Արցախում բարձրացել են կենսաթոշակի, պետական նպաստների ու սոցիալական խմբերին տրամադրվող այլ սոցվճարների չափերը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հաստատել է ԱՀ կառավարության որոշումները, համաձայն որոնց՝ հունվարի 1-ից բարձրացվել են մի շարք սոցիալական խմբերին տրամադրվող սոցվճարների չափերը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:

Մասնավորապես կենսաթոշակների մասով կատարվել են հետևյալ փոփոխությունները.

ա) հիմնական կենսաթոշակի չափը 18. 000 ՀՀ դրամից դարձել է 21. 500 ՀՀ դրամ, իսկ նվազագույն կենսաթոշակի չափը՝ 26. 500 ՀՀ դրամի փոխարեն՝ 34. 300 ՀՀ դրամ: Աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը առաջին տասը տարվա համար, 950 ՀՀ դրամի փոխարեն, սահմանվել է 1.150 ՀՀ դրամ, տասը տարին գերազանցող յուրաքանչյուր տարվա համար՝ 500 ՀՀ դրամի փոխարեն՝ 600 ՀՀ դրամ

բ) սպայական անձնակազմի և պայմանագրային զինծառայողների կենսաթոշակներին ավելացվում է ամսական 25.000 դրամ հավելավճար

գ) բարձրացվել է նաև պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափը՝ առաջին խմբի հաշմանդամի համար դառնալով 54.500 ՀՀ դրամ (40. 000 ՀՀ դրամի փոխարեն), երկրորդ խմբի հաշմանդամի համար՝ 39.500 ՀՀ դրամ (30. 000 ՀՀ դրամի փոխարեն), երրորդ խմբի հաշմանդամի համար՝ 36 000 ՀՀ դրամ (27. 000 ՀՀ դրամի փոխարեն): Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի` կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը 27.000 ՀՀ դրամից դարձել է 36. 000 ՀՀ դրամ, իսկ երկու ծնողին կորցրած՝ 18 տարին չլրացած երեխայի (կամ առկա ցերեկային ուսուցմամբ սովորող զավակի) դեպքում՝ 90. 000 ՀՀ դրամից 107. 500 ՀՀ դրամ

դ) ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում` սոցիալական կենսաթոշակի չափը, 26. 500 ՀՀ դրամի փոխարեն, սահմանվել է 34. 300 ՀՀ դրամ, հաշմանդամ երեխա ճանաչված անձի համար՝ 44. 000 ՀՀ դրամ:

Պետական նպաստների մասով՝

ա) հաշմանդամ երեխաներն այսուհետ կստանան 21. 600 ՀՀ դրամ նպաստ՝ 18. 000 ՀՀ դրամի փոխարեն, միայնակ մոր երեխաները՝ 14. 500 ՀՀ դրամ՝ 12 000 ՀՀ դրամի փոխարեն, միակողմանի ծնողազուրկ երեխաները՝ 25. 200 ՀՀ դրամ՝ 21 000 ՀՀ դրամի փոխարեն, ԼՂՀ պաշտպանության ժամանակ մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով, ինչպես նաև ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաները՝ 50. 000 ՀՀ դրամ՝ 42. 000 ՀՀ դրամի փոխարեն, ալիմենտ ստացող երեխաները՝ 9.500 ՀՀ դրամ՝ 7.800 ՀՀ դրամի փոխարեն, 1-ին խմբի հաշմանդամների երեխաները՝ 18. 000 ՀՀ դրամ՝ 15. 000 ՀՀ դրամի փոխարեն, ժամկետային զինծառայողների երեխաները, 2-րդ խմբի հաշմանդամների երեխաները, 4 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների երեխաները՝ 10. 800 ՀՀ դրամ՝ 9000 ՀՀ դրամի փոխարեն, 3 անչափահաս երեխաներ ունեցող այն ընտանիքների երեխաները, որոնք մինչև ավագ երեխայի 18 տարին լրանալը հանդիսանում էին նպաստառուներ՝ 7.500 ՀՀ դրամ՝ 6.000 ՀՀ դրամի փոխարեն:

2019թ. հունվարի 1-ից մինչև 2021թ. դեկտեմբերի 31-ը ծնված 3-րդ երեխային, անկախ ընտանիքում երեխաների չափահաս լինելու հանգամանքից, կտրամադրվի 4.200 ՀՀ դրամ՝ 3.000 ՀՀ դրամի փոխարեն, իսկ 4-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխային, անկախ ընտանիքում երեխաների չափահաս լինելու հանգամանքից, 4.200 ՀՀ դրամ

բ) 2022թ. հունվարի 1-ից հետո ծնված  3-րդ և հաջորդ երեխաները, անկախ ընտանիքում երեխաների չափահաս լինելու հանգամանքից (մինչև նրանց 6 տարին լրանալը), կստանան 50. 000 ՀՀ դրամ նպաստ: Մինչև 2 տարեկան երեխա խնամող անձանց կտրամադրվի 33. 000 ՀՀ դրամ՝ նախկին 27. 000 ՀՀ դրամի փոխարեն

գ) չաշխատող անձի մայրության նպաստի չափը 253. 000 ՀՀ դրամի փոխարեն սահմանվել է 312. 800 ՀՀ դրամ, իսկ վաղաժամ ծննդաբերած անձի, նորածին որդեգրած կամ նորածնի խնամակալ նշանակված անձի համար՝ 126. 500 ՀՀ դրամի փոխարեն՝ 156. 400 ՀՀ դրամ:

Ամենամսյա դրամական օժանդակության և օգնության ծրագերում ընդգրկված սոցիալական խմբերի համար.

ա) երկու և ավելի զոհ ունեցող ընտանիքներին տրվող ամենամսյա դրամական օժանդակության չափը յուրաքանչյուր զոհի հաշվարկով դարձել է 50 000 ՀՀ դրամ՝ նախկին 15 000 ՀՀ դրամի փոխարեն

բ) 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամները, բռնադատվածները, Հայաստանի ազգային հերոսները, Արցախի հերոսները, Արցախի Հանրապետության շքանշանակիրները և միայնակ քաղաքացիները, որպես ամենամսյա դրամական օգնություն, կստանան 11. 500 ՀՀ դրամ՝ նախկին 9.400 ՀՀ դրամի փոխարեն, 3-րդ խմբի հաշմանդամները՝ 3. 700 ՀՀ դրամ՝ 3.000 ՀՀ դրամի փոխարեն, տեսողությունից 1-ին խմբի հաշմանդամները՝ 13. 500 ՀՀ դրամ՝ 11. 000 ՀՀ դրամի փոխարեն, Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարից տուժածները՝ 8.000 ՀՀ դրամ՝ 6.500 ՀՀ դրամի փոխարեն, իսկ ԽՍՀՄ շքանշանակիրները՝ 4.800 ՀՀ դրամ՝ 3.900 ՀՀ դրամի փոխարեն

գ) Մեծ Հայրենականի վետերաններին տրվող ամենամսյա պատվովճարի չափը սահմանվել է 120. 000 ՀՀ դրամ՝ նախկին 100. 000 ՀՀ դրամի փոխարեն

դ) երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունից դպրոցում սովորող 7-12 տարեկան երեխաներին անձնական մանր ծախսերի համար այսուհետ տրամադրվելու է ամսական 8.000 ՀՀ դրամ՝ նախկին 4.000 ՀՀ դրամի փոխարեն, իսկ 13-18 տարեկան երեխաներին՝ ամսական 10. 000 ՀՀ դրամ՝ 5.000 ՀՀ դրամի փոխարեն

ե) առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար ամենամսյա դրամական օգնությունը, 64. 000 ՀՀ դրամի փոխարեն, սահմանվել է 73. 200 ՀՀ դրամ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2806 դիտում

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին

ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն

Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը

ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը

Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան

Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը

Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը

Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող

«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան

Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան

Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում

Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները

Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան

Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի

Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն

Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ

Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը

Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել

DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին

Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում

Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները

Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր

Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ

Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է

0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել

Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ

ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում

Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին

Բագրատաշենից և Ագարակից մեկնող բեռնատարները պետք է անցնեն կուտակային կայանատեղիներով. որքան կլինի վճարը

Արարատում բնակելի համալիրներ կկառուցվեն․ համայնքը կստանա 48 բնակարան և գրադարանի տարածք

Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավը