Երևան
12 °C
Դուք, ձեր անձնական պաշտպանության տակ գտնված կոռումպացված պաշտոնյաները, ձեր կինը, պարոն Մարության, հեղափոխության կրողը չեք և լինել չեք կարող։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրում է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Լևոն Հարությունյանը:
«Պարոն Մարության, շնորհակալ ենք, որ չեք զլացել և համագործակցել եք բոլորիս հայտնի փիառ մասնագետների ու խմբերի հետ ելույթը կազմելիս, սակայն պիտի արձանագրենք, որ նրանց ձեռագիրը ձեր տեքստում առավել քան առկա է։
Պարոն Մարության, դուք կրկին փորձում եք երևանցիներին մոլորեցնել ու ներկայանալ որպես ազնիվ, որպես հեղափոխական քաղաքապետ, ով հերոսաբար հրաժարվել է աշխատավարձի բարձրացումից, ով քննադատում է աշխատավարձերի բարձրացումները, ով դա ներկայացնում է որպես ոչ թե լավ, այլ նորմալ։ Պարոն դեռևս քաղաքապետ, դուք ձեր տան վերանորոգման պրարաբին բերել նշանակել եք Երևանի շինբարեկարգման վարչության պետ։ Ինչպե՞ս են փոխվել այդ մարդու ֆինանսական միջոցներն ու կարողությունները նշանակումից հետո, պարոն Մարության։
Էդ փոփոխությունը աշխատավարձո՞վ է միայն պայմանավորված, պարոն Մարության։ Ու եթե՝ ոչ, ապա դա լա՞վ է, թե՞ նորմալ, պարոն Մարության։ Լավ ու կամ նորմա՞լ է, պարոն Մարության, որ հեղափոխությունից հետո ամիսներով ձեզ խնդրում, համոզում, պաղատում էինք, որ քաղաքապետարանի կոռուպցիայի մարմնացում հանդիսացող պաշտոնյաներին հեռացնեք քաղաքապետարանից։ Դրանք մարդիկ էին, պարոն Մարության, ովքեր ապականել էին քաղաքային կառավարման ամենակարևոր ոլորտները։ Պարոն Մարության, ձեր ֆիլմերից մեկի ռեժիսորը, մյուսի դերասանը, մյուսի գրիմյորը՝ բոլորը, պարոն Մարության, քաղաքապետարանում անցել են պատասխանատու պաշտոնների։ Դա՞ է ձեր դավանած հեղափոխական արժեքը, դա՞ է լավը կամ նորմալը, պարոն Մարության։
Ձեր կինը, պարոն Մարության, ձեր կինը գնում է համայնքային հիմնարկներ, մարդկանց է ազատում աշխատանքից ու կամ նշանակում աշխատանքի։ Դա լա՞վ է, թե՞ նորմալ, պարոն Մարության։ Դա՞ է հեղափոխական արժեքը, պարոն Մարության։ Էժան պոպուլիզմով փորձում եք խոսել պաշտոնյաների աշխատավարձից, ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻՑ, պարոն Մարության, բայց դեռ քննությունը պիտի ցույց տա, թե ձեր մտերիմներից, քաղաքապետարանում պաշտոն ստացածներից ո՞վ և ի՞նչ ունեցվածք է դիզել, ու դրա քանի՞ տոկոսն է աշխատավարձով։
Քննությունը, պարոն Մարության, պիտի ցույց տա, թե ձեր կինը ի՞նչ շարժառիթներով էր մարդկանց աշխատանքի նշանակում տարբեր ՀՈԱԿ-ներում։ Քննությունը, պարոն Մարության, պիտի ցույց տա, թե ձեր ո՞ր մտերիմն է պատասխանատվությունից փախչելու նպատակով արդեն փախել նաև երկրից։ Դուք, պարոն Մարության, ինձ հետ զրույցի ժամանակ, երբ ես առաջարկում էի փոխել փոխքաղաքապետերից մեկին՝ ձեզ շատ հայտնի պատճառով, դուք, պարոն Մարության, ուղիղ տեքստով ինձ ասացիք, որ մենք ձեր թիմը չենք, դուք այլ թիմով եք գնալու մյուս ընտրություններին։
Պարոն Մարության, ինչո՞ւ սրա մասին չեք ասում երևանցիներին, ինչո՞ւ եք շարունակում ձեզ ներկայացնել ընդամենը կուսակցությունից դուրս գալու համար հեռացվող հալածյալ։ Դուք, պարոն Մարության, ձեր ելույթով ևս մեկ անգամ փաստեցիք, որ նույն՝ առնվազն տեքստային մակարդակով միասնական եք հենց այդ հակահեղափոխական ուժերի հետ, պարոն Մարության։ Դուք, ձեր անձնական պաշտպանության տակ գտնված կոռումպացված պաշտոնյաները, ձեր կինը, պարոն Մարության, հեղափոխության կրողը չեք և լինել չեք կարող։ Ինչ-որ պահից սկսած՝ դուք, ձեր կինը ու ձեր հովանավորյալ կոռումպացված պաշտոնյաները, պարոն Մարության, դարձել եք հենց հակահեղափոխությունը։
Ու դուք պիտի գնաք, պարոն Մարության, պիտի գնաք ու ձեզ հետ տանեք կոռուպցիայի, խնամիաբարեկամական կապերի ու մնացածի վերջին փշրանքները։ Ասում եք՝ սպասեցի իրավիճակը հանդարտվի, դեկտեմբերի 7-ին իրավիճակը հանդա՞րտ էր, պարոն Մարության, որ ՔՊ-ից դուրս գալու դիմում էիք գրում։ Դեկտեմբերի յոթին, պարոն Մարության, Երևանում ձեր նոր սատարող ուժերը Չաուշեսկու էին բեմադրում։ Դա՞ էր ձեր պատկերացրած հանդարտը, դա՞ էր ձեզ վախեցրել, պարոն Մարության։
Ու դուք, պարոն Մարության, էդպես էլ երևանցիներին չասացիք այն թիմի գոյության մասին, որի մասին հայտնել եք ինձ, որովհետև դուք, պարոն Մարության, մի խնդիր եք լուծում, և այդ խնդրի լուծման համար ազնվությունը ձեզ պետք չէ, եթե պետք լիներ, չէիք ասի, թե երեխաներին հանդիպելու ժամանակ չունեք, էն պարագայում, երբ աշխատանքի գալիս եք կեսօրից հետո, Անկախության տոնին էլ չեք մասնակցել՝ էլի երեխաների հետ արձակուրդում գտնվելու բերումով։ Շարունակեք պոպուլիստական ոճի հայտարարությունները ձեր՝ իբր թունդ հեղափոխական պաշտոնավարման մասին, իսկ քննությունը թող պարզի, թե այդ թունդ հեղափոխական պաշտոնավարման ձեր հովանավորյալները ինչպե՞ս հարստացան, ու ձեր կինը ինչի՞ դիմաց էր մարդկանց պաշտոններ բաժանում քաղաքապետարանում։
Եվ վերջում, պարոն Մարության, դուք մեզ մեղադրեցիք հեղափոխության արժեքներից հրաժարվելու մեջ և հանդես եկաք որպես հեղափոխության պաշտպան, երբ ամենածանր պահին լքել եք հեղափոխական թիմը։ Բայց, անկեղծ ասած, մեզ համար նորություն չէ, երբ հեղափոխության արդյունքում պաշտոն ստացած անձինք հարվածում էին մեր թիմին և վարչապետին՝ հեղափոխության պաշտպանի դիմակը հագած։ Դրա ամենավառ ապացույցը Արթուր Վանեցյանն էր, ով պաշտոնը թողնելուց հետո մեզ կոչ էր անում հավատարիմ մնալ հեղափոխությանը, իսկ հետո բոլորս տեսանք, թե որտեղ հայտնվեց Արթուր Վանեցյանը՝ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի կողքին։ Հույս ունենք, որ ձեր ապագա քաղաքական հանգրվանը չի ավարտվի այդ նույն տեղում՝ այդ նույն մարդկանցով շրջապատված»։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT