Երևան
12 °C
ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան կարծում են, որ Ռուսաստանը կարող է կիբերպատերազմ սկսել Ուկրաինայի հետ, գրում է New York Times-ը։
Հրապարակման լրագրողներն անանունության պայմանով զրուցել են տասնյակ պաշտոնյաների հետ, որոնք զբաղվում են այն հարցով, թե ինչպես կարող է Ուկրաինան դիմակայել Ռուսաստանին՝ կիբերհարձակման դեպքում։
Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչների մտավախությունները կապված են այն բանի հետ, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, նրանց կարծիքով, կարող է որոշել, որ «Ուկրաինայի հետ կիբերպատերազմը կօգնի հասնել իր հիմնական նպատակին՝ տապալել Ուկրաինայի ներկայիս իշխանությունը և փոխարինել այն ռուսամետով»:
Արևմուտքում մտավախություն ունեն, որ կիբերհարձակումը կարող է ուղղված լինել ուկրաինական ենթակառուցվածքի, մասնավորապես՝ երկրի էներգետիկ համակարգի վրա։
«Ուկրաինայի էլեկտրացանցը կառուցվել է Խորհրդային Միության ժամանակ, իսկ փլուզումից հետո արդիականացվել է ռուս մասնագետների և ռուսական տեխնիկայի միջոցով: Պուտինի հաքերները գիտեն, թե ինչպես կարելի է երկրի որոշ հատվածներ թողնել առանց էլեկտրամատակարարման»,- գրում է NYT-ը:
Թերթի լրագրողները պնդում են, որ Ռուսաստանն արդեն իբր հարձակվել է Ուկրաինայի էներգահամակարգի վրա 2015 թվականի դեկտեմբերին, երբ «ռուս հաքերները հեռակա կարգով գրավել են Ուկրաինայի էլեկտրաէներգետիկական արդյունաբերության կառավարման կենտրոնը և անջատել էլեկտրակայանները, մինչդեռ էներգետիկ ընկերությունների օպերատորները նայում էին անօգնական իրենց էկրաններին»:
Նշենք՝ Ռուսաստանը միշտ հերքել է նման ենթադրությունները։
ԱՄՆ-ում New York Times-ի զրուցակիցները հրաժարվել են ասել, թե կիբերանվտանգության որ մասնագետներն են և քանիսն են այժմ աշխատում Ուկրաինայում, մինչդեռ նրանք պնդում են, որ Միացյալ Նահանգները դիտարկում է կիբերհարձակումներից պաշտպանության ավելի լայն տարածում, ներառյալ՝ ԱՄՆ կիբեր հրամանատարության ռեսուրսների օգտագործումը:
Բրիտանական կառավարության ներկայացուցիչը հայտնել է, որ իրենց մասնագետները վերահսկում են, թե ինչ է կատարվում աշխատանքային ռեժիմով և պատրաստ են օգնել Ուկրաինային կիբերհարձակումների դեպքում։
Հիշեցնենք, տևական ժամանակ է՝ միջազգային մամուլն ու հեղինակավոր միջազգային, եվրոպական կառույցներ ահազանգում են, որ Ռուսաստանը լայնածավալ հարձակում է նախաձեռնում Ուկրաինայի սահմանների վրա: Տասնյակ ազդեցիկ երկրներ, ներառյալ՝ ԱՄՆ-ը, արդեն մի քանի անգամ նախազգուշացրել են ՌԴ-ին՝ հնարավոր հետևանքների մասին, եթե տարածվող տեղեկությունները հաստատվեն: Պաշտոնական Կրեմլը թեև կտրուկ հերքում է բոլոր հայտարարությունները, սակայն Եվրամիությունն ու մյուս երկրները հակառակն են պնդում՝ հղումներ անելով տարատեսակ հետախուզական տվյալների:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
Գարեգին Բ-ն չի շնորհավորել, ինչպես իրա տերը, բա էլ խի՞ են սպասում, որ պետք է հրավիրեն ԱԺ նիստին. տեսանյութ
Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը կղեկավարեն զինվորականները․ արտակարգ դրություն է հայտարարվել
Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակն ազատման դիմում է գրել
Երևանում հայտնաբերվել են առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու դեպքեր․ տեսանյութ
Դավիթ Ղազինյանն ազատ է արձակվել․ դատախազությունը կբողոքարկի որոշումը
Ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից․ ինչ է հայտնաբերվել կրկնակի վերցված նմուշներից 2-ում
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
Քննարկվել են ՀՀ-Պարագվայ կրթության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները
Հայաստանից ներկրված հայկական ծիրանը հասել է Ֆրանսիա․ որ խանութներից է հնարավոր ձեռք բերել․ հասցեներ
Սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Սիսավանի հին դպրոցի տեղում ԿԳՄՍՆ պատվիրակմամբ կառուցվում է նորը․ նախարարն այցելել է շինհրապարակ
Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար ես լինեմ. Նարեկ Կարապետյան
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ ինչպես է հաստատվելու շինության՝ շահագործման համար ոչ պիտանի լինելը
«Զոլոտայա Կորոնա»-ն դադարեցրել է Ռուսաստանից մի շարք երկրներ դրամական փոխանցումները, այդ թվում՝ Հայաստան
Hatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետ
Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ. դատախազության հայցը բավարարվել է
Հայկական կաթնամթերքի 4 կազմակերպությունում հիվանդ կենդանու կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ
Մի´ հետաձգիր ամառը
Բացահայտվել և կասեցվել է հանցավոր հերթական խմբի գործունեությունը․ ՆԳՆ-ն տեսանյութ է հրապարակել
10 քաղաքացի «սուր աղիքային վարակ»-ով դիմել է ԲԿ-ներ. ՍԱՏՄ-ն «Արմենիա Մարիոթ»-ում վերահսկողություն կիրականացնի
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը. տեսանյութ
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում քննարկել են COP17 նախապատրաստական աշխատանքների ընթացքը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT