Երեւանում կիրականացվի անկած կենդանիների հավաքում, դիակների այրում եւ անկած վայրի ախտահանություն

Երեւանի ավագանու այսօրվա նիստի օրակարգի վերջին հարցը «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» համայնքային ոչ առեւտրային կազմակերպության կանոնադրության փոփոխությունը հաստատելու մասին էր:

Նախագիծը ներկայացրեց Երեւանի քաղաքապետի բնապահպանության վարչության պետ  Գեւորգ Նազարյանը:

Նազարյանը նշեց, որ փոփոխված կանոնադրության համաձայն՝ իրականացվելու է Երևան քաղաքի եւ նրա հարակից տարածքներում անկած կենդանիների դիակների հավաքում, անկած վայրի ախտահանություն, ինչպես նաեւ անկած կենդանիների դիակների այրում:

«Ընդ որում, այդ գործընթացը պիտի իրականացվի մասնագիտացված կազմակերպությունների միջոցով, քանի որ ռիսկեր է պարունակում: Այս միջոցառումը հնարավոր է իրականացնել մասնագիտացված կառույցի, տվյալ դեպքում՝ Երևանի քաղաքապետարանի «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի (ԹԿՎԿ) միջոցով, որն ունի անհրաժեշտ մասնագիտական հմտությունները և կարողությունները»- մանրամասնեց Գեւորգ Նազարյանը:

Վերջին տարիներին Երևան քաղաքում թափառող կենդանիների մոտ գրանցվել են մարդու և կենդանիների համար խիստ վտանգավոր հիվանդության դեպքեր, ինչպիսիք են լեյշմանիոզը, որը կենդանուց մարդուն է փոխանցվում մլակների միջոցով: Հաշվի առնելով վերոգրյալը՝ անհրաժեշտ է կիրառել հակահամաճարակային կանխարգելման միջոցառումներ, հատկապես անկած թափառող կենդանիների դիակների հավաքման, վայրի ախտահանման, տեղափոխման և դիակների այրման ուղղությամբ:

Ավագանու անդամ Պավել Սարգսյանն էլ հետաքրքրվեց, թե ունեն համապատասխան վայր՝ անկած կենդանիների տեղափոխելու համար: «Նախկինում գոյություն է ունեցել տարածք, որը, սակայն, ներկայումս չի օգտագործվում: Ներկայիս պայմաններում ամենարդյունավետ եւ հնարավոր միջոցը դիակիզումն է»,- ասաց Նազարյանը:

Նազարյանը նաեւ շեշտեց՝ նոր կանոնադրությամբ ուզում են թույլ տալ, որ հետագայում «ԹԿՎԿ»-ում ստեղծվի նաեւ դիակիզարան: «Նախկինում ԹԿՎԿ-ն այդ գործառույթն իրականացրել է պատվիրակման միջոցով»,- հայտնեց նա:

Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն էլ նկատեց՝ չնայած կանոնադրության փոփոխությունը հաստատելու մասին նախագիծը հաստատվեց, սակայն այն քննարկելու եւ մանրամասն վերլուծելու կարիք ունի: Քաղաքապետը նշեց՝ առավել նպատակահարմար է, որ այդ գործառույթն իրականացվի պատվիրակման միջոցով:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4323 դիտում

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը

Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել

Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ

Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի

Կառավարությունը սկսում է TRIPP-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ