Որևէ մեկի անձնական տվյալների գաղտնիությունը չի խախտվում. նախարարը՝ QR կոդի միջոցով հանրային վայրեր մուտք գործելու մասին

«Արմեդ» համակարգը, որի միջոցով պատվաստված լինելը QR կոդի միջոցով փաստում են քաղաքացիները, որևէ անձնական տվյալների գաղտնիություն չի խախտում: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Հունվարի 22-ից, համաձայն նախարարի հրամանի, քաղաքացիները հանրային սննդի և ժամանցի վայրեր կարող են մուտք գործել՝ ներկայացնելով QR կոդը, եթե պատվաստված կամ թեստավորված են կորոնավիրուսային հիվանդության դեմ:

Սակայն մի քանի օր է՝ սոցիալական ցանցերում քաղաքացիներին իրենց դժգոհությունն են արտահայտում՝ նշելով, որ այդպիսով խախտվում է իրենց անձնական տվյալների գաղտնիությունը:

«Մեր համակարգը, տվյալների շտեմարանը վերջին տարիներին անընդհատ ուժեղացվում են: Թարմացրել ու ստեղծել ենք հավելյալ սերֆերային պահոց, որը կարևոր էլեմենտ է: «Արմեդ» համակարգի տարածմանը համընթաց նոր սերֆերներ ենք ձեռք բերում՝ ապահովելու մեր քաղաքացիների բժշկական տվյալների պաշտպանված և մեկտեղված լինելու խնդիրը»,- նկատեց առողջապահական գերաչեստության ղեկավարը:

Ըստ նրա՝ որևէ անձնական տվյալների գաղտնիություն չի խախտվում. քաղաքացին իր կամքով է ցույց տալիս հետազոտության տվյալները: «Մեր հավելվածում այնպես է ձևավորված, որ առաջին էջում փաստում է պատվաստված լինելը, քաղաքացին, այդ արդյունքը ցույց տալով, կարող է օգտվել որոշակի ծառայություններից: Համավարակը ստեղծել է մի իրավիճակ, երբ մենք ստիպված ենք որոշակի սահմանափակումների օգնության դիմել և զսպել վարակի տարածումը»,- նշեց Ավանեսյանը:

Անդրադառնալով այն հարցին՝ ինչո՞ւ մոլեր մուտք գործելիս QR կոդի անհրաժեշտություն չկա՝ առողջապահության նախարարն ընդգծեց. «Ցանկացած սահմանափակում չի կարող միանշանակորեն ընդունվել, բայց մեր կողմից կիրառված սահմանափակումները շատ կարևոր ազդեցություն են ունեցել համավարակը կառավարելու և պատվաստումները խթանելու և հանրային իմունիտետ ստեղծելու հարցում: Մոլերի, սննդի խանութների և առևտրի կենտրոնների համար այդ սահմանափակումները չեն գործում, որովհետև սկզբունք ենք ընտրել, որ հնարավորինս անհրաժեշտ ծառայությունների համար դեռևս չկիրառել այդ սահմանափակումները: Երբ մարդիկ միասին ճաշում են, վարակի տարածման հավանականությունը շատ ավելի մեծ է»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2729 դիտում

Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության իրականացմանը․ Քոուլ

Նեթանյահու-Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել

Ընտրվել եմ ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու, շնորհակալ եմ վստահության համար․ առջևում պատասխանատու գործ ունենք

Ուժեղ տեղատարափ անձրև Գյումրիում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Սեղանի թենիս ԳՇ պետի հետ՝ նորակառույց մասնաշենքում․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար

ԵՄ-ն 450-միլիոնանոց շուկայի դռներն է բացում ՀՀ-ի առաջ. ՌԴ-ն մեզ ընկալում է որպես իր ազդեցության գոտի

Դավիթ Խուդաթյանը մասնակցել է ՀՀ համայնքների միության ժողովին, անդրադարձել առաջիկա ՏԻՄ ընտրություններին

Սյունիքի մարզպետը կմեկնի արձակուրդ․ ով կփոխարինի Ռոբերտ Ղուկասյանին

Անահիտ Մանասյանն այցելել է Խարբերդի մասնագիտացված մանկատուն, ուսումնասիրել շենքային պայմանները

Սահմանադրական դատարանը հուլիսի 4-ին կհրապարակի ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը

Հաստատվել են 2026 թվականի 3-րդ՝ լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը

Ջրային պարեկներն ու փրկարարներն հանրային լողափերում անցել են ուժեղացված ծառայության

ՀԱՊԿ-ը ՀՀ-ին կհեռացնի իր շարքերից. ՌԴ-ն արդեն որոշել է, որ մենք իր համար թշնամի ենք. Քոչինյան

Դպրոցների ենթակայության փոփոխության մասին քննարկումներ են տեղի ունեցել Վայոց ձորի և Սյունիքի մարզերում

Ավարտվել է ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանի աշխատանքային այցը Կորեա

ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները

Վանաձորի գազալցակայաններից մեկում պայթյուն է եղել․ կա տուժած

Սևանի գերեզմանատանը մեքենայում երիտասարդ տղայի դի է հայտնաբերվել

Դավիթ Խուդաթյանը մասնակցել է Չարենցավանի «Ծիծեռնակ» մանկապարտեզի հիմնանորոգված մասնաշենքի բացմանը

Մեռելոց օրերը լինելու են աշխատանքային․ պարզաբանում

«ԱԼԵՔՍ 33» ՍՊԸ-ն թերլիցքավորման համար տուգանվել է

Հայաստանն առաջին անգամ կընդունի բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ առանձին հատվածներում հորդառատ անձրևներ կլինեն

Լավագույն պայմաններ մեր զինծառայողների համար․ Պապիկյանը լուսանկարներ է հրապարակել

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 3-ին

Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը

Համաձայնագիրը կնպաստի Հայաստան-Ղազախստան երկկողմ քաղաքական երկխոսությանը և համագործակցության խորացմանը

Սպանվելուց 4 ամիս անց կհուղարկավորեն Ալի Խամենեիին. որտեղ և ինչպես է պահպանվել մարմինը, ովքեր են մեկնել Իրան

Աննա Հակոբյանն ու «Libra Group»-ի գործադիր նախագահը քննարկել են համագործակցության հնարավորությունները

Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. տոնացույցում ավելացել են Մաշտոցի օրը, Նավասարդն ու մարզերի օրերը

ԱԺ պատգամավորների երդման տեքստը փոխվեց. նոր խորհրդարանում այլ տողերով կերդվեն

ՀՀ բոլոր բնակավայրերի մուտքի մոտ Հայաստանի դրոշներ կտեղադրվեն

ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր

Դե ինչ, պատմություն կերտեցինք միասին. Ալեն Սիմոնյանի վերջին ելույթը ԱԺ նախագահի պաշտոնում

ԱԺ-ն ընդունել է ՀՀ-ից տևական ժամանակ բացակայած քաղաքացիների ընտրական իրավունքը սահմանափակող օրինագիծը

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 2595-ի. հայտնի է ավելի քան 12 հազար տուժածի մասին

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 14 վագոն ցորեն

Հիմա պատեհ չէ, ժամանակը չէ. Ռուբինյանը՝ ԱԺ աշխատակազմում փոփոխություններ անելու մասին

Ես Թուրքիայում համալսարան չեմ գնացել, թուրքական դիպլոմ չունեմ, չկա մարդ, որ ինձ այնտեղ դաս է տվել. Ռուբինյան