Երևան
12 °C
«Բարի գալուստ Հայաստանի սպորտի մայրաքաղաք, հումորի և մշակույթի կենտրոն»: Գյումրու համայնքապետ Վարդգես Սամսոնյանն այսպես է ողջունել Տյումենից Գյումրի եկած տուր-օպերատորներին և ԶԼՄ ներկայացուցիչներին:
Զբոսաշրջային ոլորտի 18 մասնագետները, նրանց հետ՝ նաև լրագրողներ ու օպերատորներ Գյումրում են ժամանել հատուկ նպատակով. մասնագետներն ուսումնասիրելու են քաղաքի զբոսաշրջային ներուժն ու համագործակցության հնարավոր տարբերակները, լրագրողներն էլ Գյումրու և արված ուսումնասրությունների արդյունքների մասին պատմելու են իրենց լսարաններին, ապագա զբոսաշրջիկներին:


Վարդգես Սամսոնյանը սկզբի համար տեղեկացրել է, որ Գյումրիում է գտնվում Հայաստանի ամենահին եկեղեցին: 5-րդ դարի կառույցից, ճիշտ է, այսօր շատ բան չի պահպանվել, սակայն վերականգնման ուղղությամբ աշխատանքներ տարվում են:
Գյումրու համայնքապետը նաև ընդգծել է գյումրեցիների սպորտային հաջողությունների մասին. «Բնակչության թվով Եվրոպայի ու աշխարհի առաջնությունների և օլիմպիադաների չեմպիոնների թվով, կարելի է ասել, աշխարհում առաջինն ենք»,- շեշտել է Սամսոնյանն ու տեղեկացրել, որ այս հանգամանքը հաշվի առնելով՝ առաջիկայում Գյումրիում սպորտի և հումորի թանգարան է կառուցվելու:
Աշխարհը, ըստ նրա, հետաքրքրված է զբոսաշրջային Գյումրիով: Սամսոնյանը նաև հիշատակել է, որ 2 տարի առաջ ամերիկյան «Ֆորբս» ամսագիրը «Գարնանը ճանապարհորդելու 17 ամենագեղեցիկ վայրերի» ցանկում նաև Գյումրին էր նշել: Այժմ աշխատնքներ են տարվում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ, որպեսզի Գյումրու պատմական միջուկի հին թաղամասերն ընդգրկվեն համապատասխան ցանկում:



Այնուհետ հերթը հյուրերինն է եղել: Նրանք հետաքրքրվել են՝ քանի՞ աստղանի հյուրանոցներ կան Գյումրիում, քանի՞ տեղեկատվական կետեր, որտե՞ղ են և ի՞նչ ծառայություններ են առաջարկվում: Նրանց հարցերին պատասխանել է համայնքի ղեկավարի տեղակալ Դավիթ Առուշանյանը:


Նա տեղեկացրել է, որ այս տարի Գյումրիում նախատեսել են մի քանի հետաքրքիր փառատոն ունենալ, որոնցից մեկը օգոստոսի 20-ին նախատեսված գարեջրի փառատոնն է: «Սա ինքնանպատակ չէ: Մենք պետք է Հայաստանին և աշխարհին ցույց տանք, որ Գյումրիում է գտնվում մեր երկրի ամենահին գարեջրի գործարանը: Փառատոնը մասնագիտացված ընկերություն է կազմակերպելու, և այն լինելուէ աշխարհի փառատոների օրացույցում»,- նշել է նա:
Դավիթ Առուշանյաը տու-օպերատոներին խորհուրդ է տվել փաթեթները կազմելիս նկատի ունենալ Գյումրին՝ որպես զբոսաշրջային ուղղություն՝ շեշտելով, որ բացի պատմական քաղաք լինելուց, այն նաև ռուսական պատմություն է ամփոփում. «Գյումրին քաղաք է՝ ռուսական մեծ պատմությամբ, այնպես որ հատկապես ռուս զբոսաշրջիկն այստեղ տեսնելու, լսելու շատ բան ունի»:
Հյուրանոցների մասին շատ բան պատմելու փոխարեն Տյումենի հյուրերին սեփական փորձով այդ տեղեկությունն ընկալելու հնարավորություն է տրվել: Նրանց բաժանել են տարբեր խմբերի, տեղավորել Գյումրու հյուրանոցներում:

Սամսոն Մատինյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն
Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը
ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը
Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան
Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը
Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը
Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան
Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան
Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում
Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները
Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան
Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի
Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն
Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը
Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին
Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները
Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր
Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ
Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ
ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում
Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
Բագրատաշենից և Ագարակից մեկնող բեռնատարները պետք է անցնեն կուտակային կայանատեղիներով. որքան կլինի վճարը
Արարատում բնակելի համալիրներ կկառուցվեն․ համայնքը կստանա 48 բնակարան և գրադարանի տարածք
Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավը
Կապանը ճանաչվել է 2026 թ.-ի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT