Վիճաբանություն, հրազենային վիրավորում, բռնություն ոստիկանների նկատմամբ. ՔԿ-ում ավարտվել է Տաշիրի քրգործի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է զենքի գործադրմամբ ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնության, խուլիգանության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի նախաքննությունը:

Այս մասին հայտնում են ՔԿ լրատվական ծառայությունից՝ նշելով, որ 38-ամյա տղամարդը կալանավորվել է, գործով անցնող ևս 14 անձի մեղադրանք է առաջադրվել:

Հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև.

Քրեական գործերով իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքերի հանգամանքները, շարժառիթը, հանցագործությունը կատարած անձանց ամբողջական շրջանակը, անհատականացվել են նրանցից յուրաքանչյուրի գործողությունները և տրվել քրեաիրավական գնահատականներ:

Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել և հիմնավորվել է, որ 2021թ. հունիսի 21-ին միջադեպ է տեղի ունեցել Տաշիր քաղաքում գործող գազալցակայանում. ժամը 20:50-ի սահմաններում Լոռու մարզի 38-ամյա բնակիչը, սեփական անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված, ինքնահաստատման պա­հանջով, դրսևո­րելով հան­դուգն վարքա­գիծ, տևական ժամանակ վիճաբանել է նույն մարզի բնակչի հետ՝ վերջինիս կողմից իր ավ­տոմեքենան Տաշիր քաղաքում գտնվող գազալցակայանի գազա­բաշխիչ կետից ուշ հանելու՝ չնչին հարցի շուրջ, հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, քաշքշել, հայհո­յել, որի ժամանակ ձեռքով հարվածել է նաև վիճաբանությանն ականատես, կողմերին հանդարտեցնել փորձող քաղաքացիներից մեկի դեմքին, ապա ողոր­կափող հրացանից կրակոց է արձա­կել, ինչի հետևանքով մարմ­նական վնասվածքներ են պատճառվել գազալցակա­յանի երկու աշխատակիցներին:

Դեպքից հետո, երբ 38-ամյա տղամարդը հեռացել է գազալցակայանից, հրազենային վիրավորում ստացած աշխատակիցներից մեկը զանգահարել և օգնության է կանչել Ոստիկանության Տաշիրի բաժնում աշխատող եղբորը: Վերջինս, ժամը 21:00-ի սահմաններում Ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողների հետ դեպքի վայր ժամանելով, փորձել է պարզել տեղի ունեցածը, որին միջամտել են 38-ամյա տղամարդու ընկերները, որոնք դրսևորելով հան­դուգն վարքա­գիծ, տևական ժամանակ հայհոյել են, վիճաբանել դեպքի վայր ժամանած և իրենց ծառայողական պարտականությունները կատարող Ոստիկանության Տաշիրի բաժնի 8 աշխա­տա­կիցների հետ և խմբի կազմում բռնություն գործադրելով, ուղղակի դիտավորությամբ, ձեռքերով ու ոտքերով հարվածներ են հասցրել նրանց՝ առողջությանը պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնաս­վածք­ներ, խաթարել են գազալցակայանի բնականոն աշխատանքը, ներ­կաների նկատմամբ դրսևո­րել բացա­հայտ անհար­գալից վերա­բեր­մունք և վնասել դեպքի վայրում կայանված BMW E 60 մակնիշի ավտոմեքենան։

Ձեռք բերված բավարար ապացույցների հա­մա­կ­­ցությամբ՝ 38-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, և որպես խափանման միջոց նրա նկատմամբ ընտրվել է կալանավորումը: Իսկ մյուս 14 անձանց մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով. վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործերը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել են հսկողություն իրականացնող դատախազին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1300 դիտում

Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը

Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող

«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան

Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան

Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում

Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները

Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան

Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի

Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն

Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ

Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը

Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել

DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին

Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում

Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները

Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր

Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ

Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է

0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել

Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ

ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում

Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին

Բագրատաշենից և Ագարակից մեկնող բեռնատարները պետք է անցնեն կուտակային կայանատեղիներով. որքան կլինի վճարը

Արարատում բնակելի համալիրներ կկառուցվեն․ համայնքը կստանա 48 բնակարան և գրադարանի տարածք

Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավը

Կապանը ճանաչվել է 2026 թ.-ի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք

Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են

Ռուբիոն հայտարարել է, որ Լավրովի հետ քննարկել է պատերազմին վերջ դնելու անհրաժեշտությունը

Դադարեցվել է Սևանա լճի 3000 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Մարմաշենում կստեղծվի «Կանաչ տեխնոլոգիաների հաբ». Կառավարությունն ուղղակի վաճառքով համայնքային հող կտրամադրի

«Գլոբալ Կոլիբրի» ՍՊԸ-ի 31-ամյա աշխատակցուհին կասկածվում է ընկերությունից շուրջ 14 մլն դրամ հափշտակելու համար