ՆԳ նախարարությունը ստեղծվեց Արցախի համար վճռորոշ ժամանակաշրջանում. լրացավ գերատեսչության կազմավորման 1 տարին

Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը ուղերձ է հղել գերատեսչության կազմավորման 1 տարվա կապակցությամբ:

Ուղերձում ասվում է.

«Մեկ տարի առաջ՝ հունվարի 26-ին, ԱՀ Նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով Արցախում ստեղծվեց Ներքին գործերի նախարարություն, որի ղեկավարումը վերապահվեց ինձ, իսկ նախարարության կառուցվածքում միավորվեցին ԱՀ ոստիկանությունը և արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

ՆԳ նախարարությունը կազմավորվեց Արցախի համար վճռորոշ ժամանակաշրջանում, երբ պատերազմից հետո օրակարգում անվտանգության ապահովման հարցն էր: Մի՛ կողմից անհրաժեշտ էր պատերազմի հետևանքները վերացնել հավանական սպառնալիքներից, մյուս կողմից՝ փրկարար-որոնողական աշխատանքների իրականացումն Արցախի գրավյալ տարածքներում, դրան զուգահեռ՝ կյանքը հունի մեջ գցելու առաջադրանք կար:

Մեկ տարվա ընթացքում կատարված համատեղ թիմային աշխատանքը մեզ վերստին ոտքի կանգնեցրեց և շնորհիվ գերատեսչության ծառայողների՝ առաջ նայելու հնարավորություն ընձեռեց:

Գիտակցելով, որ հետպատերազմյան իրավիճակում Արցախի և մեր հայրենակիցների անվտանգության պատշաճ ապահովումը նաև ներքին գործերի նախարարության պատասխանատվության ներքո է՝ ոստիկանության և ԱԻՊԾ ծառայողներն արեցին անգամ անհնարինը: Սա մի առաքելություն էր, որը կատարեցինք պատվով ու կշարունակենք ծառայել արժանապատվությամբ:

Ի՞նչ ենք հասցրել անել անցած մեկ տարվա ընթացքում: Նախ, 2021 թվականի հունվարի 26-ին, ԱՀ Նախագահի հրամանագրով, ոստիկանության և ԱԻՊԾ ղեկավար պաշտոններում նշանակվեցին մարդիկ, որոնք աշխատանքային փորձով և մարդկային արժանիքներով ոչ միայն պահպանեցին ծառայությունների ավանդույթները, այլև աշխատանքը դարձրին ավելի արդյունավետ:

Երկրում բացառեցինք հակաօրինական ցանկացած երևույթ և առաջնորդվեցինք այն պարզ կարգախոսով, որ օրենքն Արցախում հավասար է բոլորի համար, և որ քաղաքացին փաստացի բարձրագույն արժեք է, իսկ նրա իրավունքների պաշտպանությունը՝ իշխանության առջև դրված առաջնային խնդիր:

Ինձ համար սկզբունքային է նաև թիմային մտածողությունը, հասարակության հանդեպ սրտացավությունը և հայրենիքին անվերապահ նվիրումը: Մեր կարևորագույն գերնպատակներից մեկն է, որ ժողովրդավարական հասարակություն և ժողովրդավարական երկիր կերտելու գործում ունենանք մեր մեծ ներդրումը։

ՆԳ նախարարության ռազմավարության հիմնական նպատակներից մեկը նաև հասարակությանը ոստիկանի և փրկարարի նոր կերպար ներկայացնելն է։ Այս համատեքստում բազմաթիվ բարեփոխումներ ենք իրականացրել, որոնք միտված են բարձրացնելու ՆԳ նախարարության բոլոր ստորաբաժանումների գործունեության արդյունավետությունը:

Թե որքանո՞վ հաջողեցինք և կամ որտե՞ղ թերացանք, կարծում եմ՝ Ձեր գնահատականն ավելի կարևոր է»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1408 դիտում

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս

Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը

«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից

«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ

«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ

Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը

«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ

«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև

Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՏԿԵՆ-ը հայտարարում է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթ. մանրամասներ

Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ