Գրիպով վարակված 13 անձ վերակենդանցման բաժանմունքում է. վիրուսի տարածվածությունը բարձր է Արարատի մարզում

Գրիպով և սուր շնչառական հիվանդության վարակվածությունն առավել բարձր է դիտվում Արարատի և Տավուշի մարզում, Երևանում և մնացած մարզերում վարակվածության ցուցանիշը միջին ակտիվության է:

Հայաստանում շրջանառվում է գրիպի Ա տեսակի H3 ենթատեսակի վարակիչ վիրուսը:

Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը՝ ամփոփելով հանրապետությունում սուր շնչառական հիվանդություններով ու գրիպով պայմանավորված իրավիճակը:

Աբովյանի խոսքով՝ 2021 թվականին գրիպով և սուր շնչառական հիվանդության վարակվածությունը գրիպի սեզոնի 53 շաբաթականում նվազել է 1.4 անգամ, բայց Հայաստանում ունենք այդ հիվանդությամբ վարակվածության 2 անգամ բարձր շեմ: Նախորդ տարվա համեմատ այն բարձր է 1.8 անգամ

«Հունվարի 4-ի տվյալներով՝ ԲԿ-ներում հոսպիտալացված է 590 պացիենտ, որոնցից 90  տոկոսից ավելին 0-18 տարեկան երեխաներն են: 13 հիվանդ վերակենդանացման բաժանմունքում է գտնվում, որոնց մեծ մասը 0-5 տարեկան երեխաներն են»,- ասաց նա:

Մասնագետը պարզաբանեց՝ բարձր շեմը ենթադրում է համաճարակաբանական ցուցանիշը: Յուրաքանչյուր երկիր հաշվում է այդ հիվանդության շեմը իր երկրում, և մեր երկրում այդ ցուցանիշով բավականին լարված իրավիճակ է:

«ՀՀ առողջապահության նախարարության մանկբուժության գծով խորհրդատու Սերգեյ Սարգսյանն էլ հավելեց՝ հիվանդանոցներ դիմելիության ցուցանիշը նույնպես աճել է, ինչն էլ պայմանավորված է ամանորյա այցերի հետ: Մինչև Նոր տարի դրական ազդեցություն կար հիվանդության թվերի իջեցման վրա: Հիմա գրանցվում են այն դեպքերը, որոնք վարակվել են Նոր տարվա այցելությունների ժամանակ: Հոսպիտալացվածներից ամենաերիտասարդը 44 օրական երեխան է, որի վարակվածության դեպքն այցելությունների հետևանքն է»,- ասաց նա:

Մանկաբույժի խոսքով՝ հիվանդացությունն ի սկզբանե ախտահարում է երեխաներին: Հիմա գրանցվում են բարձր ջերմություն, ականջի բորբոքում, թոքաբորբի դեպքեր և, ինչպես մնացած դեպքերում, հիվանդությունն ախտահարում է այլ խնդիրներից առավել տուժած երեխաներին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2940 դիտում

Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին

ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ

ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ

Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է

Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան

Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել

Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան

Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի

Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ

Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան

Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան

Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է

Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ

Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն

Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ

Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը

Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից

Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել

Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել