Երևան
12 °C
ՌԴ-ի եւ Ուկրաինայի միջեւ տեղի ունեցող ռազմական գործողություններին ու դեռեւս չհանգուցալուծվող հակամարտությանն են անդրադառնում աշխարհի տարբեր երկրների ներկայացուցիչներ: Պատերազմական գործողությունները դադարեցնելու կոչ- հայտարարություններ են հնչեցվում ինչպես պետական մակարդակով, այնպես էլ համաշխարհային ճանաչում ունեցող աստղերն ու մշակութային գործիչներն են նման հորդորներով հանդես գալիս:
Հատկանշական է, որ Ուկրաինայում ռազմական գործողությունների պատճառով նաեւ Ռուսաստանի Դաշնությունում գործող շոու բիզնեսի աստղերից ու մշակութային գործիչներ ոմանք են այս օրերին չեղարկել իրենց հումորային եւ համերգային ելույթները, տարբեր մշակութային միջոցառումները:
Մասնավորապես՝ հայտնի Green Day ռոք խումբը չեղարկել է համերգը Մոսկվայում, այն նախատեսված էր մայիսի 29-ին։ Ամերիկյան թիմը պետք է ելույթ ունենար մայրաքաղաքի «Սպարտակ» մարզադաշտում, որտեղ մինչեւ 45 հազար հանդիսատես կարող է տեղավորվել: Սակայն կատարվող իրադարձությունների պատճառով խումբը Ռուսաստանին դուրս է թողել համաշխարհային իր շրջագայությունից։
Երգչուհի Աննա Սեդոկովան էլ չեղարկել է նոր երգի ու տեսահոլովակի պրեմիերան: «Տեսահոլովակի պրեմիերան վաղը չի լինի: Ներեցեք»,- «Ինստագրամի» իր էջում գրել է երգչուհին:
Ելույթը հետաձգել է նաեւ ռուսական ստենդափի աստղ Ռուսլան Բելին: Այն պետք է տեղի ունենար Կիեւում փետրվարի 27-ին, սակայն կայքում տեղեկություն է հայտնվել, որ համերգը չեղարկվել է ընթացիկ իրադարձությունների պատճառով:
Հայտնի երգչուհի Զեմֆիրան չի չեղարկել վերջին հինգ տարվա ընթացքում իր առաջին մենահամերգը Մոսկվայում։ Սակայն նա համերգի ժամանակ կատարել է «Մի կրակիր» երգը։
Հայազգի հումորիստ, պրոդյուսեր Գարիկ Մարտիրոսյանն էլ օրեր առաջ հայտարարել էր, որ չեղարկել է ՌԴ-ի Սանկտ Պետերբուրգ քաղաքում սպասվելիք իր ելույթը: Այն ծրագրված էր անցկացնել փետրվարի 25-ին։ Մարտիրոսյանն ինստագրամյան էջում երկրպագուներին պարզաբանել է, որ ստեղծված իրադրությունում ճիշտ չի համարում կատակելը՝ նկատի ունենալով Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները: «Ցավոք սրտի, իմ ելույթը, որը ծրագրված էր փետրվարի 26-ին Պետերբուրգում, մեր որոշմամբ կհետաձգվի։ Մեծ ելույթ էի պատրաստել, դեռ երեկ էի Պետերբուրգ մեկնել, սակայն մենք տեղի ունեցող իրադարձությունների պատճառով որոշել ենք հետաձգել այն։ Հումորի ժամանակը չէ։ Ելույթս հետաձգվել է մինչեւ ապրիլի 21-ը»,- պարզաբանել է Մարտիրոսյանը:
Երգչուհի Լյուբով Ուսպենսկայան, որը ծնվել է Կիեւում, ինստագրամյան իր էջում շուտափույթ խաղաղության հույս է հայտնել՝ չեղարկելով իր ծննդյան տոնը Մոսկվայում։ Հայտնի է, որ տոնակատարությանը հրավիրված են եղել շոու բիզնեսի բազմաթիվ աստղեր, Ուսպենսկայան ներողություն է հայցել եւ խնդրել ըմբռնումով մոտենալ:
Աշխարհահռչակ խորեոգրաֆ Ալեքսեյ Ռոտմանսկին հրաժարվել է բեմադրել «Искусство фуги» բալետը՝ ըստ Բախի համանուն երաժշտության: Պրեմիերան պետք է կայանար մարտի 30-ին Մոսկվայի Մեծ թատրոնում: Բալետային ներկայացումը համարվում էր Մեծ թատրոնի նոր թատերաշրջանի կարեւոր ձեռքբերումներից մեկը։ Ռոտմանսկին, ի նշան անհամաձայնության Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների, նաեւ լքել է Մոսկվան:
Համաշխարհային միջոցառումներ ու ցուցադրություններ.
Միլանում «Giorgio Armani»-ի «Միլանի նորաձեւության շաբաթ 2022-2023 թթ.» աշուն-ձմեռ հավաքածուի ցուցադրման ժամանակ էլ երաժշտություն չի հնչել. ցուցադրությունը ուղեկցվել է միայն ծափահարություններով:
Միջազգային միջոցառումներից Ռուսաստանին արգելել են մասնակցել «Եվրատեսիլ»-ին: Այս մասին հայտարարել են մրցույթի կազմակերպիչները: Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU) հայտարարել է, որ այս տարի ոչ մի ռուս արտիստ չի մասնակցի «Եվրատեսիլ» երգի մրցույթին։ EBU-ի գործադիր խորհուրդը որոշում է ընդունել՝ համաձայն «Եվրատեսիլ» երգի մրցույթի ղեկավար մարմնի՝ միջոցառման կանոնների եւ EBU-ի արժեքների հիման վրա գործող տեղեկատու խմբի: Ավելի վաղ մի քանի երկրներ, այդ թվում՝ Ուկրաինան, դիմել էին Եվրոպական հեռարձակողների միությանը Ռուսաստանին հեռացնելու խնդրանքով։ Ֆինլանդիան վերջնագիր էր ներկայացրել, որ իրենք չեն մասնակցի մրցույթի, եթե այնտեղ ելույթ ունենա ռուս արտիստը:
Ռուսաստանը «Եվրատեսիլ 2022»-ում պետք է ներկայացներ կույր երգչուհի Յարոսլավ Սիմոնովան:
Ամերիկյան «Մետրոպոլիտեն» օպերային թատրոնի ռեժիսոր Փիթեր Գելբն էլ The New York Times-ին տված հարցազրույցում ասել է, որ «Մետրոպոլիտեն»-ը կդադարեցնի համագործակցությունը Վլադիմիր Պուտինին սատարող ռուս արտիստների հետ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT