Արա Խզմալյանը այցելել է Երևանի պարարվեստի պետական քոլեջ, ծանոթացել քոլեջի պարասրահի հիմնանորոգման աշխատանքներին

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը երեկ՝ փետրվարի 23-ին, աշխատանքային այցով եղել է Երևանի պարարվեստի պետական քոլեջում: Քոլեջի տնօրենի պաշտոնակատար Սվետլանա Ղազարյանի, ընդհանուր կազմակերպչական և մասնագիտական հարցերով տնօրենի տեղակալ Հասմիկ Մարկոսյանի ուղեկցությամբ Խզմալյանը ծանոթացել է քոլեջի պարասրահի՝ պետական միջոցներով հիմնանորոգման աշխատանքներին:

Այս մասին տեղեկանում ենք նախարարության պաշտոնական կայքէջից:

Նախարարի տեղակալը քոլեջի պատասխանատուների հետ քննարկել է նաև առկա խնդիրները և նախանշել դրանց լուծման հնարավոր ուղիները: Արա Խզմալյանի ընդգծմամբ՝ առանց հարիր պայմանների, առանց բարենպաստ միջավայրի չի կարելի խոսել որակյալ կրթության մասին: «Երբ խոսում ենք որակյալ կրթության մասին, մեթոդաբանությանը, բովանդակային խնդիրներին զուգահեռ՝ պետք է հաշվի առնել նաև տեխնիկական, գույքային պայմանները: Ե՛վ նախորդ տարի, և՛ այս տարի մեծ ներդրումներ են արվում թատերահամերգային կազմակերպություններում: Այս տարի 1 մլրդ դրամ հատկացվելու է թատերահամերգային կազմակերպությունների կապիտալ վերանորոգմանը, լուսաձայնային տեխնիկայի արդիականացմանը: Այժմ թատրոնների տնօրենների հետ քննարկումներ ենք իրականացնում և պատրաստվում ենք մասնագետներին գործուղել Գերմանիայում կայանալիք մեծ ցուցահանդեսին, որն անմիջական կապ ունի լուսաձայնային տեխնիկայի, բեմական պարագաների, բեմի կահավորման և այլնի հետ: Մենք պետք է տեղյակ լինենք, թե աշխարհում այսօր ինչ է կատարվում, ինչ է արտադրվում, որովհետև դժվար է 21- րդ դարում մասնատել գեղարվեստական, կրթական որակը այդ որակն ապահովող նյութատեխնիկական բազայից»,- նշել է նա:

Անդրադառնալով Երևանի պարարվեստի պետական քոլեջին՝ փոխնախարարը տեղեկացրել է, որ պետական հատկացումների հաշվին ամբողջովին վերանորոգվել է քոլեջի փորձասենյակը: Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի և Երևանի պարարվեստի պետական ուսումնարանի ղեկավարների հետ էլ ձեռք է բերվել համագործակցության պայմանավորվածություն այդ կառույցների միջև:

«Ե՛վ ուսումնարանում, և՛ կոնսերվատորիայում սովորողները պետք է համալրեն Օպերային թատրոնի արտիստների շարքերը: Մեր խնդիրը ոչ միայն պրոֆեսիոնալ պարողներ ունենալն է, բեմական խորեոգրաֆիան, այլև բեմական փորձը: Մեր առաջնային խնդիրն է լինելու ուսումնարանում ձևավորել մի միջանկյալ օղակ, հարթակ, որը պարողին փորձի հնարավորություն կտա: Պարը միայն մասնագիտական գործունեության խնդիր չէ, այլ ապրելու, շարժվելու մշակույթ է, սա աշխարհայացք է, կենցաղի գեղագիտություն: Սա շատ ավելին է, քան ենթադրվում է, և երբ մենք մեր սերունդներին կրթում ենք, կեցվածք մշակում, այդպիսով մշակում ենք վաղվա գեղեցիկ քաղաքացուն, իսկ մարմնի գեղեցկությունը պակաս կարևոր չէ հոգու գեղեցկությունից: Պոլ Վալերին ասել է, որ իրեն երբեմն թվում է, որ մեր հոգին ոչինչ չի հասկանում մեր մարմնից: Ուզում եմ, որ մենք այս սխալը չգործենք»,-շեշտել է Խզմալյանը:

Տնօրենի տեղակալ Հասմիկ Մարկոսյանը տեղեկացրել է՝ պարասրահի հատակի հիմնանորոգման համար պետական միջոցներից հատկացվել է 18 մլն դրամ. «Ապամոնտաժվել են պարասրահի հին հատակը, հիմնափայտերը, հեռացվել է կուտակված աղբը: Բետոնապատման միջոցով վերացվել են հատակի անհարթությունները, տեղադրվել են նոր հիմնափայտեր, կառուցվել է նոր փայտե հատակ, և իրականացվել է խոր հղկում: Ձեռք է բերվել մասնագիտական հատակածածկ (լինոլեում), որը շատ հարմար է քոլեջի ուսանողների մասնագիտական գործունեության համար»,- հավելել է Մարկոսյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1700 դիտում

Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ

Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել

Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել

Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ

Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին

Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ

Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել