Երևան
12 °C
Այսօր ԱԺ հերթական քառօրյա նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած ««ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Ըստ նախագծի՝ ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված այն զինծառայողների, որոնք չունեն ծնողներ, կին կամ զավակներ, «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի կողմից նախատեսված ֆինանսական հատուցումը պետք է հավասարաչափ բաշխվի զինծառայողի հարազատ եղբոր և քրոջ միջև: Եթե կան եղբայրներ կամ քույրեր, այս դեպքում նույնպես հատուցումը պետք է տեղի ունենա հավասարաչափ:
Հատուցում է նախատեսված նաև այն անձի համար, որը զոհված զինծառայողի հետ համատեղ զավակ ունի: Համատեղ զավակ ունեցող, սակայն ամուսնալուծված կինը չի կարող համարվել շահառու:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը, անդրադառնալով նախագծին, նշեց՝ երեք-չորս ընտանիք կա, որոնք փաստացի ամուսնության մեջ են գտնվել, բայց երեխա չեն հասցրել ունենալ, օրինակ՝ հուլիսին ամուսնացել են, սեպտեմբերին պատերազմն սկսվել է, ու զոհվել կամ անհետ կորել է:
Պատգամավորն առաջարկում է, որ այդ կատեգորիայի կանայք նույնպես մտնեն նախագծի մեջ, սակայն ՀՀ պաշտպանության նախարարությունը մերժել է առաջարկը:
Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը, ներկայացնելով Թորոսյանի առաջարկի վերաբերյալ ՊՆ բացասական տեսակետը, ասաց, որ գործնականում եղել է դեպք, երբ զոհված զինծառայողի հետ փաստացի մի քանի ամիս ամուսնության մեջ գտնվող կինը դիմել է փոխհատուցում ստանալու պահանջով, և եղել է նաև զոհվածների ծնողների հանգամանքը, իսկ արդյունքում ՊՆ-ն որոշումը կայացրել է հօգուտ ծնողների:
Հայկ Սարգսյանն էլ ասաց՝ սկզբում այդ խմբի մարդիկ նույնպես ներառվել են շահառուների ցանկում, սակայն պաշտպանության նախարարության ու Կառավարության հետ քննարկումների արդյունքում առաջարկ է եղել, որ կետը հանվի, քանի որ «շատ է լղոզվում», ու շատ դժվար է տարանջատել՝ կինն իրականում եղե՞լ է փաստական ամուսնության մեջ, թե՞ ուղղակի իրար հետ բնակվել են:
Շիրակ Թորոսյանն էլ պնդեց՝ բազմաթիվ ապացույցներ է ներկայացրել, որոնցով այդքան էլ բարդ չէ «թացը չորից ջոկել»:
Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն էլ արձագանքեց՝ տեղյակ է՝ ում է վերաբերում հարցը, քանի որ այդ խնդրով տվյալ զինծառայողի ազգականը դիմել է ՊՆ:
«Պետք չէ զուգահեռ անցկացնել ամուսնությունը գրանցված ու փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող անձանց միջև. նրանք այս կարգավորման տրամաբանության մեջ չեն կարող ընկալվել: Մենք այս մոտեցումից հրաժարվում ենք, կոնկրետ մեկ դեպք ունենք, երբ ունենք նման խնդիր. տվյալ անձը պնդում է, ասում է՝ իմ դուստրը ամուսնացած է եղել, մի քանի ամիս ապրել են համատեղ կյանքով, պատերազմից հետո զոհվել է, ու հիմա շահառու են հանդիսանում միայն զինծառայողի ծնողները, այստեղ մենք հրաժարվել ենք հնարավորություն ընձեռելուց ու «թացը չորից ջոկելու» տրամաբանությամբ մենք շահառու ընկալում ենք միայն այն անձանց, որոնք ունեն համատեղ փաստացի բնակության կյանքում երեխաներ»,- հայտարարեց պաշտպանության փոխնախարարը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT