Շիրակի մարզպետարանում այսօր հյուրընկալել են Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը հյուրընկալել է ՀՀ-ում Ճապիոնայի դեսպան Ֆուկուշիմա Մասանորին: Ողջունելով ճանաչողական այցով առաջին անգամ Գյումրիում գտնվող դեսպանին՝ Շիրակի մարզպետը նշել է, որ կարևորում է ապակենտրոնացված համագործակցությունը։

«Վերջին 3 տարիներին հայ-ճապոնական բարեկամության սերտացումը եղել է իմ գործունեության առանցքային ուղղություններից։ ԱԺ պատգամավոր եղած ժամանակ հանդիսացել եմ հայ-ճապոնական բարեկամական խմբի անդամ, նոր գումարման ԱԺ-ում էլ՝ խմբի ղեկավար էի նշանակվել։ Լիահույս եմ՝ Շիրակի մարզպետի պաշտոնում նշանակվելուց հետո էլ՝ արդեն գործադիրում, կկարողանամ նպաստել հայ-ճապոնական բարեկամության սերտացմանը։ Մենք պատրաստ ենք համագործակցության և ամեն ինչ կանենք փոխգործակցության ամրապնդման համար»,- նշել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը:

Ֆուկուշիմա Մասանորին շնորհակալություն է հայտնել մարզպետին անմիջական ու ջերմ ընդունելության համար և նշել, որ ուրախությամբ է այցելել Շիրակ․ «Առաջին անգամ եմ Գյումրիում, շատ ուրախ եմ Ձեզ հետ հանդիպման համար և ինքս էլ կարևորում եմ ապակենտրոնացված համագործակցությունը, ուրախալի է տեսնել ձեր պատրաստակամությունը ևս։ Կարծում եմ՝ մինչ այժմ իրականացված ծրագրերին համատեղ ջանքերով նոր զարկ կտանք ու նոր գործնական ձեռնարկներ կլինեն»։

Շիրակի մարզպետը կարևորել է տնտեսական կապերի խորացումը, ինչպես նաև հայ և ճապոնացի կանանց հարաբերությունների սերտացումը։

Անդրադառնալով Շիրակի մարզի հետ համագործակցության շրջանակներում մինչ այժմ իրականացված ծրագրերին մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանը նշել է, որ դեռ Առափի համայնքի ղեկավար եղած ժամանակ հասցրել են ճապոնական կողմի հետ համագործակցել և արդյունքում համայնքում կառուցվել է ջրահեռացման համակարգ։ Իսկ մարզպետի տեղակալ Կարեն Մանուկյանը դեսպանին տեղեկացրել է, որ արդեն իսկ կան հաստատված հարաբերություններ և որպես Հայաստանի Կյոկուսինկայ կարատեի ֆեդերացիայի նախագահ մարզպետի տեղակալը տասնամյակներ շարունակ բարեկամական հարաբերություններ ունի ճապոնացի մարզիկների հետ։
Կողմերն անդրադարձել են նաև մշակույթի, երիտասարդության և սպորտի բնագավառներում համագործակցության խորացմանը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1253 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս