Արենիում ամեն ինչ իրար է խառնվել. գործող գյուղապետ

Նոյեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններից հետո կրքերը թեժացել են Վայոց Ձորի մարզի Արենի գյուղում: ՏԻՄ ընտրությունների ժամանակ Արենի խոշորացված համայնքում, որի մեջ մտնում են Արենի, Ագարակաձոր, Աղավնաձոր, Արփի, Գնիշիկ, Ելփին, Խաչիկ, Չիվա եւ Ռինդ գյուղերը, հաղթել է ՀՀԿ-ի առաջադրած թեկնածու, Ռինդի գյուղապետ Հուսիկ Սահակյանը: Արենիի բնակիչներին ընտրությունների այդ արդյունքը դուր չի եկել ու հիմա նրանք դուրս են եկել բողոքի ակցիայի, դպրոցում էլ դասադուլ է հայտարարվել:

Արենիի գործող գյուղապետ Րաֆֆի Խաչատրյանը armtimes.com-ին ասաց, որ հիմա գյուղում խառը իրավիճակ է, գյուղացիները դուրս են եկել բողոքի, բայց ինքը դեռ չգիտի, թե ինչ պատճառով կամ ինչ նպատակով:

«Հենց հիմա դուրս եմ գալիս, որ գնամ դպրոց՝ հասկանալու համար, թե ինչ է եղել, ինչ են պահանջում համագյուղացիները, դեռ չգիտեմ, նրանց հետ չեմ հանդիպել»,- մեզ հետ զրույցում նշեց Րաֆֆի Խաչատրյանը եւ մեր հարցին ի պատասխան հավելեց, թե դեռ չի պատկերացնում՝ ինչ զարգացում կունենա այս ամենը: 

Արենիի գյուղացիները armtimes.com-ի հետ զրույցում նշեցին, որ իրենք բողոքի ակցիաների են դուրս եկել, քանի որ չեն ցանկանում, որ իրենց համայնքապետը լինի Ռինդի գյուղապետը, եւ պահանջում են, որ Րաֆֆի Խաչատրյանը շարունակի պաշտոնավարել, որպես Արենիի գյուղապետ: Դիտարկմանը, որ Արենին արդեն խոշորացված համայնք է, նրանք պատասխանեցին, թե որ այդպես է, ուրեմն իրենք դեմ են իրենց համայնքի խոշորացմանը, քանի որ Րաֆֆի Խաչատրյանն իրենց համար միակ նախընտրելի գյուղապետն է, եւ որ այլ գյուղապետ իրենք չեն հանդուրժելու: Առավել եւս, նշում էին գյուղացիները, իրենց գյուղում հաղթել է հենց Րաֆֆի Խաչատրյանը, ու իրենք իրենց քվեարկությամբ ամեն ինչ ասել են:

Րաֆֆի Խաչատրյանը մեզ հետ զրույցում նշեց նաեւ, թե հանդիպելով համագյուղացիների հետ, փորձելու է հանդարտեցնել կրքերը, քանի որ լարված իրավիճակը ոչ ոքի համար էլ հաճելի չէ: Իսկ հարցին, թե Արենիում համաձայն չեն արդյո՞ք ընտրությունների արդյունքների հետ, Խաչատրյանը պատասխանեց, թե առայժմ չգիտի ու խնդրեց հետո զանգահարել:  

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6169 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս