Երևան
12 °C
Մեր օրերում մարդն ու համացանցը քայլում են համընթաց, և թվում է, թե մարդկությունն այլևս անկարող է ապրել առանց նորագույն տեխնոլոգիաների և սոցիալական ցանցերի: Դրա համար էլ օր օրի ստեղծվում են նորանոր հարթակներ, որտեղ էլ հաստատվում են մարդիկ և իրենց օրվա մեծ մասն անցկացնում այդտեղ: Սակայն սոցիալական հարթակներն ինչպես դրական, այնպես էլ բացասական հետևանքներ կարող են առաջ բերել մարդու կյանքում:
Կորոնավիրուսային հիվանդության տարածման սկզբնական շրջանում, երբ պետություններն ստիպված եղան մի շարք սահմանափակումներ կիրառել՝ վարակի ընթացքը կանխելու համար, մարդիկ փակվեցին տներում, և հենց այդ ժամանակ էլ Հայաստանում ու ամբողջ աշխարհում լայն տարածում գտավ «Tik Tok» սոցիալական հարթակը:
Սոցիալական այս ցանցը հասանելի է բոլորին և որևէ տարիքային սահմանափակում չի սահմանել: Մարդիկ «Tik Tok»-ում հրապարակում են իրենց առօրյայից տեսանյութեր՝ տարբեր իրավիճակներում և տարբեր գործողություններ կատարելիս: Հարկ է նշել, որ հրապարկված և հրապարակվող տեսանյութերից շատերն աչքի են ընկնում բովանդակազուրկ լինելով և անհեթեթությամբ, իսկ կոռեկտության մասին խոսելն անգամ ավելորդ է: Սակայն հատկանշական է, որ նմանօրինակ տեսանյութերը սոցիալական այս հարթակում գրանցում են բարձր արդյունքներ, այսինքն՝ ունենում են մեծ թվով դիտումներ, հավանումներ, իսկ ամենցավալին այն է, որ այդ տեսանյութերի հեղինակներն սկսում են վայելել լայն ճանաչում, որն էլ նպաստում է «մեր օրերի հերոսներ»-ի՝ դյուրին ճանապարհով գումար վաստակելուն:
Հարց է առաջանում՝ ի՞նչու է մարդկանց հետաքրքրում այն, ինչն անհեթեթ է և բովանդակազուրկ: Գուցե արժեհամակարգի խնդի՞ր է, կամ արդիական է դառնում «ուրիշի կյանքի մեջ քիթը խոթելու» դարձվածքը, դժվար է ասել:
Տեղեկատվական անվտանգության մասնագետ, մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի կարծիքով՝ դա աշխարհի մշակույթի պատմության հետ է կապված, այսինքն՝ վերջին մի քանի տարիներին անբովանդակալից արտադրանքն ավելի շատ է հետաքրքրում մարդկանց, քան բարձր արվեստը: ««Tik Tok»-ը դարձել է հիմա ամենատարածված սոցիալական հարթակը: Թե՛ օգտագործման, թե՛ մարդկանց այցելությունների առումով այն պահանջված է՝ համեմատած այլ սոցհարթակների հետ: Եթե «Ֆեյսբուք»-ում տեսնում ենք այն, ինչը գրել են մեր ընկերները, ապա «Tik Tok»-ում մենք տեսնում ենք այն, ինչին չենք հետևում: «Tik Tok»-ը «մտածում է», որ դա կարող է մեզ հետաքրքրել, և դրա համար, անկախ բովանդակությունից, տեսանյութերը շատ ավելի արագ են տարածվում»,- ասում է մասնագետը:
Սա է նաև պատճառը, որ, ի տարբերություն «Ֆեյսբուք»-ի, որտեղ ավելի դժվար է գրառման կամ լուսանկարի միջոցով հայտնիություն ձեռք բերել, «Tik Tok»-ում մի քանի տասնյակ հետևորդ ունեցող մարդու ոչ բովանդակալից տեսանյութերն ունենում են միլիոնավոր դիտումներ և հազարավոր հավանումներ։ Այսինքն՝ այս հարթակը տարածում է տեսանյութերը՝ անկախ նրանից՝ նրանք ունե՞ն ճանաչում, թե՞ ոչ:
«Պետք է հասկանալ, որ «Tik Tok»-ում այլ ոճի հրապարակումներ են տարածված, քանի որ այն առաջացել է մեկ այլ հարթակից, որտեղ մարդիկ բերանները բացում և փակում էին տարբեր երգերի տակ: Սակայն, այս ամենին զուգահեռ, այդ հարթակում բազմաթիվ հետաքրքիր բաներ կան, պետք է փնտրել դրանք: Եթե դուք պասիվ դիտորդ եք, չեք հետևում ինչ-որ կոնկրետ մարդկանց կամ չեք հավանում հետաքրքիր և բովանդակալից տեսանյութեր, պարզ է, որ ձեր էջում բերելու է այն տեսանյութերը, որոնք շատ հավանում են հավաքել, օրինակ՝ մարդը տեսանյութ է տեղադրում, որտեղ մեքենա է վարում, մի քանի հազար լայք ստանալով՝ այդ տեսանյութը հայտնվելու է ձեր էջի պատին։ Իսկ եթե դուք գտնեք բովանդակալից տեսանյութեր, ապա ձեր էջի պատի բովանդակությունը դուք կձևավորեք: Այստեղ հարցը պասիվ դիտորդ լինելու մեջ է, այլ ոչ թե բովանդակության»,- պարզաբանում է Մարտիրոսյանը:
Նրա խոսքով՝ հարթակը վերահսկելը բարդ գործընթաց է, որպեսզի, օրինակ, տարածում չգտնեն ինքնասպանությունների, սպանությունների և նման օրինակ ահասարսուռ բովանդակությամբ հրապարակումները: ««Tik Tok»-ի մոդերացման հարցը լուրջ խնդիր է, չեն հասցնում ամեն ինչ ճիշտ ժամանակին կարգավորել և հեռացնել, դրա համար էլ կարող ենք շատ շոկային նյութերի հանդիպել»,- նշում է մասնագետը՝ հավելելով, որ այդ ամենի բացասական ազդեցությունն էլ հարթակից օգտվողների մոտ առաջացող կախվածությունն է, քանի որ «Tik Tok»-ում մարդիկ անցկացնում են ավելի շատ ժամանակ, քան այլ սոցիալական հարթակներում:
Հոգեբան Իրինա Ծատուրյանի կարծիքով էլ՝ հասարակության ինտելեկտուալ մակարդակն աստիճանաբար իջնում է, դրա համար էլ անբովանդակ և ահասարսուռ տեսանյութերը հետաքրքրություն են առաջացնում:
«Գնալով կրթական ցենզը նույնպես իջնում է, և դրա համար էլ ոչ ուսուցողական և անհետաքրքիր տեսանյութերը լայն տարածում են գտնում: Բովանդակալից տեսանյութ դիտելու համար մարդը պետք է հետաքրքրված լինի ինչ-որ մի բանով։ Եթե զարգացած մարդ լինի, կկարողանա ճիշտ օգտվել այդ հարթակից և կհասկանա, թե ինչ ազդեցություն կարող են ունենալ նման տեսանյութերն իր վրա։ «Tik Tok»-ի անձնակազմը պետք է միջոցներ ձեռնարկի, որպեսզի ուսուցողական, հետաքրքիր, բովանդակալից նյութերը գան առաջ»,- կարծում է հոգեբանը:
Ծատուրյանի խոսքով՝ պետությունը նույնպես պետք է միջոցներ ձեռնարկի, որպեսզի այդ հարթակում տարածվող և հասարակության հոգեկան առողջությանը վնաս պատճառող տեսանյութերը լայն տարածում չգտնեն. «Ծնողները պետք է երեխաներին ուշադրություն դարձնեն, մեծահասակներն էլ պետք է իրենց դիտած տեսանյութերի բովանդակությունը հասկանան, թե ինչքանով է դա վնաս: Հակառակ դեպքում ինքնասպանությունների, սպանությունների, տան պայմաններում վտանգավոր չելենջների տեսանյութերը կարող են հանգեցնել հոգեբանական խնդիրների, տրավմանների և այլն»:
Հոգեբանը խորհուրդ է տալիս, որ «Tik Tok» հարթակի հասանելիությունը Հայաստանում սահմանափակվի, քանի որ այն լուրջ հոգեբանական խնդիրների պատճառ է դառնում։ «Կամ էլ ստեղծեն միջոցներ, որ նմանատիպ տեսանյութերը հասանելի չլինեն մեր երկրում»,- ասում է նա:
Մերի Խաչատրյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու ՀՀ-ում կայանալի COP17-ին
Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում
ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը
Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան
Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ
Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ
Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է
Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող
Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել
Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր
Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում
Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին
Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի
VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին
Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի
ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ
Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները
ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը
Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս
Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը
Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը
Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ
Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս
«Արարատցեմենտ»-ը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը
ԵՄ երկրներ սառեցված ձուկ ու ձկնամթերք արտահանելու հնարավորություն ենք ստացել. Գևորգ Պապոյան
Եվրոպայում շոգի ալիքը կարծես ավարտվում է․ Ազիզյան
Խոչընդոտել են պարեկների գործողությունները, դրսևորել անհարգալից վերաբերմունք. ՆԳՆ-ն՝ Գյումրու միջադեպի մասին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT