Աննա Հակոբյանը Վայոց ձորում այցելել է կրթական, մշակութային կենտրոններ, գինու գործարաններ, ընտանեկան հացատուն և ֆերմա

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ վերջինս իր երկու դուստրերի՝ Շուշանի և Արփիի հետ այցելել է Վայոց ձորի մարզ: 

Այցի շրջանակներում Աննա Հակոբյանը եղել է Եղեգնաձոր քաղաքի Երկրագիտական թանգարանում: Թանգարանի տնօրենը Տիկին Հակոբյանին ներկայացրել է մարզի տարածքից հայտնաբերված տարբեր ժամանակաշրջանների հնագիտական ուշագրավ նյութեր, այդ թվում՝ մի շարք եզակի նմուշներ:

«ՀՀ վարչապետի տիկնոջ աշխատանքային օրվա հաջորդ այցը «Մոշ ստուդիոն» էր: Ձեռագործ զգեստների և աքսեսուարների այս կենտրոնի ղեկավարը Արմինե Աղաջանյանն է: Վերջինս իր գաղափարակից գործընկերների հետ կենտրոնում կազմակերպում է նաև ձեռագործ աշխատանքների վարպետության դասեր համայնքի կանանց համար: Աննա Հակոբյանը հետաքրքրվել է կենտրոնի գործունեության, Արմինեի երազանքներով և նպատակներով: «Մոշ Ստուդիոն» իր տեսակով եզակի նախաձեռնություն է Եղեգնաձոր քաղաքում:

Պակաս հետաքրքրություն չէր ներկայացնում ծղոտագործ Արթուր Պետրոսյանի «Եղեգ» արհեստանոցի վերաբերյալ պատմությունը: Վարպետ Արթուրը փափկացնում և ճկում է ուռենու ճյուղերը՝ դրանցից պատրաստելով զամբյուղներ և այլ գեղեցիկ իրեր: Նմանատիպ  մի զամբյուղ էլ պատրաստել են վարչապետի դուստրերը՝ Արփին և Շուշանը: Իր արհեստանոցում Արթուրն այցելուներին սովորեցնում է զամբյուղագործության գաղտնիքները»,- նշվում է հայտարարության մեջ:

Արենի գյուղում վարչապետի տիկինն այցելել է մշակութային կենտրոն, որը նախկինում ծառայել է որպես գյուղի ժամ: Կենտրոնում երեխաները հնարավորություն ունեն մասնակցելու վարպետ Մարատի կողմից դասավանդվող քանդակագործության դասերին, ինչպես նաև Արփինեի կավագործության դասերին:

Աննա Հակոբյանը հյուրընկալվել է նաև Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջում: Քոլեջը հիմնադրվել է 1971 թվականին, որի հիմնական նպատակը նախնական և միջին մասնագիտական որակի մասնագետների պատրաստումն է: Այցի շրջանակներում ՀՀ վարչապետի տիկինը շրջել է դասասենյակներով՝ հընթացս ծանոթանալով դասապրոցեսներին և ուսուցման մեթոդաբանությանը:

Աննա Հակոբյանն այցելել է նաև Արենի գինու գործարան, որտեղ տնօրեն Ռաֆիկ Սիմոնյանը ներկայացրել է գործարանի հիմնադրման պատմությունը՝ հավելելով, որ այգիների հատվածը տարվա բոլոր եղանակներին պատրաստ է հյուրընկալել զբոսաշրջիկների չդադարող հոսքերը:

Վարչապետի տիկինն այնուհետև այցելել է «Ընկուզենու տակ» անվանումը կրող հայկական ավանդական ռեստորան: Այն հետաքրքիր ընտանեկան բիզնես գաղափար է, որը կյանքի են կոչում ամբողջ ընտանիքով: Հիմնադիրը տան դուստրն է՝ Լիլիթ Խալաթյանը։ Տունը, որտեղ ապրում է ընտանիքը, հյուրընկալում է նաև զբոսաշրջիկներ, որոնց համար առկա է առանձին սենյակ: Ռեստորանը բավականին յուրահատուկ ճաշատեսակներ ունի, անցկացնում են գաթա թխելու և օղի թորելու վարպետաց դասեր զբոսաշրջիկների համար, որոնց հյուրասիրում են նաև տեղական խաղողից պատրաստած իրենց գինիները: 

«Աննա Հակոբյանի նախավերջին կանգառն Աղավնաձոր գյուղի «Տրինիտի կանյոն այգիներ» անունը կրող գինու գործարանն էր: Ամերիկահայ գործարար Հովակիմ Սաղաթելյանի խոսքով գործարանում մշտապես հնչում է հոգևոր երաժշտություն, ինչը, ըստ նրա, օգնում է աշխատանքի արդյունավետ կազմակերպման գործում: Գործարանը ներառում է նաև ինտենսիվ այգիներ, որտեղ նախատեսվում է կառուցել 1500-2000 շիշ արտադրողականությամբ փոքրիկ գինեգործարաններ»,- ասվում է հայտարարության մեջ:

Այցի շրջանակներում տիկին Հակոբյանն այցելել է նաև «Երեմյան Փրոջեքթս» ընկերության՝ նորագույն տեխնոլոգիաներով հագեցած տավարաբուծական ֆերմա, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին: Աննա Հակոբյանը բարձր է գնահատել ընկերության տնօրինության յուրովի մոտեցումներն ու հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6775 դիտում

Եկեղեցու ներսում՝ կուսակրոն սեռական մոլագարներ, սիրուհիներ ու սիրեկաններ. «շեֆին» քծնելու անվերապահ լռություն

ՀՑԹԻ-ին է հանձնվել բացառիկ հուշագրություն՝ Մուսա լեռան հերոսամարտի մասնակցի հայատառ թուրքերեն ձեռագիրը

Ռաիսա Մկրտչյանի արգասաբեր գործունեությունը խորհրդանշում է մի ողջ ժամանակաշրջան․ վարչապետի ցավակցական ուղերձը

Նոր Հաճնի կամրջից քաղաքացու ինքնասպանությունը կանխվել է

Կարապետյանների ուժեղ հավաքն է, գոնե մի կրկեսի շենք մարդ չեք կարողանում հավաքել․ Հակոբյան․ լուսանկար

Տրվել է Քաջարանի 7.2 կմ երկարությամբ թունելի շինարարության մեկնարկը․ Դավիթ Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել

Ուզում ենք օգնել, որ նոր հեռանկարներ բացվեն ձեզ համար․ վարչապետն այցելել է «Կոնդ»․ լուսանկարներ, տեսանյութ

Գագիկ Սուրենյանը եղանակի վերաբերյալ նոր տեսանյութ է հրապարակել

Իշխան Զաքարյանի հետ հաշտության համաձայնություն է կնքվել․ ՀՀ-ին կվերադարձվի շուրջ 305 միլիոն դրամ

Իսրայելի և Լիբանանի միջև ձեռք է բերվել հրադադարի շրջանակային համաձայնություն․ Ռուբիո

Ուկրաինան հրթիռներ է արձակել Վոլգոգրադի ուղղությամբ․ Զելենսկին հրապարակել է հարվածի պահը․ տեսանյութ

Մեղրիում շահագործման է հանձնվել «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» դատաբժշկական բաժանմունքը․ տեսանյութ

Փամբակ գետում ավտոմեքենա և տղամարդու դի է հայտնաբերվել

Կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով «Աստղիկ» ԲԿ է տեղափոխվել 3 տղամարդ

Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով

Աջակիցները փողոցում, իրենք՝ ծովափնյա հանգստի․ սա է ընդդիմության «պայքարի» փիլիսոփայությունը․ Չախոյան

Կիևյան կամրջի երթևեկելի մասի ավարտը նախատեսվում է օգոստոսի 29-ին․ վարչապետը ծանոթացել է հիմնանորոգմանը

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 5-7 աստիճանով․ անձրև, առանձին վայրերում նաև կարկուտ կլինի

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ

Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ

ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները

Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ հաստ աղիքի քաղցկեղ է ախտորոշվել

Ամփոփվել են աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում հայ շախմատիստների արդյունքները

Քոչարյանի որդին կամ չի ցանկանում իմանալ Մարտի 1-ի մասին ճշմարտությունը, կամ չի համակերպվում իրողության հետ

Փամբակ գետում դի է հայտնաբերվել

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին

Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը

Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում

Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները

ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ

Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ

ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները

Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել