Փարաքարում ավագանու նիստը կրկին չկայացավ․ կողմերը բանակցում են համայնքապետի ընտրության հարցի շուրջ

Այսօր Արմավիրի մարզի Փարաքար համայնքում պետք է կայանար համայնքապետի ընտրություն, սակայն ավագանու նիստն այդպես էլ չի կայացել։ 

Նշենք, որ դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում Փարաքարում 10 մանդատ է ստացել «Ապրելու երկիր» կուսակցությունը, 9 մանդատ՝ «Դավիթ Մինասյան» կուսակցությունների դաշինքը, 2-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը։

«Դավիթ Մինասյան» դաշինքի ավագանու անդամ Գոռ Սարիբեկյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց, որ հիմա բանակցություններ են ընթանում երեք ուժերի միջև, որպեսզի այլևս խնդիրներ չառաջանան։ Սարիբեկյանի խոսքով՝ բանակցությունների արդյունքում իրենք հնարավոր է գան կոնսենսուսի և մեկ ընդհանուր թեկնածուի առաջադրեն։ Հարցին՝ ե՞րբ է լինելու ավագանու հաջորդ նիստը, Սարիբեկյանն ասաց՝ մոտ օրերս։ 

Հիշեցնենք, որ անցած տարվա դեկտեմբերի 20-ին Փարաքարում ավագանու առաջին նիստ արդեն տեղի էր ունեցել, սակայն ավագանու անդամներն այդպես էլ չէին կարողացել համայնքապետ ընտրել։

Բանն այն է, որ «Ապրելու երկիր» կուսակցությունը Փարաքարում 21 հոգանոց ավագանիում ստացել է 10 մանդատ։ Կուսակցությունն իր 10 ներկայացուցիչներով, առանց մյուս քաղաքական ուժերի, նիստ էր արել և ընտրել համայնքապետ։ «Դավիթ Մինասյան» դաշինքն էլ ՔՊ-ի հետ առանձին այլ նիստ էր արել և ավագանու 11 ձայնով համայնքապետ ընտրել Դավիթ Մինասյանին։
 
Կողմերն այդպես էլ համաձայնության չէին եկել։ Հաջորդ օրը Վալոդյա Գրիգորյանը գնացել էր համայնքապետարան՝ որպես «ընտրված» համայնքապետ, սակայն ոստիկանությունը նրան թույլ չէր տվել մտնել շենք։ Բանն այն էր, որ «Դավիթ Մինասյան» դաշինքը և «Քաղաքացիական պայմանագիր»-ը հայցադիմում էին ներկայացրել վարչական դատարան՝ Փարաքար համայնքի ղեկավարի ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով։ Դատարանը դեկտեմբերի 30-ին նրանց հայցը բավարարել էր։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1280 դիտում

Քարաթափումներ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. վնասվել են մեքենաներ

75 տուն Երասխում՝ սահմանամերձ բնակավայրերում բնակապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում

Խոշոր ու ողբերգական ավտովթար. վարորդները մահացել են, մեկ անձ՝ հոսպիտալացվել

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր մեքենաների համար, Իջևան-Նոյեմբերյան հատվածը՝ բեռնատարների

Մհեր Գրիգորյանն ընդունել է Նորվեգիայի դեսպանին

Գերմանիան իր քաղաքացիներին կոչ է արել զգույշ լինել Թուրքիա մեկնելիս

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև

Ալաշկերտ-Արմավիր ճանապարհին մեքենաներ են բախվել․ զոհ և տուժածներ կան

Լեհաստանն ու Իտալիան չեն միանա Թրամփի «Խաղաղության խորհրդին»

Salesforce ընկերության ներկայացուցիչը բարձր է գնահատել Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի դինամիկ զարգացումը

ՀՀ-ն բարձր է գնահատում Իրանի դիրքորոշումը տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության վերաբերյալ

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել են տարբեր թմրամիջոցների նմանվող զանգվածներ

Հայաստանի վրա հարձակվելը շատ թանկ գին կարժենա. Նահանգները կանաչ լույս է վառել ՀՀ-ի առաջ. Բաբաջանյան. տեսանյութ

Ծեծկռտուք՝ Թուրքիայի խորհրդարանում․ ընդդիմադիրները փորձել են թույլ չտալ նախարարների երդմնակալությունը

Պապոյանին են ներկայացվել գյուղատնտեսական կենդանիների հաշվառման և համարակալման շրջանակում կատարված քայլերը

Սաստիկ բքի, տեսանելիության բացակայության պատճառով ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխան՝ առանց ընդդիմության․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Արմավիրի մարզը նոր ոստիկանապետ ունի. ով է նա

Հայաստանն առաջիկա օրերին ԱՄՆ-ին կփոխանցի իր դիտարկումները՝ կապված TRIPP-ի հետ․ վարչապետ․ տեսանյութ

Ճակատագրական ռազմավարական որոշում է․ որ երկրների հետ է Հայաստանը քննարկում միջուկային ռեակտոր ունենալու հարցը

Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի եղբայրը ձերբակալվել է

Ադրբեջանից դեպի Թուրքիա ամենակարճ երկաթուղային և ավտոմոբիլային երթուղին անցնում է Հայաստանով. վարչապետ

Երբ Հայաստանում կակտիվանա YouTube-ի դրամայնացումը․ ԲՏԱ նախարարը ժամկետներ է նշել

Յունիբանկը դարձել է Հայ-բրիտանական գործարարության պալատի A-մակարդակի անդամ

Տեխնոլոգիական կրթությունը դառնում է Հայաստանի կրթության բրենդներից մեկը. Ժաննա Անդրեասյան

Ընդդիմությունը չի եկել Կառավարության հետ հարցուպատասխանի․ գան՝ ի՞նչ անեն, ընդունեն, որ այլևս անելիք չունե՞ն

ՇՄ նախարարն ու դեսպանը քննարկել են Նորվեգիայի ակտիվ ներգրավվածությունը COP17-ին

Ինչպես պետք է առցանց եղանակով անցում կատարել կենսաթոշակի և նպաստի ստացման անկանխիկ եղանակի․ մանրամասներ

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան փետրվարի 11-ին

Վենսի այցը նշանակալի քայլ է, արդյունքները նախանշում են հետագա համագործակցության հստակ ուղի. ԱՄՆ դեսպանատուն

Հայաստան-ԱՄՆ տեխնոլոգիական համագործակցությունը խորանում է․ ԲՏԱ նախարարը հանդիպել է Amazon Web Services-ի խմբին

Ձմեռային արկածները շարունակվում են Myler-ում․ Idram&IDBank

ՔԿ նախագահն ու ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանը քննարկել են միջազգային համագործակցությամբ ուղարկվող հարցումները

Ucom-ի ծառայությունների դիմաց այսուհետ կարելի է վճարումներ կատարել IDBank-ի հավելվածի միջոցով

Մեկ զանգ, արագ արձագանք․ փետրվարի 15-ից կգործարկվի 112 արագ արձագանքման միասնական հեռախոսահամարը

Վենսը Բաքվում քննարկել է հայ բանտարկյալների ազատ արձակման հարցը

Ձյան առատ տեղումներ, բուք և մերկասառույց․ ջերմաստիճանը կնվազի, հետո աստիճանաբար կբարձրանա

Բարձր ենք գնահատում Իրանի ղեկավարության հստակ դիրքորոշումը ՀՀ տարածքային ամբողջականության վերաբերյալ. նախագահ

Աչալուրջ պետք է լինենք. Ավանեսյանը՝ Հայաստանում կեղծ դեղերի ահազանգերի մասին

Ամփոփվել են Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության 2025 թվականի աշխատանքները