Կայացել է ՄԱԶԾ-ի աջակցությամբ բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրի շնորհանդեսը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը  Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի հետ այսօր մասնակցել է  համայնքային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում ՄԱԶԾ (UNDP) աջակցությամբ բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրի շնորհանդեսին։

Այս մասին տեղեկացնում է նախարարությունը:

Կարևորելով էներգաարդյունավետության բարձրացման առանցքային նշանակությունը, ինչպես նաև  հանրապետության բնակարանային  ֆոնդի պահպանումը և դրանով իսկ բազմաբնակարան շենքերի շահագործման ժամկետի ավելացումը՝ սուբվենցիոն ծրագրի շրջանակում, որպես բացառություն, 2020 թվականից ընդգրկվել է հանրապետության բնակավայրերի բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետ արդիականացման ծրագիրը, որն իրականացվում է եռակողմ՝   կառավարության, համայնքի և ՄԱԶԾ-ի աջակցությամբ, Շրջակա միջավայրի նախարարության համակարգմամբ։

Գնել Սանոսյանը բարձր է գնահատել ՄԱԶԾ-ի աջակցությունն ուղղված ինչպես հանրային շենքերի՝ մանկապարտեզների ու դպրոցների, այնպես էլ բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության բարձրացմանը։ Նախարարը հույս է հայտնել, որ այս տարի ևս ծրագիրն ակտիվորեն կշարունակվի և  համայնքներն ու ոչ էներգաարդյունավետ բազմաբնակարան շենքերի բնակիչները, տեսնելով կատարված աշխատանքների արդյունքները, նույնպես ցանկություն կհայտնեն մասնակցելու 2022 թվականի սուբվենցիոն ծրագրին։

Նաթիա Նացվլիշվիլին ևս ողջունել է արդյունավետ համագործակցությունը ՀՀ կառավարության և համայնքների հետ շենքերի էներգաարդյունավետության բարձրացման գործում և հավաստիացրել, որ ՄԱԶԾ-ն, որպես զարգացման գործակալություն, կշարունակի իր ակտիվ գործունեությունն ուղղված ոլորտի ծրագրերի ընդլայնմանը՝ հաշվի առնելով բնապահպանական և սոցիալական բաղադրիչները։

2020 թվականին սուբվենցիոն ծրագրով իրականացվել են 8 համայնքների թվով 55 բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության բարձրացման ծրագրեր, որոնցից 38-ը ամբողջական արդիականացմամբ, իսկ 17-ը՝ մասնակի։ Ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 2,4 մլրդ դրամ, որից ՀՀ պետական բյուջեի համաֆինանսավորումը եղել է 1.61 մլրդ դրամ է։

ՀՀ Լոռու մարզի Սպիտակ, Ախթալա, Ստեփանավան և Տաշիր համայնքներում, ՀՀ Տավուշի մարզի Իջևան և ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքների 28 շենքերի աշխատանքներն արդեն իսկ ավարտվել են։ Ընթացքի մեջ են ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան, ՀՀ  Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքների բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության ծրագրերը։

2021 թվականին հաստատված ծրագրերից իրականացվում են թվով 30 բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության բարձրացման ծրագրեր՝ 987,14 մլն դրամ ընդհանուր արժեքով ՀՀ Լոռու մարզի Ախթալա, ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան և Քաջարան և ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան ու Բերդ համայնքներում։ 2021 թվականին հաստատված ևս 16 շենքերի էներգաարդյունավետության արդիականացման աշխատանքներ կիրականացվեն 2022 թվականին՝ ՀՀ Լոռու մարզի Վանաձոր ու Տաշիր համայնքներում։

Այս ծրագրով ջերմաարդիականացված շենքերում էապես կրճատվում են ջերմոցային գազերի արտանետումները՝ նպաստելով շրջակա միջավայրի պահպանմանը, ինչպես նաև սեփականատերերը խնայում են ջեռուցման և հովացման  կոմունալ ծախսերի շուրջ 50 տոկոսը։ Որպես հավելյալ օգուտ կարելի է նշել նաև տվյալ շենքերում բնակարանների շուկայական արժեքի 10-15 տոկոսով բարձրացումը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1335 դիտում

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս

Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը

«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից

«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ

«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ

Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը

«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ

«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել