Գնել Սանոսյանը ներկայացրել է «Ճանապարհային դեպարտամենտ-ի» նորանշանակ ղեկավարին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Գոռ Ավետիսյանին։

Այս մասին տեղեկացնում է ՏԿԵ նախարարության ֆեյսբուքյան էջը:

Նշենք, որ փետրվարի 7-ին տեղի ունեցած «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում Ստեփան Մաչյանն ազատվել է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնից։ Հոգաբարձուների խորհրդի որոշմամբ հիմնադրամի գործադիր տնօրեն է նշանակվել Գոռ Ավետիսյանը։

Նախարարը նախ շնորհակալություն է հայտնել նախկին գործադիր տնօրեն Ստեփան Մաչյանին կատարած աշխատանքի համար և ընդգծել, որ նրա ղեկավարմամբ վերջին տարիներին մեծածավալ ծրագրեր են կյանքի կոչվել։

Սանոսյանը շնորհավորել է Գոռ Ավետիսյանին և նշել, որ վերջինս մասնագիտությամբ շինարար է, ճանապարհաշինության ոլորտում ունի աշխատանքի երկարամյա փորձ, ինչը միայն կօգնի այս նոր աշխատանքին։

Նախարար Սանոսյանը նշել է, որ ճանապարհաշինության ոլորտը տարեցտարի դինամիկ զարգանում է։ 2022 թվականին ոլորտի առջև դրված խնդիրներն էլ ավելի մեծ են, ուստի նախանշած ծրագրերը հաջողությամբ իրականացնելու համար անհրաժեշտ է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակազմի և նորանշանակ գործադիր տնօրենի համախմբված աշխատանքը, յուրաքանչյուրի նվիրումը գործին։

Գոռ Ավետիսյանը, շնորհակալություն հայտնելով այդ պատասխանատու պաշտոնն իրեն վստահելու համար, նշել է, որ 2022 թվականին բազմաթիվ ծրագրեր են նախատեսված ինչպես պետական բյուջեի միջոցներով, այնպես էլ վարկային ծրագրերով, մեծ անելիքներ կան ճանապարհների ընթացիկ պահպանման ոլորտում, և որպես մեկ թիմ նվիրված աշխատանքով պետք է հաջողությամբ իրականացնեն այդ ծրագրերը։

Հիշեցնենք, որ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Ստեփան Մաչյանն այսօր նշանակվել է Երևանի քաղաքապետի տեղակալ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1165 դիտում

Ես պատրաստ եմ թողնել պաշտոնս, եթե դա խաղաղություն կբերի Ուկրաինային. Զելենսկի

Արտաքին արհեստական միջամտությունները, դրա հետևանքները, ինչպես չդառնալ զոհ. մանրամասնում է մասնագետը. տեսանյութ

Գյումրեցուն քվեաթերթիկի հետ նույնականացնողների ժամանակը վաղուց անցել է. Քնարիկ Հարությունյան

Գյումրիում արված և մեկնարկող աշխատանքների մասին՝ թվերով. ՏԿԵ նախարարը վիճակագրություն է հրապաարկել

Ովքեր պնդում են, թե ԼՂ-ն Ադրբեջանի մաս է ճանաչվել 2022 թվականին Պրահայում, ստում են. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը՝ մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի հաղթողներ

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Շվեյցարիա

Արձանագրենք՝ վերջին տարիներին, երբ Հայաստանն ունեցել է Ռուսաստանի կարիքը, ՌԴ-ն կողքին չի եղել. Դըկոտինյի

Մոսկվա-Կուբա ինքնաթիռը վայրէջք է կատարել Պուլկովո օդանավակայանում

Վանդալիզմ Երևանում. հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը, որը տարածքի խորհրդանիշն էր

Սիսիանի և Գորիսի տարածաշրջաններում ձյուն է տեղում. որ ճանապարհներ են փակ և դժվարանցանելի

Ձեր ժառանգած փորձն ու գիտելիքը հիմնաքարային են մի ամբողջ համակարգի համար. ԿԳՄՍ նախարարը՝ Նարա Շլեպչյանին

Հայաստանն առաջնահերթություն է տալիս խաղաղությանը. ԱԺ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանին

Արգելափակումից դուրս բերված 1430 մեքենա, 578 ՃՏՊ և տուժածներ. ուժեղացված ծառայության արդյունքները

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել էր Իտալիա. տեսանյութ

Ջեբկիրին ասեք՝ Գյումրիում համայնքապետի ընտրություններ են, ոչ թե ծաղրածուի, ալիքները խառնել է. Պալյան

Դիլիջանի գիշերօթիկի լքված շենքը ռիսկային է. ինչ է առաջարկվում այնտեղ բնակվող ԼՂ-ից բռնի տեղահանվածներին

Էվերեստի վրա թափվող ձյունն այլևս չի պահպանվում, ձնածածկույթը 150 մետրով նահանջել է

Սահմանազատումն այսօրվա դրությամբ բանակցային գործընթացի միակ հատվածն է, որ շոշափելի արդյունքներ ունի. Դըկոտինյի

Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍՆ

Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել փետրվարի 23-ին

Օդի ջերմաստիճանը կնվազի 6-9 աստիճանով. ինչ եղանակ սպասել առաջիկա օրերին

Շնորհակալ եմ բոլորին, ովքեր իրենց գործը կատարում են հոգատարությամբ ու պատասխանատվությամբ. Ավինյան

Մարտունի-Վարդենիս ճանապարհին ձյուն ու բուք է. տեսանյութ

Վատիկանը նոր տեղեկություն է հայտնել Հռոմի պապի առողջական վիճակի մասին

Վրաստանում ձյան տեղումների հետևանքով որոշ գնացքների երթուղիներ չեղարկվել են. սպասվում է եղանակի վատթարացում

Ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ. 59 քաղաքացու օգնություն է ցուցաբերվել. տեսանյութ

34-ամյա տղամարդը առանց վարորդական իրավունքի վկայականի, ոչ սթափ վիճակում մեքենաների է բախվել. վիրավորներ կան

Փլուզվել է Պերուի առևտրի կենտրոններից մեկի տանիքը. կան զոհեր

Իսրայելը հետաձգել է պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակումը

ՀՀ-ն կարևորում է Ճապոնիայի հետ համակողմանի համագործակցության խորացումը. Փաշինյանի ուղերձը Ճապոնիայի վարչապետին

Քանի չկա խաղաղության համաձայնագիր, հակամարտությունը կարող է վերսկսվել. ԵՄ դիտորդները պրոֆեսիոնալներ են. դեսպան

Հայկական հեռուստատեսությունն անհնար է պատկերացնել առանց Ձեզ. վարչապետի շնորհավորական ուղերձը Նարա Շլեպչյանին

Պաշտպանության ոլորտում համագործակցությունը ՀՀ-ի հետ շարունակվում է, պաշտոնական Փարիզի դիրքորոշումն է. դեսպան

Դպրոցում ծեծկռտուք է տեղի ունեցել ֆիզկուլտուրայի ուսուցչի և աշակերտների միջև․ 27-ամյա մանկավարժը ձերբակալվել է

Երևանի և 4 մարզի բազմաթիվ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով փոխադրամիջոցների համար. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին

Էդգար Ղազարյանի նկատմամբ վարչական հսկողություն է կիրառվել

Թուրքիայում ընթացած լեռնադահուկային սպորտի պատանեկան միջազգային մրցաշարում հայ մարզիկը բրոնզե մեդալ է նվաճել

Հալիձորի մոտակայքում չորս բեռնատար է արգելափակվել ձյան շերտում