Երևան
12 °C
Հրանտ Դինքը գիտակցում էր, որ յուրաքանչյուր հայ՝ հայրենիքում ապրի, թե հայրենիքից դուրս, սահմանապահ է, և սահմանը պահող դիրքապահ զինվորի վրա թշնամու արձակած կրակոցն էլ ուղղված է յուրաքանչյուր հայորդու՝ անկախ բնակության վայրից։ Դինքին ուղղված մահացու կրակոցն էլ ուղղված էր մեզ՝ բոլոր հայերիս, ոչ թե մեռնելու, այլ նրա՝ արդարության համար մղած պայքարը շարունակելու համար։
Ամեն տարի հունվարի 19-ին Ստամբուլում Հրանտ Դինքի բազմահազարանոց ջատագովներից կազմված թափորին են միանում նաև թուրք և քուրդ մտավորականներ․ բոլորն էլ, ի նշան բողոքի, փողոց են դուրս գալիս մեկ ընդհանուր կարգախոսով՝ «Մենք բոլորս հայ ենք, մենք բոլորս Հրանտ Դինք ենք»։
Հիշեցնենք՝ 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակօս» թերթի խմբագրատան առջև 16-ամյա թուրք ազգայնական Օգյուն Սամասթի կրակոցից սպանվեց Թուրքիայում հայազգի լրագրող, «Ակօս» երկլեզու շաբաթաթերթի հիմնադիր Հրանտ Դինքը։ Այսօր լրանում է Դինքի սպանության 15-րդ տարին, ու հայաբնակ Շիշլիում և աշխարհի չորս ծագերում ոգեկոչում են մեծ հային:
Ստամբուլի Հրանտ Դինքի անվան դպրոցի հայաստանցի աշակերտներն այցելել են |«23.5. Հրանտ Դինքի հիշողության վայր»:
Կենտրոնի անվանումը վերցված է 1996 թվականի ապրիլի 23-ին «Ակօս» թերթում Դինքի գրած «Ապրիլի 23.5» վերնագրով հոդվածից: Այն տեղակայված է Ստամբուլի հայկական «Ակօս» շաբաթաթերթի նախկին գրասենյակում: Գրասենյակը գտնվում է Սեբաթ կոչվող շենքում, որտեղ էլ՝ շենքի մուտքի մոտ, 2007-ին սպանվել էր Հրանտ Դինքը: Հիշողության վայրում նույնությամբ պահպանված է Դինքի աշխատասենյակը, ինչպիսին եղել է նրա սպանության օրը:
Հրանտ Դինքի երազանքն էր, որ Թուրքիայում բացվի Հայաստանի դեսպանատունը, իսկ Հայաստանում՝ Թուրքիայինը
Հրանտ Դինք վարժարանի սաները՝ Դինքի աշխատասենյակում
Այցելուները կարող են տեսանյութերի, աուդիո և տպագիր նյութերի միջոցով ծանոթանալ անվանի լրագրող-հրապարակախոսի կյանքի տարբեր դրվագներին: Ցուցանմուշների նախագծումն ամբողջովին իրականացրել են «Հրանտ Դինք» հիմնադրամի աշխատակիցները: Ավելին՝ այդ աշխատանքների շրջանակում անձնակազմն այցելություններ է կատարել աշխարհի տարբեր տեղերում գտնվող հիշողության վայրեր ու թանգարաններ՝ աշխարհի լավագույն փորձին ծանոթանալու համար: Հիշողության կենտրոնը համալրված է 60 անուն տեսանյութերով, հարյուրավոր լուսանկարներով, «Ակօս» թերթի՝ մինչև 2007 թվականի բոլոր համարների արխիվով:
Մամիկոնն ուզում է «Ակօս» թերթը նվիրել իրենց թուրք հարևանին, որ նա կարդա Դինքի մասին
Ստամբուլի Հրանտ Դինք վարժարանի աշակերտները վայելեցին Հրանտ Դինքի ներկայությունը հիշատակի վայրի համակարգող Նայաթ Քարաքյոսեի և |«Հրանտ Դինք» հիմնադրամի «Թուրքիա-Հայաստան» ծրագրի համակարգող Թալին Սյուզմեի շնորհիվ:
Մեծերը մահ չունեն... Դինքը նրանցից մեկն է, որ պետք է ապրի ամենուր, պետք է ապրի մեր մեջ, երբ բախվում ենք անարդարության: Գուցե ոմանք համառորեն փորձեն պարտադրել, որ հայը բանտում՝ իբրև պատիժ Թուրքիայի հիմնը երգի և կերգի, վատ երգելու դեպքում էլ՝ ծեծի կենթարկվի, ինչպես Դինքի հետ պատահեց,- սակայն հային դրանով չեք կարող պարտադրել հրաժարվել իր ինքնությունից,- բարձրաձայնում էր Դինքը թուրքական բանտում:
Հ.Գ. Հայաստանցի աշակերտների հետ դպրոց վերադառնալիս գնացքում թրքախոս անծանոթը, որի ուշադրությունն էին գրավել Հրանտ Դինք ստորագրությամբ աշակերտների ձեռքի նվեր-պայուսակները, ասաց, որ ինքը Դինքի՝ Մալաթյայի հայրական տան հարևանի որդին է՝ հիշատակելով տիկին Աղավնիի, հորեղբայր Զավենի անունները: Նա նաև ասաց, որ ափսոսում է Դինքի հետ պատահածի համար, ափսոսում է, քանի որ ինչպես նրանց ընտանիքների տխրություններն էին ընդհանուր, այնպես էլ՝ ուրախությունները. Դինքի ընտանիքն իրենց Ռամադանին էր այցելում, իրենք՝ Զատկի տոնին: Մի՞ թե այս ամենը պատահականություն էր:
Լիլիթ Պողոսյան, Թուրքիա
Լուսանկարները՝ Հարություն Գևորգյանի
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումSMS-ով խախտման մասին ծանուցումը չի փոխարինում էլեկտրոնայինին. ինչպես օգտվել 20 տոկոսի բոնուսային համակարգից
Նուբարաշենում խոշոր հրդեհ է բռնկվել. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից
Սպիտակ տունը վերսկսում Է Գազայում հրադադարի համաձայնագրի շուրջ աշխատանքը
ՆԳՆ-ԵՄ համագործակցությունը կընդլայնվի․ Արփինե Սարգսյանն ընդունել է Վասիլիս Մարագոսին
Օդի ջերմաստիճանը կշարունակի նվազել. Սուրենյանն ասել է՝ երբ կդադարեն տեղումները
Փորձում են քաղաքական շահարկումներ անել. Փամբուխչյանը պարզաբանել է՝ ինչ կապ ունի հրդեհված «Լեքսուս»-ների հետ
Երևանում գովազդի նոր չափորոշիչներին չհամապատասխանող բոլոր վահանակները հանվելու են, արտոնյալներ չկան. Խաչատրյան
Գեղամ Նազարյանը «շակալների» մեջ է, պետք է դուրս գա «Հայաստան» դաշինքից, դառնա անկախ պատգամավոր. Մկրտչյան
Ինչո՞ւ է ԵԱՏՄ նիստը նախագահող Հայաստանի խնդրանքով այն անցկացվելու ՌԴ-ում. ԱԳՆ-ն պարզաբանել է
Հանրապետության մի շարք շրջաններում ձյուն է տեղում. Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են
Ցավում ենք «հեռադիտակ-շոուի» համար. Ադրբեջանը սպառնացել է հայ-ադրբեջանական սահման այցելած Լեհաստանի նախագահին
Եթե սահմանազատում ենք մեր սահմանը, դիտորդ դուրս կգա, տուրիստ, թե ով, ոչ մեկի գործը չէ. Մեհրաբյան (տեսանյութ)
Կորցրել է մեքենայի կառավարումը, բախվել ծառին. պարզվում են Գյումրիում երթուղային «Գազել»-ի վթարի հանգամանքները
Ալեն Սիմոնյանն ու Նիդերլանդների դեսպանը քննարկել են Ադրբեջանում պահվող հայ գերիների հայրենադարձության հարցը
ՊՆ-ն հերքել է Ջերմուկի մոտակա դիրքերից նահանջելու վերաբերյալ տարածվող լուրերը
Ինչպես են վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը հյուրընկալել Լեհաստանի նախագահին և տիկնոջը (լուսանկարներ)
Հույս ունենք, որ Հայաստանը կվերադառնա ՀԱՊԿ-ում լայնածավալ համագործակցության, մեր դռները բաց են. Զախարովա
Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. «Մեղրու սար» հատվածում մառախուղ է
Մեքենաներ են բախվել, «Մերսեդես բենց»-ը բռնկվել է. կա տուժած
Ուրախ էինք հյուրընկալել Լեհաստանի նախագահին և առաջին տիկնոջը. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Նոր նշանակումներ ԶՈՒ-ում. նախագահը հրամանագրեր է ստորագրել
Վլադիմիր Պուտինը պետական այցով Ղազախստանում է
Amio Visa Signature Business քարտ. բացառիկ առաջարկ Ամիօ բանկում
Հայաստան-ԵՄ հարաբերություններն ունեն ինտենսիվ բնույթ. Արայիկ Հարությունյանը հանդիպել է Վասիլիս Մարագոսի հետ
Արագածից մինչև Ծիլքար ավտոճանապարհին բուք է, որոշ հատվածներում առկա է մերկասառույց
Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել
Պաշտոնանկություն ֆինանսների նախարարությունում. վարչապետը որոշում է ստորագրել
Արմեն Ղազարյանը նոր պաշտոն ունի
Wildberries-ում Իդրամ կա
Մինչեւ 18 տարեկաններին էներգետիկ ըմպելիքների վաճառքը կարգելվի. օրինախախտները կտուգանվեն (տեսանյութ)
Արգելափակումից 63 մեքենա է դուրս բերվել, օգնություն է ցուցաբերվել 100-ից ավել քաղաքացու
Հայաստանը ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև ձեռք բերված հրադադարի հաստատումը. ԱԳՆ
Լեհաստանի նախագահը Երասխում հանդիպել է լեհ դիտորդների հետ (տեսանյութ)
C360 կուտակային հաշիվներում խնայողությունների նկատմամբ կկիրառվի ավելի բարձր տոկոսադրույք
Դոլարն ու եվրոն թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան նոյեմբերի 27-ին
17-ամյա տղայի սպանությունից հետո փորձել են հրկիզել մեղադրյալներից մեկի տունը. կա 4 կալանավորած, 1 հետախուզվող
Լեհաստանում Պուտինի մասին ֆիլմ է նկարահանվել. կիրառվել է «դիպֆեյք» տեխնիկա (տեսանյութ)
Վրաստանի ընդդիմադիր խմբակցությունները հրաժարվել են մանդատներից
Արագածոտնի և Լոռու մարզերում 300-ից ավելի ավտոմեքենա մնացել է խցանման մեջ՝ չկարողանալով տեղաշարժվել
ԱԺ նախագահը և Գերմանիայի դեսպանն անդրադարձել են ՀՀ-ԵՄ համագործակցությանը և տարածաշրջանային զարգացումներին
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT