Երևան
12 °C
Մարտի 11-ին Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում սպասվող արտասովոր ու էքսցենտրիկ ռեփեր Մորգենշտերնի (Ալիշեր Վալեեւ) համերգը չեղարկվել է: Տեղեկությունը պաշտոնապես «Հայկական ժամանակ»-ին հաստատեցին համերգի կազմակերպիչ «Prime Production» կազմակերպությունից՝ պարզաբանելով, որ դրա չեղարկման հիմնական պատճառը համերգի շուրջ ստեղծված քննադատություններն ու բողոքներն են եղել:
Հիշեցնենք՝ համերգի անցկացման մասին հայտարարվել էր բոլորովին վերջերս, սակայն այն համացանցում սուր քննադատությունների էր արժանացել, իսկ կազմակերպիչների դեմ՝ ակցիա սկսվել:
«Prime Production կազմակերպության հատուկ ներկայացուցիչ Է. Հ.-ն, անվտանգության նկատառումներից ելնելով, անգամ չցանկացավ, որ իր ամբողջական անուն-ազգանունը հրապարակվի, քանի որ այն, ինչ կատարվել է այս օրերին, ազդել է նաեւ իր վրա: «Prime Production»-ի անդամներն այս օրերին տարատեսակ սպառնալիքներ են ստացել, հայտնվել անախորժ իրադրություններում: «Համերգն արդեն երկու օր է՝ չեղարկված է, բայց մտնում են մեր էջ ու ինչ ասես, գրում են, անձնական տիրույթ են տեղափոխում»,- նշեց, Է. Հ.-ն՝ հավելելով, որ անգամ իր տան տեղն են փնտրել՝ հաշվեհարդար տեսնելու համար:
«Եթե պատրաստ չեն ընդունել իրենց երկրում մեկին, որն ընդամենն արտիստ է, իսկ նրանք, ովքեր ցանկանում էին լինել այդ արտիստի համերգին, լռում են, չեն պայքարում իրենց իրավունքների համար, մենք ոչինչ չենք կարող անել»,- ասաց կազմակերպության ներկայացուցիչը:
Հարցին՝ ճի՞շտ են այն տեղեկությունները, որ տոմսերի մեծ մասը վաճառված է եղել, Է. Հ.-ն բացասական պատասխան տվեց՝ նշելով, որ այդ հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում: «Պատվերները շատ-շատ էին, բայց դեռ չնչին տոկոսն էր վաճառվել: Ով հասցրեց, այս թեմայից իր դիվիդենտները քաղեց: Սա կարծես պատվերով ստեղծված բողոքի ակցիա լիներ: Հիմա էլ բողոքներ ենք ստանում համերգի չեղարկման համար»,- նշեց նա:
Ի դեպ, համերգի տոմսերի արժեքն սահմանված էր 6-35 հազար դրամի սահմաններում:
Անդրադառնալով այն տեղեկություններին, թե Մորգենշտերնի՝ Հայաստան գալուն մարդիկ դեմ արտահայտվեցին հատկապես այն պատճառով, որ երգիչը պատերազմի օրերին ծաղրել է Հայաստանն ու հայերին՝ մեր զրուցակիցն ասաց՝ դրանք խոսակցությունների մակարդակից այդպես էլ փաստարկված նյութի չեն վերածվել. որեւէ մեկը որեւէ ակտիվ հղում կամ ստույգ մեջբերում չի ներկայացրել, ըստ այդմ՝ արժանահավատ չէ:
«Prime Production»-ից դեռեւս Մորգենշտերնին չեն հայտնել լուրը: Կազմակերպության ներկայացուցչի խոսքով՝ բացատրություն չեն գտնում, չեն էլ պատկերացնում՝ ի՞նչ են ասելու: Կազմակերպության ներկայացուցիչը նկատեց՝ իրենք մի բացատրություն կգտնեն, կկարողանան ցույց տալ, որ մեղավորություն չունեն, սակայն մեր երկրի համար դրական չի լինի դա: «Նախ եւ առաջ սա դրսում հեղինակության մեծ խնդիր է. բողոքի հետեւանքով արտիստին երկիր չեն թողել: Ի վերջո, խոսում ենք երաժշտության, մշակույթի մասին: Այլակարծությունը չընդունելը հավասարազոր է ռասիզմի»,- նկատեց Է. Հ.-ն:
Նա նաեւ նշեց, որ կազմակերպությունը մեծ վնաս է կրում կատարվածի հետեւանքով. «Բացի այդ, մեծ փրոդաքշն է, բազմաթիվ այլ արտիստների հետ ենք աշխատում, այս դեպքից հետո շատերը գուցե երկմտեն մեզ հետ համագործակցելու համար»:
Մեր զրուցակցին զարմացրել է այն, թե ի՞նչն էր պատճառը, որ բոլորի խոսակցության ու երկրի քննարկման թոփ կարեւոր թեման Մորգենշտերնն էր դարձել. «Չեմ կարող ասել, թե ո՞վ օգտվեց սրանից: Ոչ ոք երբեք չքննարկեց՝ մեր կազմակերպությունը քանի-քանի բարեգործական համերգներ է արել կիսադատարկ դահլիճներում: Ոչ ոք չասաց, որ Արա Գեւորգյանի համերգը բարեգործական էր, հիվանդ երեխաների համար էր արվում...»:
Կազմակերպության ներկայացուցիչը նշեց, որ իրենց դեմ մեծ բանակ է աշխատել. «Սփյուռքից եւս մասնակցում էին այդ արշավին: Մարդիկ գնում են դրսում ապրելու, այնտեղ ինչ ասես տեսնում են, ընդունում եւ հարմարվում, բայց հեռվից որոշում են, թե այս երկիր ո՞ր արտիստը պիտի գա»: Ապա խոսելով Մորգենշտերնի ոչ միանշանակ կերպարի մասին՝ կազմակերպության ներկայացուցիչն ասաց. «Մարդն էպատաժային արտիստ է, իր յուրահատկությունն էլ հենց դրանում է, ինքն իրեն հենց այդպես է փիառ արել: Երիտասարդները նրան սիրում են: Սատանիստ չէ, նույնիսկ իր ճակատին գրված «666»-երին էլ բազմիցս անդրադարձել է, որ հատուկ է արել, որպեսզի «օֆիսային պլանկտոն» չդառնա, իրեն ոչ մի տեղ գործի չվերցնեն: Սակայն ասել է նաեւ, որ ցանկացած պահի կարող է հրաժարվել իր այդ հորինովի կերպարից»:
Ալիշեր Մորգենշտերնը 23-ամյա հայտնի ռուս ռեփեր է, որը հայտնի է դարձել իր արտառոց կերպարի ու էպատաժային արարքների շնորհիվ: Նրա ճակատին «666» է դաջված, ինչը շատերը սատանիզմ են որակում։ Իր առաջին հոնորարներից մեկի մի մասը նա ցուցադրաբար այրել է տեսանյութում՝ առաջացնելով համացանցի օգտատերերի դժգոհությունը: Ըստ մամուլում առկա տեղեկատվության՝ Մորգենշտերնին անցյալ տարվա նոյեմբեր ամսին ՌԴ ներքին անվտանգությունը վտարել է երկրից, եւ այժմ վերջինս գտնվում է Դուբայում: Ըստ որոշ տեղեկությունների էլ՝ նա հայտնի է անբարոյականության, թմրամոլության եւ հակաքրիստոնեական քարոզներով: Թերեւս երգչի տեսքն ու նրա մասին տարատեսակ նման տեղեկություններն էլ հիմք են դարձել վերջիս մուտքը Հայաստան բոյկոտելուն:
Հիշեցնենք, որ ռեփերի Հայաստան գալու հետ կապված բազմաթիվ բողոքներին միացել էին նաեւ եկեղեցական ծառայողներ, որոնք իրենց խոր մտահոգությունն էին հայտնել այդ առիթով:
Դիցուք՝ հոգեւոր հովիվ Տեր Եզնիկ քահանա Մարդիրյանը, անդրադառնալով երգչի՝ Հայաստանում համերգ ունենալու լուրին, նշել էր, որ նա Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում ծաղրել եւ հայհոյել է հայերին: «Եվ այս անձը պատրաստվում է մարտ ամսին Մարզահամերգային համալիրում մենահամերգի՝ համերգի, որի բառերի մեծամասնությունը հայհոյություն է եւ անպատվություն: Իսկ Հայաստանում սպառել ենք վերոնշյալ սատանիստի, Հայ Ազգ ծաղրողի գրեթե բոլոր տոմսերը եւ սրտատրոփ սպասում ենք հայհոյախառն «երգեր» լսելուն»,- մասնավորապես գրել էր նա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մարմինը
Բախվել են 2 ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
Ռոստովում ուժեղ փոթորկի պատճառով մեկ մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել
Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան
Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցում եղած դիրքորոշման մեջ Ռուսաստանը երկակիություն է տեսնում․ Պեսկով
Իրանը մեղադրել է Ուկրաինային Կասպից ծովում իր առևտրային նավի վրա հարձակվելու մեջ
Թրամփը Նեթանյահուին հրավիրել է Վաշինգտոն. վերջինս կուղևորվի հուլիսի 27-ին
Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել
Ավան և Դավթաշեն վարչական շրջանների վարչական տարածքում առգրավվել են տարբեր ապրանքատեսակներ. տեսանյութ
Հայաստանի մի մասում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Խուդաթյանը և Իրանի էներգետիկայի նախարարը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության հարցեր
Փրկարարները դուրս են բերել ջրանցքն ընկած կովին
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
ՀՀ վարչապետը Գոշավանքում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում սպասվում է վթարային ջրանջատում
2026թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր
ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ռազմարդյnւնաբերական համալիրի օբյեկտներին
Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում
Ես վերահաստատել եմ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի կողմից ընտրված` ԵՄ-ի հետ մերձեցման գործընթացին. Մակրոն
ՀՀ ըմբշամարտի Մ-17 հավաքականը Բաքվում է՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը
26-ամյա երիտասարդը կրակոցներ է արձակել. նա ձերբակալվել է
Լրանում է ՀՀ բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը
Խուդաթյանը և Իրանի ճանապարհների նախարարը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայnղներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ․ ՊՆ
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT