Վրաստանը չի միանում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին. Ղարիբաշվիլի

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով՝ Վրաստանը չի պատրաստվում միանալ Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներին։

«Վրաստանը չի պատրաստվում մասնակցել ֆինանսատնտեսական պատժամիջոցներին, քանի որ դա միայն ավելի կվնասի մեր երկրին ու մեր քաղաքացիներին։ Ուստի որպես երկրի, ժողովրդի համար պատասխանատու կառավարության ղեկավար՝ առաջնորդվելու եմ միայն երկրի ազգային շահերով»,- ասել է Ղարիբաշվիլին:

Ուկրաինայում իրադրության սրման պատճառով երեկ ԵՄ-ի արտահերթ գագաթնաժողովում որոշում էր ընդունվել Ռուսաստանի դեմ սահմանափակումների նոր փաթեթ ընդունելու մասին։ Ղարիբաշվիլին ընդգծել է, որ այդ պատժամիջոցները չեն համընկնում Վրաստանի ազգային շահերի հետ։

Հիշեցնենք՝ իրավիճակն ուկրաինական սահմանին ու Դոնբասում ծայրաստիճան լարված է: Երեկ վաղ առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Դոնեցկի և Լուգանսկի ղեկավարները համապատասխան փաստաթղթերով դիմել են ՌԴ-ին ռազմական օգնության խնդրանքով, ինչը բավարարվել է, և Դոնբասում մեկնարկում է ռազմական գործողություն:

Այս հայտարարությանը հետևեց Ուկրաինայի նախագահի հայտարարությունն առ այն, որ իրենք պատրաստ են պաշտպանել երկրի «տարածքային ամբողջականությունը», ինչից հետո Զելենսկիի հրամանագրով երկրում ռազմական դրություն հայտարարվեց, իսկ ավելի ուշ՝ համընդհանուր մոբիլիզացիա ու պարետային ժամ:

Ռազմական գործողությունները շարունակվում են արդեն երկու օր: Զելենսկին, ամփոփելով ռազմական գործողությունների առաջին օրը, հայտնել է, որ մեկ օրում Ուկրաինայի 137 քաղաքացի է զոհվել, 316-ը՝ վիրավորվել: Ըստ նրա՝ ամենախնդրահարույց իրավիճակը հարավում է, որտեղ ռուսական զորքը զգալի առաջընթաց ունի:

Կան գերիներ երկու կողմերից էլ, թե՛ Ռուսաստանը, թե՛ Ուկրաինան հայտնում են հակամարտ երկրի մեծաթիվ տեխնիկայի կորուստների մասին:

Պաշտոնական Կիևը հաստատել է նաև մի քանի օդանավակայանների, Չեռնոբիլի ատոմակայանի նկատմամբ վերահսկողությունը կորցնելու մասին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1789 դիտում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունվարի 9-ին

Ալիևի վերջին հայտարարություններից հետո Փաշինյանը կհիշի Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին. Մեդվեդև

40 տարիս լրացավ, 40 գարուն շուտ անցավ. Հովհաննես Դավթյան

Վարչապետն ընդունել է ԻԻՀ Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարին

2024-ին «Սյունիք» օդանավակայանից Երևան-Կապան-Երևան երթուղով իրականացվել է 71 չվերթ

Ես հիմա այդ պատվավոր կոչումը կրում եմ, զինվորի մայր եմ. Ավանեսյան

Ծանրամարտում նոր քաշային կարգեր են հաստատվել

Ճանապարհների կառուցման ընթացքում թերացում, անորակ աշխատանք կլինի, սա օրինաչափ է, բայց ոչ՝ ընդունելի. նախարար

Պուտինն Ալիևի հետ խոսել, ներողություն է խնդրել. Պեսկովը՝ Ակտաուում ադրբեջանական ինքնաթիռի կործանման մասին

20% քեշբեք AMIO Mastercard-ով

3 մարզում սպասվում է մառախուղ, որոշներում՝ մերկասառույց

2024-ին շուրջ 200 կմ ճանապարհ կառուցվել և հիմնանորոգվել է սուբվենցիոն ծրագրերով, 503 կմ՝ պետբյուջեի միոցներով

Բացառում եմ, որ Սանոսյանն ու Պապիկյանն իրենց թույլ կտային լոբբինգ անել ինչ-որ կազմակերպության համար. Խուդաթյան

Հայաստանը դժվար թե կարողանա միաժամանակ լինել և՛ Եվրամիությունում, և՛ ԵԱՏՄ-ում. Պեսկով

Ոչ մեկս հավերժ չենք նշանակվել պաշտոնների, փոփոխությունները տրամաբանության մեջ են. Խուդաթյան

Վրդովված եմ Ալիևի վիրավորական հայտարարություններից. եվրախորհրդարանական

Ադրբեջանում մոբիլիզացիոն և զորակոչային ծառայության 249 աշխատակից պատասխանատվության է ենթարկվել

Ահմադիանն ու Գրիգորյանը քննարկել են Հայաստան-Իրան փոխգործակցության հեռանկարները

2024 թվականին շարունակվել է երկաթուղու ծառայություններից օգտվող քաղաքացիների թվի աճը

44-օրյա պատերազմի ընթացքում զենք կիրառելուց հրաժարվելու հրաման տված բարձրաստիճան զինվորականները դատապարտվել են

Ինչ քայլեր պետք է կատարեն հանրային տրանսպորտից օգտվելիս արտոնություն ունեցող քաղաքացիները

Կառավարության այս տարվա առաջին նիստը. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վարչապետը հրապարակել է տարածաշրջանում երկարատև կայունություն և խաղաղություն հաստատելու ՀՀ առաջարկը

Ոչ մեկը պարտավոր չէ առավոտից աշխատի, որ դու 7 անգամ ռեմոնտ արած դիվանի վրա պառկես, սերիալ նայես. վարչապետ

Վախը նորմալ է, բայց տգետ պետք է լինել այսքան անթաքույց այն կառավարել չկարողանալու համար. Հակոբյան

Խաղաղության հերոս լինելու համար զոհվել պետք չէ, բավարար են ապրելն ու արարելը․ Աննա Հակոբյան

Վրաստանում իջեցվել են պետական դրոշները

Երբեք թոշակն այնքան չի բարձրացել, որքան վերջին 5 տարում. վարչապետ

«Հոլիվուդ»-ի հայտնի տառերի այրվելու լուսանկարը ֆեյք է

Մենք հնարավորություններ ենք բացել, մարդիկ ասում են՝ ինչու գնանք Ջերմուկում սուրճ խմենք, կգնանք Հռոմ. վարչապետ

Փետրվարին ՀՀ-ում կհայտարարվեն վարժական հավաքներ. հայտնի են օրերը

ՀՀ-ն ԵՄ անդամ կարող է դառնալ միայն հանրաքվեի միջոցով. Նիկոլ Փաշինյան

Աջակցություն urban.e-gov.am հարթակով կառուցապատման թույլտվությունների համար դիմողներին

Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակիչ

ԵՄ-ն տարբեր առիթներով ընդգծված քաղաքական աջակցություն է հայտնել ՀՀ ժողովրդավարությանը. Միրզոյան

ԱԺ-ում քննարկվել են էլեկտրոնային դեղատոմսով բաց թողնվող դեղերի ցանկի ընդլայնման հարցը և համակարգի խնդիրները

Սևանա լճից 470 կգ սիգի ձկնագողությունը կանխվել է

ԱՄՆ-ում անտառային հրդեհները հասել են «Հոլիվուդ»-ի բլուրներին. Թրամփն իրավիճակը «ապոկալիպտիկ» է որակել

Արմավիրի մարզում ձերբակալվել են ապօրինի թմրամիջոցներ պահող տղամարդիկ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 8 ավտոմեքենա