Արվեստը պետք է քայլի, իսկ Հայաստանն ապրի այդ արվեստով. Էլինա Պողոսյանը՝ հայկական արտադրության հագուստների հեղինակ

«Հայկական ժամանակ»-ը շարունակում է «Արարում են Հայաստանում» խորագրի ներքո ներկայացնել մեր երկրում իրենց սեփական բիզնեսն ստեղծած և տեղական արտադրության ապրանքատեսակների հեղինակներին: Շարքի այս անգամվա զրուցակիցը հայկական արտադրության հագուստների հեղինակ Էլինա Պողոսյանն է:

24-ամյա աղջիկն արդեն 2 տարի է, ինչ ստեղծել է իր փոքրիկ բիզնեսը։ Մասնագիտությամբ նկարիչ չէ, սակայն նկարելն ամենից շատ է սիրում, այդ պատճառով էլ որոշել է, որ պետք է հայկական արտադրության հագուստներ արտադրի և հայտնի նկարիչների գործերը կամ իր հեղինակային նկարներն արտացոլի այդ հագուստների վրա:

Արվեստը պետք է քայլի, կարծում է նա․ «Իմ բրենդը ներկայացնում եմ՝ որպես քայլող արվեստ։ Մարդիկ քայլում են, նրանց վրա նկար է։ Մի ժամանակ միայն կտավների վրա էի նկարում, բայց հասկացա, որ դա բավարար չէ։ Հագուստներն ինձ մոտ մի քանի տարբերակով են ստեղծվում․ առաջինը վերնաշապիկներն են, որոնք իմ հեղինակային դիզայնով կարում է դերձակը։ Տարբերակ կա, որ հայկական արտադրության արտադրամասի հետ եմ համագործակցում, իրենք արտադրում են հագուստը, ես՝ վրան նկարում։ Մեկ այլ տարբերակով էլ ես պատվիրում եմ արտերկրից բաճկոններ ու նկարում դրանց վրա»,- մանրամասնում է Էլինան:

Առաջին գործերն արել է 2020 թվականի սկզբներին. 6 վերնաշապիկի և այլ հագուստների վրա պատկերել է գունավոր աղջիկների, սակայն 3-4 ամիս ոչ մի գնորդ չի ունեցել։ Ասում է, որ երբեմն հուսահատվել է, սակայն դրա հետ մեկտեղ մարդկանց հետաքրքրվածությունն ստիպել է չհիասթափվել:

259166134_2039094206249463_7755581648808584287_n.jpg (135 KB)

Հաջողություններ սկսել է գրանցել 2020 թվականի մարտի 8-ին, երբ այդ օրը Էլինան թողարկել է մարտիության նոր տեսականին․ «Իմ առաջին հաջողված տեսականին մարտի 8-ի հետ էր կապված։ Մարդիկ սկսեցին գնել որպես նվեր, և այդպես առաջին վաճառքներն ունեցա։ Դա էլ խթան հանդիսացավ, որ նոր տեսականիներ ստեղծեմ։ Հագուստների վրա նկարում եմ հայտնի նկարիչների աշխատանքները՝ Պիկասո, Շագալ, Վան Գոգ, հետո հայկական նկարիչների նկարներն էլ սկսեցի նկարել՝ Սարյան և Մինաս, բայց հիմա 99 տոկոսն իմ հեղինակային նկարներն են հագուստների վրա»:

Բիզնեսի հաջորդ ակտիվ շրջանն սկսվել է 2020-ի գարնանից, երբ կորոնավիրուսային հիվանդության պատճառով սահմանափակումներ էին գործում, և խանութներն ու մոլերը բնականոն չէին աշխատում։ Մարդիկ դիմել են օնլայն գնումների տարբերակին, և այդ ճանապարհին նրանց գրավել են նաև տարբեր նկարներով հայկական արտադրության հագուստները։

259183212_1228211024369430_5397045716259928514_n.jpg (231 KB)

Էլինայի խոսքով՝ հագուստի վրա նկարելը տևում է շուրջ 2 ժամ, կախված նկարից, կարող է տևել նաև 3 օր։ Մեծ նշանակություն ունի՝ իր հեղինակա՞ծ նկարներն է նկարում, թե՞ այլ լուսանկարիչների։

«Լինում են հագուստներ, որ մտքումս ասում եմ՝ երանի չգնեն այս տարբերակը, որովհետև չեմ ուզում դրանից բաժանվել։ Չհաջողված տարբերակներ չեն լինում, ընդամենը մի դեպք է եղել, երբ ինձ դուր չի եկել արածս աշխատանքը, դա մի կողմ եմ դրել ու նորն եմ նկարել»,- ընդգծում է զրուցակիցը:

Էլինային աշխատանքի մեջ ոգևորում են մարդկանց կարծիքներն ու արձագանքները։ Ասում է՝ ամենից շատ ոգևորվում է այն բանից, երբ փողոցում հագուստի վրա արած իր նկարով որևէ մեկին է տեսնում։

Նրա հագուստները մարդիկ կարող են գնել սոցցանցերի միջոցով։ Վաճառքը դեռևս միայն Հայաստանում է, իսկ ապագայի համար ծրագրեր կան․ «Առաջին հերթին՝ օֆլայն դառնալ, այսինքն՝ ունենալ սրահ, որը գեղեցիկ ձևավորված կլինի, ու մարդը, ներս մտնելով, կտեսնի իմ լուսանկարները։ Դա կլինի սրահ, բայց նաև հնարավոր կլինի վաճառք իրականացնել։ Փոքրիկ ցուցահանդես, որտեղ մոդելները կներկայացնեն իմ հագուստները։ Առաջիկայում նաև կտավների ցուցադրություն եմ ունենալու։ Դա կլինի իմ առաջին անհատական ցուցահանդեսը, որտեղ կներկայացնեմ նաև հագուստները, սակայն շրջանակների մեջ, որպեսզի մարդիկ հասկանան, որ դա նույնպես նկար է։ Ուղղակի՝ քայլող արվեստ-նկար»,- ասում է մոդելավորողը:

272307671_982082996023129_5099589093128168769_n.jpg (132 KB)

24-ամյա աղջիկը նկատում է՝ արվեստը պետք է քայլի, իսկ Հայաստանն ապրի այդ արվեստով։

Մերի Խաչատրյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
35490 դիտում

Ըմբիշ Սամվել Տերտերյանը՝ ԵԱ Մ20 չեմպիոն

ԲՀԿ-ի այն պնդումը, որ ընդամենը 153 ձայն է պակասել, որպեսզի ԱԺ-ում ներկայացված լինի, բավարար փաստարկ չէ․ ՍԴ

«Մշակութային վերջին զանգ» միջոցառմանը հաղթող է ճանաչվել 22 դպրոց՝ 2-ական դպրոց յուրաքանչյուր մարզից և Երևանից

Նիդեռլանդներն Ուկրաինայի հետ համաձայնագիր է ստորագրել անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության վերաբերյալ

Շնորհակալ եմ այն պարեկներին, որոնք նպաստում են Ոստիկանության բարեփոխումների իրականացմանը․ ՆԳ նախարար

Սարգիս Խանդանյանը վերընտրվել է ԵԱՀԿ ԽՎ հանձնաժողովի նախագահի պաշտոնում

Ժաննա Անդրեասյանը կմեկնի արձակուրդ․ ով կփոխարինի նախարարին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

Էնքան պլոճիկ չունեն, որ հրաժարվեն մանդատից. 100 մլն դոլար են ծախսել, որ ՔՊ-ն չդառնա իշխանություն. տեսանյութ

Մանդատները վերցնելով` ընդդիմությունն ընդունեց, որ հունիսի 7-ի ընտրությունները լեգիտիմ են․ Ստեփանյան

Գագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խմբի ևս մեկ անդամ կալանավորվել, ևս մեկն էլ ձերբակալվել է

ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Ծառուկյանի առանձնատան խուզարկությունից և նրա ձերբակալությունից

Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է

Հեքիաթ է, թե ՌԴ-ն մեր փրկիչն է. ՔՊ-ի թևերը հնարավոր չէ կտրել. ՔՊ-ի թևերը, զենքը ՀՀ ժողովուրդն է. տեսանյութ

Հայաստանում կարգելվեն պլաստիկե տոպրակներն ու սպասքը

Վերահաստատվել է Լիբանանին աջակցելու ՀՀ կառավարության պատրաստակամությունը

Էգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվի քննության առարկա․ ՔԿ

Նախօրեին տեղափոխված էգ առյուծը քնեցումից չի արթնացել․ Կենդանաբանական այգին հայտնել է պատճառը

Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների․ ԿԳՄՍՆ-ն իրազեկում է

Վարչապետին է ներկայացվել Գյումրիում նախատեսվող ներդրումային առաջնահերթությունների պլանը․ ինչ է քննարկվել

Դատախազությունը միջնորդել է դադարեցնել Սևանա լճի ափամերձ՝ 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը

Դատախազական ներգործության արդյունքում վերականգնվել է շուրջ 30 միլիոն դրամի վնաս

Քննարկվել են Հայաստան-Ինդոնեզիա առևտրատնտեսական և գործարար համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերը

Կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվել և բացվել է երթևեկության համար․ տեսանյութ

Ծանրացնող հանգամանքներով գողություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավապահներին

Դիլիջանում գիշերը գետը վարարել, դուրս է եկել հունից․ քաղաքի ջրամատակարարումը դադարեցվել է․ տեսանյութ

Հայաստանն ու ԱՄԷ-ն վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչում են․ ուժի մեջ է մտել փոխըմբռնման հուշագիրը

Կոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Երևանում և Գյումրիում Կառավարության ներդրումային առաջնահերթությունները

Ծառուկյանի կալանքի հարցով նիստն ավարտվել է․ դատարանը խորհրդակցական սենյակում է

Էդվարդ Ասրյանն այցելել է հատուկ բանակային զորամիավորում, անձնակազմին ներկայացրել նորանշանակ հրամանատարին

Օձունում ավտոգազալցակայանի գործունեություն է կասեցվել

Տեղեկատվություն՝ ի գիտություն մասնագիտական ուսումնական հաստատության դիմորդների

Էդուարդ Սպերցյանը փոխել է ակումբային գրանցումը՝ համալրելով սաուդյան «Ալ-Ահլիի» շարքերը. պաշտոնական

Թրամփը ժամանել է Անկարա. նրան դիմավորել է Էրդողանը. տեսանյութ

Շղթայական ավտովթար Մարտունիում. մեքենաներից մեկը հայտնվել է ծառերի մեջ. կան տուժածներ

Պետությանը կվերադարձվի 2 մլն 490 հազար դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է

ՀՀ-ից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում է. ՍԱՏՄ

Զելենսկին ժամանել է Անկարա՝ ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովին

Սպասվում են անձրև և ամպրոպ. մի քանի օրից ջերմաստիճանը զգալի կբարձրանա