Ատեստատներն այս տարվանից թվայնացված տարբերակով են տրամադրելու. ինչ նպատակով է արվում փոփոխությունը

Հայաստանի կրթական ուսումնական հաստատություններում ատեստատներն այս տարվանից թվայնացված տարբերակով են տրամադրվելու շրջանավարտներին: Սա ամրագրված է Կառավարության 2021-2022 թվականների ծրագրում:

Ատեստատների թվայնացումը, ըստ ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության հանրակրթության և արտադպրոցական կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ Անուշ Լալազարյանի, կբարձրացնի կրթական բոլոր հաստատությունների որակը, ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը դպրոցներում:

«Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում նա ընդգծեց՝ կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում (ԿՏԱԿ) տեղի են ունենում ատեստատների և ավարտական փաստաթղթերի թվայնացման գործընթացի ավարտական աշխատանքները: Դրանք կավարտվեն այս տարվա հունիսին:

«Թվայնացման գործընթացը մի քանի դրական ազդեցություն ունի. 1-ինը ժամանակի, ռեսուրսների և ֆինանսական ռեսուրսների խնայումն է: Այս էլեկտրոնային փաստաթուղթը հասանելի կլինի նաև այն երկրներում, որտեղ շրջանավարտները ցանկություն կունենան ուսումը շարունակելու»,- հստակեցրեց նա:

Թվայնացումը վերաբերում է 9-րդ դասարանի վկայականներին և 12-րդ դասարանի շրջանավարտների ատեստատներին:

Էլեկտրոնային ատեստատները բովանադակությամբ չեն տարբերվելու թղթային ատեստատներից, միայն թե դրանք որևէ մեկը չի կնքելու: Էլեկտրոնային ստորագրության համակարգով դրանք կստորագրվեն դպրոցի, նախարարի կողմից, և շրջանավարտները կստանան թվային վկայականները: Թվային ատեստատները հասանելի են լինելու ԿՏԱԿ-ի կայքում, կա պետական ավարտական փաստաթղթերի համար նախատեսված բաժին, որտեղից շրջանավարտը կստանա իր ավարտական փաստաթուղթը:

«Շրջանավարտներին տրամադրվելու են շտրիխ կոդեր: Նրանք կայքում կարողանալու են գտնել իրենց էլեկտորնային ատեստատը և ներբեռնել ու օգտագործել ըստ պահանջի: Ցանկացած պահի, որտեղ էլ լինի շրջանավարտը, կարող է իրեն տրամադրված շտրիխ կոդով մտնել և ներբեռնել փաստաթուղթն ու օգտագործել: Բացի ԿՏԱԿ-ի համապատասխան բաժնից, դրանք հասանելի կլինեն նաև www.e-verify.am կայքում»,- տեղեկացրեց Լալազարյանը:

Ուսումնական հաստատությունը, ինչպես յուրաքանչյուր ուս. տարվա ավարտին՝ ավարտական քննություններից հետո, միավորներն անցկացնում էր ավարտական փաստաթղթերում, և դա տնօրենի կնիքով հաստատվում էր, այժմ գնահատականների արդյունքներն անցկացվելու են ԿՏԱԿ-ի համապատասխան հավելվածում:

Լալազարյանի խոսքով՝ այս պարագայում մարդկային գործոն չի լինելու, որն էլ կնպաստի նաև, որ գործընթացում վրիպումներ չլինեն:

«Էլեկտրոնային տարբերակով մենք զերծ կմնանք կեղծ փաստաթղթեր տրամադրելուց, բացի դա, կլինի նաև պետական բյուջեի ծախսերի նվազում: Յուրաքանչյուր տարի պետբյուջեում ավարտական փաստաթղթերի համար գումար էր հատկացվում, այս առումով ֆինանսական որոշակի խնայողություն կլինի: Աշխարհի որ ծայրում էլ լինի շրջանավարտը, կարող է մուտք գործել համակարգ և անհրաժեշտության դեպքում իր փաստաթուղթը ներբեռնել հեռախոսում»,- ասաց նա:

Համակարգից ներբեռնելով էլեկտրոնային փաստաթուղթը՝ դրա վրա կլինի քյուառ կոդը, որն էլ փաստաթուղթը կդարձնի իրական: Եթե բուհը կամ կրթական այլ հաստատություն ընդունվելու համար շրջանավարտից պահանջեն ատեստատը թղթային տարբերակով, Լալազարյանի խոսքով, շրջանավարտը կարող է այն ներբեռնել հեռախոսում, այնուհետև տպել և այդպես ներկայացնել թղթային տարբերակը:

Էլեկտրոնային թվայնացումն ավելի է հեշտացնելու ուսումնական հաստատությունների գործունեությունը, վստահ է մասնագետը:

ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության հանրակրթության և արտադպրոցական կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ Անուշ Լալազարյանի խոսքով՝ ժամանակակից տեղեկատվական մեթոդները կիրառվում են ամբողջ աշխարհում, և եթե մենք ուզում ենք աշխարհին համահունչ գնալ, ապա պետք է համապատասխան կրթական համակարգ ունենանք, որի մասն է կազմում թվայնացումը:

Մերի Խաչատրյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2684 դիտում

Չենք ընդունել ԱՄՆ-ի՝ ճանապարհի վարձակալման առաջարկը․ նկատել ենք ինքնիշխանության զիջման վտանգ. Եղոյան

Գարեգինն ուր գնա, պիտի ասեն՝ ուխտադրուժ Կտրիճը եկավ. մեզնից խլածը իրավունք ունենք հետ բերելու. Արշակյան

Մարգարիտա Սիմոնյանը Ալեն Սիմոնյանի մասին գրառում է արել, դժգոհել, հետո գրածը ջնջել

Կձևավորվի մթնոլորտն աղտոտող անշարժ աղբյուրների տարածական բազա

Քիչ է մնում ասեն՝ Նաիրի Հունանյանն էլ է քաղբանտարկյալ. չարաշահումների դեպքում ՀԷՑ-ի պետականացումը լեգիտիմ է

Բրոնզե մեդալ՝ ինֆորմատիկայի Եվրոպայի աղջիկների 5-րդ միջազգային բաց օլիմպիադայում

Կստեղծվի «Տեքստիլ ոլորտի օպերատոր» հիմնադրամ. այն կնպաստի ոլորտի համակարգված զարգացմանը

Նախագահն ընդունել է Հանրային խորհրդի նախագահ Արա Խզմալյանին. ինչ է քննարկվել

Չվնասել եզակի բուսատեսակը. «Արփի լիճ» ազգային պարկում դեղին ջրաշուշանի ծաղկման շրջանն է. ՇՄՆ. տեսանյութ

Մահացել է ամերիկացի դերասան և ըմբիշ Հալկ Հոգանը

«Չայնիի» ոլորաններում մեքենաներ են բախվել. կան վիրավորներ

Վոլեյբոլի Մ16 ԵԱ. Հայաստանի հավաքականն առաջին հանդիպումն է անցկացրել

Հարցվածների 85%-ը դրական է գնահատել մատուցվող ծառայությունների որակը. ՆԳՆ. տեսանյութ

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Գյուղերից մեկի հացի արտադրամասի հետնամասում տղամարդու դի է հայտնաբերվել

Հայաստանը կարևորում է Ուկրաինայի հետ հարաբերությունների ընդլայնումը. վարչապետը շնորհավորել է Սվիրիդենկոյին

Կործանված Ան-24 ինքնաթիռի բեկորները հայտնաբերվել են Տինդայից 15 կմ հեռավորության վրա՝ լեռան լանջին. տեսանյութ

Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Սամվել Կարապետյանը եթե ուզենա, Բիյոնսեին ու Ռիհաննային էլ կընդգրկի իր պաշտպանական խմբի մեջ. Բաբաջանյան

Կադրային փոփոխություններ ՀԷՑ-ի բարձրաստիճան պաշտոնյաների կազմում. Ռոմանոս Պետրոսյանը նշանակումներ է արել

Բարձր տոկոսադրույքով ավանդ Ամիօ բանկում

Կեսգիշերին քաղաքացիներին վնասած պիտբուլը «Կենդանիների խնամքի կենտրոն»-ում է. տիրոջը խնդրում են արձագանքել

Հափշտակվել է ինկասացիայի կապարակնքված պարկը. 80 մլն ռուբլու ավազակության փորձ Վանաձորի բանկերից մեկում

Շարունակվում են Իջևան-Գանձաքար-Իծաքար-Բերդ ճանապարհի շինաշխատանքները

Էդ դուք եք՝ մարդը 10 հազար երկրի քաղաքացիություն ունեք, եկել մե՞զ եք ուրիշ պետության դրոշ կպցնում. Ալեքսանյան

Cottage Armenia. Աննա Հակոբյանը նոր լուսանկարներ է հրապարակել

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 24-ին

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել Սևանա լճում. կան տուժածներ

Սամվել Կարապետյանի ստոկհոլմյան մղձավանջն ու պյուռոսյան հաղթանակը. Սաֆարյան

Ես եմ որոշում․ ՀԾԿՀ նախագահը` Ռոմանոս Պետրոսյանին նշանակելու որոշման մասին

Մակրոնների ընտանիքը հայց է ներկայացրել լրագրողի դեմ, որը հայտարարել է, թե Բրիջիթը տղամարդ է եղել

Տարվա վերջում պարզ կլինի՝ հոսանքի սակագինը կբարձրանա՞, թե՞ ոչ. ՀԾԿՀ նախագահ

Աննա Հակոբյանն ինքնաթիռից լուսանկարներ է հրապարակել

Ամռանը աննախադեպ բարձր ջերմաստիճանով պայմանավորված՝ որոշ հատվածներում առաջանում է գրաֆիկի խախտում. Վեոլիա

Նիկոլ Փաշինյանը և Միխայիլ Միշուստինն անդրադարձել են Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ներկա ընթացքին

Վերին Լարսի անցակետում խցանում է. հերթում ավելի քան 1300 հայկական բեռնատար կա

Քաղաքացին թմրամիջոցի նմանվող զանգվածը թաքցրել էր ՔԿՀ բերված սննդի տարաներում

Շաքարային դիաբետով հիվանդ երեխաների մատը ծակելու պրոցեսը կավարտվի. չափիչ սարքերը կփոխվեն․ Ավանեսյան

Սահմանադրական փոփոխություններն արտաքին գործոններով պայմանավորելը սխալ է. Սրբուհի Գալյան

Արթիկի դաշտերում սպանության փորձ կատարած անձինք կալանավորվել են. ՔԿ-ն մանրամասնել է՝ ինչ է կատարվել իրականում