Երևան
12 °C
Երեւանի Նուբարաշենի գերեզմաններից (Սովետաշենի գերեզմանատուն) մի քանիսը քանդվել են, հանգուցյալների դագաղները՝ հայտնվել հողի երեսին: Ըստ մամուլի հրապարակումների՝ քանդված գերեզմանների մասին ահազանգել են քաղաքացիները, հայտնել, որ դագաղների կողքին հայտնաբերվել են նաեւ թափված մարդկային ոսկորներ, որոնք ամենայն հավանականությամբ թափառող շներն են ցիրուցան արել:
«Հայկական ժամանակ»-ը կատարվածի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ից:
ՀՈԱԿ-ի տնօրեն Վահե Խաչատրյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց՝ խոսքը երկու գերեզմանի մասին է: Ավելին՝ այդ երկու հուղարկավորություններն էլ տեղի են ունեցել անցյալ տարի՝ 2021 թվականին: Այդտեղ թաղված են հարազատ չունեցող անձինք:
Խաչատրյանը նաեւ շեշտեց՝ «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ն այդ հուղարկավորությունների հետ որեւէ կապ չունի, քանի որ այդ ժամանակ հարազատ չունեցող անձանց հուղարկավորման աշխատանքներն իրականացրել է այլ կազմակերպություն: Ըստ Խաչատրյանի՝ դա եղել է «Ռեքվիեմ ինտերնեշնլ» կազմակերպությունը:
Կազմակերպության ներկայացուցիչների հետ կապ հաստատել մեզ չհաջողվեց: «Սփյուռ» տեղեկատվական համակարգում առկա է միայն այն, որ կազմակերպությունը հիմնադրվել է 2001 թվականին եւ մատուցում է սգո ծառայություններ. փաստաթղթերի ձեւակերպում, սգո պարագաների վարձույթ եւ վաճառք, տեղափոխում դիահերձարան, հոգեհանգստի, հուղարկավորության, հոգեհացի կազմակերպում, հուշարձանների նախագծում եւ պատրաստում, գերեզմանների խնամք և այլն:
«Նախկինում հարազատ չունեցող անձանց հուղարկավորությունն իրականացվում էր առանձին կազմակերպության կողմից: Այժմ, ինչպես գիտեք, կանոնադրության մեջ փոփոխություններ են կատարվել, եւ այդ աշխատանքներն անում է մեր ՀՈԱԿ-ը»,- ասաց Վահե Խաչատրյանը:
ՀՈԱԿ-ի տնօրենը նաեւ նշեց՝ չնայած այդ տարածքը թեթեւ սողանքային է, բայց եթե աշխատանքները պատշաճ իրականացվեին, հազիվ հավանական է, թե նման բան տեղի ունենար: «Քանի որ գերեզմանափոսերը խոր փորված չեն եղել, սողանքի հետ հավասար բացվել են, եւ ստացվել է այդ իրավիճակը: Այդ հատվածում կան խնդրահարույց տեղեր, որոնք մենք հողահատկացումների ժամանակ բացառում ենք՝ հետագայում խոչընդոտներից զերծ մնալու համար»,- պարզաբանեց ՀՈԱԿ-ի տնօրենը:
Վահե Խաչատրյանից հետաքրքրվեցինք՝ քանի որ այժմ պարտավորությունները ՀՈԱԿ-ի վրա է, այս դեպքի հետքերն իրե՞նք են վերացնելու: Խաչատրյանը նշեց, որ հետքերն արդեն վերացրել են:
Նշենք, որ, ըստ նախկին կարգավորումների, մահացածի հարազատների, ազգականների եւ այլ անձանց կողմից հուղարկավորության կազմակերպումից հրաժարվելու կամ այդ անձանց բացակայության դեպքում հուղարկավորությունը ստանձնում էր քաղաքացու վերջին մշտական բնակության վայրի համայնքի ղեկավարը։ Համայնքի կողմից էլ հուղարկավորության կազմակերպման ծախսերը փոխհատուցվում էին պետական բյուջեի միջոցների հաշվին:
2022 թվականի հունվարից ե՛ւ սոցիալապես անապահով, ե՛ւ հարազատ չունեցող անձանց հուղարկավորման հարցերով զբաղվում է «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ը: Կանոնադրության փոփոխմամբ վերոնշյալ ծառայությունների մատուցմամբ ավելացվել են ՀՈԱԿ-ի եկամուտները, վերջինս էլ պարտավորվել է արագացված ընթացակարգով լուծել հարազատ չունեցող եւ սոցիալապես անապահով անձանց հուղարկավորության բոլոր հարցերը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՏեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վանաձորի նախաձեռնող խմբի նիստը
Գևորգ Պապոյանը այցելել է կարկուտից տուժած բնակավայրեր
Մտցրել են զուգարան, փոշին լցրել բերանը. թմրանյութերի խնդիրը դպրոցներում ահագնանում է. ինչ է ծրագրվում
Անկարան ջանքեր կգործադրի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները շարունակելու համար. Էրդողան
Հայտնի է՝ ով կհայտարարի «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակչում Հայաստանի ժյուրիի միավորները. լուսանկար
Լավրովն ու Մարկո Ռուբիոն քննարկել են Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքները
«Հանգիստ գրեք, կինս գիտի». աքրոստիկոսներ ձոնող աղջիկն ու Կարոյի մեխակը՝ «ստարտ». գյումրեցի գծանկարիչը՝ KarVar
Պուտինը հրամանագիր է ստորագրել ՌԴ քաղաքացիություն տրամադրելու դյուրացման մասին. ովքեր կարող են օգտվել
Արթիկում 2022-2024 թթ. այնքան աշխատանք է կատարվել, որքան չէր արվել նախորդ 20-25 տարիներին. Հարությունյան
Ֆրանսիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Դեսին-Շարպիոյի քաղաքապետ Լորանս Ֆոտրայի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Կենսաբազմազանության միջազգային օրվան ընդառաջ
Արմեն Գրիգորյանն ու Աբբաս Արաղչին քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
Միրզոյանը` Եվրոպական քաղաքական համայնքի մասին
Հայաստանի սեփականության իրավունքը գրանցվեց հեռուստաաշտարակին հարող տարածքի 1,6 հա մակերեսով հողամասի նկատմամբ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով
Ժաննա Անդրեասյանն այցելել է սկանդալների կենտրոնում հայտնված՝ Մերձավանի և Մխչյանի դպրոցներ
Զելենսկու և Պուտինի հանդիպումը հնարավոր է. Պեսկովն ասել է՝ ինչ պայմանի դեպքում
Հայաստան կժամանի Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահի գլխավորած պատվիրակությունը
Ոտից գլուխ խնդալու ու խղճուկ «մատերիալ» եք. մի շաբաթ է ապացուցում եք, որ ալբանացի չեք. Սիմոնյան
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Անիտա Անանդին` Կանադայի ԱԳ նախարար նշանակվելու կապակցությամբ
Հարբած վարորդը «Զվարթնոցի» ճանապարհին վթարվել է․ գնում էր կանխելու ընկերուհու մեկնումը
«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին քվեարկեք Հայաստանի օգտին. Արայիկ Հարությունյան
29-ամյա երիտասարդի սպանությունը բացահայտվել է. կան ձերբակալվածներ
Հրամանատարական առաջնորդությունն ընտրություն է, որը համարձակություն է պահանջում. Աննա Վարդապետյան
Պատգամավորներն այցելել են Վանաձոր՝ ծանոթացել սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրականացվող աշխատանքներին
Զելենսկին հաղթաթուղթ չունի Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Թրամփ
Միրզոյանը շնորհավորել է Ժոլիին` նոր պաշտոնի անցնելու կապակցությամբ
Ինչպե՞ս կարող են քվեարկել «Եվրատեսիլ» մրցույթին չմասնակցող երկրները
«BMW X6»-ը մոտ 2 մետր բարձրությունից ընկել ու կողաշրջվել է․ դրա միջից թափվել են կասկածելի փաթեթներ
Այսօր տեղի կունենա «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչ փուլը․ Պարգը ելույթ կունենա 18 համարի ներքո
Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Առողջ, կրթված, կամքով ամուր այս սերունդը մեր ուժեղ պետության հիմքն է․ Ավանեսյանը՝ ռազմական վարժարանի սաներին
Բելգիայի վարչապետն ու Փաշինյանը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության ամրապնդման քայլերը
Պատրաստվում ենք Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների հանդիպմանը. Ումերով
Թիվ 23 համարի երթուղու վթարից տուժածները դուրս են գրվել. հոսպիտալացված է մնում անչափահասը
Փաշինյանն ու Չեխիայի վարչապետն անդրադարձել են Հայաստան-ԵՄ գործընկերությանը վերաբերող հարցերի
Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնը քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումների մասին հարցեր
Հայաստան կժամանի ԵԽԽՎ կանոնակարգի, էթիկայի և անձեռնմխելիության հանձնաժողովի պատվիրակությունը
Շենգավիթի թաղապետարանի՝ կաշառք ստանալու մեջ մեղադրվող նախկին պաշտոնյաները կալանավորվել են
Խաղաղության պայմանագրի ստորագրման հետ մեկտեղ կլուծարվի Մինսկի խումբը. Խանդանյան. տեսանյութ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT