Երևան
12 °C
Երեւանի կենդանաբանական այգու տնօրենի պաշտոնակատար Արեւիկ Մկրտչյանն անդրադարձել է այգում կենդանիների թունավորման փորձի մասին լուրերին: Մկրտչյանը գրել է, որ երեկ այգու սմբակավորների բաժնում՝ ուղտի և թուրքմենական կուլանների ազատավանդակում՝ ջրավազանի մոտ, պարկ են գտել:
«Պարունակությունն ամբողջովին առնետի թույն էր. կենդանաբույժները տեղում տարբերակեցին: Առնետի թույնը, հավանաբար, փորձել էին լցնել ջրավազանի մեջ, որից ջուր են խմում այգու միակ ուղտն ու երկու կուլանները: Աշխատակիցների աչալրջության շնորհիվ կարողացանք կանխել մտադրվածը, այն է՝ կազմակերպել հերթական կենդանու թունավորումը՝ նոր տնօրինությանը վարկաբեկելու և մեղադրելու համար: Հատկանշական է, որ կենդանի թունավորելու պրակտիկան այգում գործում է դեռ խորհրդային տարիներից, ու նման դեպքերն ի հայտ են գալիս նոր տնօրեն նշանակելու օրվանից»,- գրել է այգու տնօրենի պաշտոնակատարը:
Մկրտչյանը նաեւ հայտնել է, որ իրավապահ մարմինները եւս տեղյակ են կատարվածի մասին: Նա հավելել է, որ դիմել է, որպեսզի քրեական գործ հարուցվի:
«Վերջերս Այգու շուրջ տարածվող հերյուրանքները և կազմակերպված ցույցերն էլ էս ամենի շարունակությունն են: Գիտակցում եմ, որ որոշ մարդկանց այլևս զրկել ենք այգու հաշվին ապօրինի եկամուտ ստանալու հնարավորությունից: Կտրել ենք այլևս այդ ապօրինի շղթան, ինչը նյարդային ցնցումների է հանգեցրել որոշ օղակների: Ցավում եմ, ընկերներ, որ ձեր՝ անարդար ու հեշտ փող աշխատելու նպատակին հասնելու համար պատրաստ եք դիմելու ամենաստոր քայլերի՝ վտանգելով անմեղ կենդանիներին: Ցավում եմ նաև, որ կենդանիներին դիտում եք որպես գումար աշխատելու միջոց: Դրա հնարավորությունն այլևս չե՛ք ունենալու»,- հավելել է նա:
ՀՀ ոստիկանությունից էլ «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին, որ հունվարի 24-ին հաղորդում է ստացվել, որ հունվարի 22-ի ժամը 16:30-ից մինչև հունվարի 23-ի ժամը 11:15-ն ընկած ժամանակահատվածում կենդանաբանական այգում՝ ուղտի եւ կուլանների ազատավանդակներում, դրել են կարմիր գույնի կասկածելի հաբեր՝ փորձելով դիտավորությամբ թունավորել նշված կենդանիներին: Նշանակված է փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր:
Կատարվածի առնչությամբ իր գնահատականը տվեց նաեւ Երեւանի ավագանու «Լույս խմբակցության ղեկավար, Կենդանաբանական այգու Կառավարման խորհրդի անդամ Դավիթ Խաժակյանը: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Խաժակյանը հայտնեց, որ այգու շուրջ մշտապես եղել են շահարկումներ, որոնք հաճախ պայմանավորված են եղել տարբեր շահագրգիռ կողմերի վերաբերմունքով։
«Որոշակի վերլուծություններից հետո հանգեցի, որ վերջին իրադարձությունները եւս սուբյեկտիվ բնույթ են կրում, քանի որ լսելով բողոք ներկայացնողների փաստարկները՝ ակնհայտ է, որ դրանք հիմնված չեն մասնագիտական վերլուծությունների վրա»,- ասաց Խաժակյանը:
Նա նաեւ հայտնեց, որ Կառավարման խորհուրդը մշտապես կապի մեջ է այգու տնօրինության հետ եւ ուրախ է, որ իր ներգրավվածությամբ աջակցում է այնտեղի աշխատանքներն է՛լ ավելի արդյունավետ դարձելուն: «Ցավալի է, որ մարդկային անառողջ փոխհարաբերությունների հետևանքով կարող են տուժել նաև կենդանիները։ Հուսանք՝ մկնդեղի ետ կապված միջադեպը կբացահայտվի եւ այլևս չի կրկնվի»,- եզրափակեց նա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին
Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ
Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT