Երևան
12 °C
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հաղորդում է Franse Press գործակալությունը՝ վկայակոչելով Ելիսեյան պալատի հաղորդագրությունը:
«Նախագահ Պուտինի հետ հեռախոսազրույցը տևել է 1 ժամ 45 րոպե»,- հայտնել են Ելիսեյան պալատից:
Նշվում է, որ Պուտինի հետ հեռախոսազրույցից անմիջապես հետո Մակրոնը զանգել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին:
Զրույցի ընթացքում պետությունների ղեկավարներն աջակցել են եռակողմ կոնտակտային խումբ հրավիրելու և Դոնբասում անհապաղ լռության ռեժիմ մտցնելու անհրաժեշտությանը։
«Ես Էմանուել Մակրոնին տեղեկացրել եմ անվտանգության ներկա իրավիճակի և նոր սադրիչ գնդակոծությունների մասին։ Մենք կողմ ենք խաղաղ գործընթացի ակտիվացմանը։ Մենք աջակցում ենք եռակողմ բանակցային խմբի հրատապ գումարմանը և լռության ռեժիմի անհապաղ ներդրմանը»,- ամփոփելով հեռախոսազրույցը՝ «Թվիթեր»-ի իր էջում գրել է Զելենսկին:
BFM TV հեռուստաալիքի փոխանցմամբ, Զելենսկիի ու Մակրոնի հեռախոսազրույցը տևել է 30 րոպե:
Հիշեցնենք՝ այս շաբաթ իրավիճակը Դոնբասում լրջորեն սրվել է, որի համար կողմերը փոխադարձաբար միմյանց են մեղադրում: Ռուսական կողմը պնդում է՝ Կիևը անտեսում է նախկինում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները, բանակի մեծ մասը կենտրոնացրել է Դոնեցկի և Լուգանսկի հետ շփման գծում և պարբերաբար հրետակոծում է, այդ թվում՝ արգելված տեխնիկայի կիրառմամբ։ Ուկրաինական կողմն էլ Ռուսաստանին է մեղադրում բնակավայրերի ուղղությամբ կրակ բացելու ու մինսկյան պայմանավորվածությունները խախտելու համար:
Իրավիճակի սրման պատճառով ինքնահռչակ հանրապետությունները սկսել են կանանց, երեխաների և ծերերի տարհանումը Ռոստովի մարզ, ինչպես նաև հայտարարել ընդհանուր մոբիլիզացիա։
Ուկրաինայի արևելքում հակամարտությունը շարունակվում է արդեն ութ տարի, այդ ընթացքում, ըստ ՄԱԿ-ի տվյալների, զոհ է դարձել ավելի քան 13.000 մարդ, ևս 44.000-ը վիրավորվել է։ Բելառուսի մայրաքաղաքում կոնտակտային խմբի նիստում քննարկվել է լարվածության դեէսկալացիան։ Հիմք են ընդունվել մինսկյան համաձայնագրերը, որոնք նախատեսում են սահմանադրական բարեփոխում, հրադադարի ռեժիմ և ծանր զինատեսակների դուրսբերում շփման գծից։
Դոնբասում լարվածության մասին վերջին շրջանում շարունակաբար ահազանգում են ԱՄՆ-ը, ՆԱՏՕ-ն, որոնք նաև օգնում են զինվել Ուկրաինային և այնտեղ են ուղարկում ռազմական հրահանգիչներ: Մոսկվան բազմիցս կոչ է արել դադարեցնել զենքի մատակարարումը, քանի որ դա կարող է Կիևին հրահրել ռազմական արկածախնդրության: Ուկրաինան ու միջազգային կառույցներն էլ իրենց հերթին Ռուսաստանին են կոչ են անում զերծ մնալ հարձակումից ու իրավիճակի սրումից:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը
«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից
«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ
Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ
«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT