Բանակցությունները չեն լինի Բելովեժսկայա Պուշչայում, ընտրվել է մեկ ուրիշ վայր. Դավիթ Աբրահամիա

Ուկրաինական կողմը հայտարարել է, որ բանակցությունները Ռուսաստանի Դաշնության հետ տեղի կունենան, սակայն դրանք կլինեն ոչ թե Բելառուսի Բելովեժսկայա Պուշչայում, այլ մեկ ուրիշ վայրում։ Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է ուկրաինական պատվիրակության ներկայացուցիչ Դավիթ Արահամիան։

«Բելովեժսկայա Պուշչայում բանակցությունների մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, բանակցություններ իսկապես կլինեն, բայց տեղն այլ է, բոլոր մանրամասները կհայտնվեն ավելի ուշ»,- գրել է նա ֆեյսբուքյան էջում:

 

TACC-ը հայտնում է, որ ռուսական պատվիրակությունն արդեն ժամանել է Բելովեժսկայա Պուշչա, որտեղ, ինչպես նախապես պլանավորվել էր, տեղի կունենա երկու երկրների բանակցությունների երկրորդ փուլը։

Ժամանելուց հետո պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հայտնել է, որ Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչները սպասում են ուկրաինական պատվիրակությանը մարտի 3-ին։ Նրա խոսքով՝ Ռուսաստանն ու Ուկրաինան համատեղ են ընտրել բանակցությունների վայրը։ Բելառուսի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Բելովեժսկայա Պուշչայում բանակցությունների երկրորդ փուլի մասնակիցները կհյուրընկալվեն Որսորդի տանը։

Ի պատասխան այս հայտարարությունների՝ Կիևի պատվիրակության անդամներից մեկը՝ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը, կոչ է արել սպասել «երկխոսության իրական մեկնարկին»։ «Կասկածելի է, որ առանց սեղանի շուրջ երկրորդ՝ ուկրաինական կողմի ներկայության, կարող են իրական բանակցություններ վարվել»,- գրել է նա «Թվիթեր»-ում:

Ռուսական պատվիրակությունը ուկրաինական կողմի հետ բանակցություններին ժամանել է նույն կազմով, ինչ նախորդ անգամ։ Բացի Մեդինսկուց, կազմում ընդգրկվել են ՌԴ պաշտպանության և արտաքին գործերի նախարարության ղեկավարների տեղակալներ Անդրեյ Ռուդենկոն և Ալեքսանդր Ֆոմինը, Պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին, ինչպես նաև ՌԴ դեսպանը, Բելառուսի Կոնտակտային խմբում Ռուսաստանի ներկայացուցիչ Բորիս Գրիզլովը:

Փետրվարի 28-ին Գոմելի մարզում կայացել էին ռուս-ուկրաինական առաջին բանակցությունները, հանդիպումը տևել էր հինգ ժամ։ Ռուսական պատվիրակությունը գլխավորում էր նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Ավելի վաղ նա ասել էր, որ ռուսական պատվիրակությունը պատրաստ է ուկրաինական կողմի հետ բանակցել այնքան ժամանակ, որքան կպահանջվի պայմանավորվածությունների հասնելու համար։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1973 դիտում

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային

«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել

Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից

Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ

Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում

Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ

Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ

Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին

«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել

Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով

ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին

Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել․ հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել․ Հարությունյան

Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ

Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում

Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել

Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար

Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի

Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն

Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում

Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը

ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել

Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները

Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ