար ու համակարգված աշխատի, մեկ անձից կախված չլինի:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
Կառավարությունը սկսում է TRIPP-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT