Ուկրաինայի սահմանը հատած ՀՀ քաղաքացիները քանի օր կարող են ԵՄ երկրներում մնալ եւ ինչ աջակցություն կտրամադրվի նրանց

Ուկրաինան լքած ՀՀ քաղաքացիները 15 օր իրավունք ունեն մնալու Եվրոպական միության երկրներում՝ հայրենիք վերադառնալու պայմանով: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեց ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ռազմավարությունների մշակման բաժնի պետ, հայրենադարձության հարցերի պատասխանատու Հովհաննես Ալեքսանյանը:

Ալեքսանյանը նաեւ հայտնեց՝ Սփյուռքի հանձնակատարի գրասենյակը զետեղել է Ուկրաինայից դուրս տանող անցակետերի մասին տեղեկատվություն: Ըստ այդմ՝ Ուկրաինայում ապրող մեր այն քաղաքացիները, որոնք հնարավորություն ունեն հատելու այդ երկրի արեւմտյան սահմանային անցակետերը, կարող են աջակցություն ստանալ Լեհաստանի, Հունգարիայի, Սլովակիայի, Չեխիայի, Ռումինիայի, Մոլդովայի եւ Բուլղարիայի հայկական համայնքային ու հասարակական կազմակերպությունների, անհատների կողմից:

Հայրենադարձության հարցերի պատասխանատուի խոսքով՝ Ուկրաինան լքող ՀՀ քաղաքացիները վերոնշյալ երկրների հայ համայնքներում կարող են ժամանակավոր լուծել իրենց կացարանի, սննդի, հագուստի խնդիրները: Այդ երկրներում ապրող բազմաթիվ անհատների ու այդտեղ գործող հայ համայնքների միջոցով հնարավորություն է ստեղծվել Ուկրաինան լքող մեր քաղաքացիներին տալ կանգառի հնարավորություն:  

Հետաքրքրվեցինք նաև՝ եթե մեր հայրենակիցներն ունեն փաստաթղթային խնդիրներ, ապա այդ պարագայում իրենց հայրենադարձումն ինչպե՞ս է կազմակերպվում: Հովհաննես Ալեքսանյանը նկատեց. «Եթե նման խնդիր ունեն, ապա այդ երկրներում կարող են դիմել ՀՀ դեսպանատուն, հյուպատոսական ծառայություններ եւ կարգի բերել իրենց փաստաթղթերը: Մյուս կողմից, հայկական համայնքներում ունենք փաստաբանական ծառայությունների գրասենյակներ, դրանք ղեկավարող հայ հայրենակիցներ, թարգմանիչներ, որոնք պատրաստակամ են օգնելու մեր հայրենակիցներին, եթե նման հարցի կարիք կլինի»:

Ալեքսանյանը նաեւ ասաց՝ Ուկրաինան լքող ՀՀ քաղաքացիները Եվրոպական միության երկրներ մուտքի հնարավորություն ունեն առանց վիզային սահմանափակումների, առանց քովիդի թեստի, երբեմն՝ նույնիսկ առանց պատշաճ փաստաթղթերի առկայության:

Վերջինս նաեւ նշեց՝ ունենք հայկական համայնքային կազմակերպություններ, անհատներ, գործարարներ, որոնք իրենց ընտանիքներում, իրենց բնակարաններում կամ հյուրատներում հնարավորություն կտան 3-5 օրով ապաստարան գտնել մեր հայրենակիցներին՝ մինչեւ նրանք կարողանան օդանավի տոմս ձեռքբերել ու վերադառնալ Հայաստան:

«Մեր քաղաքացիներից շատերն իրենց ավտոմեքենաներով են: Նրանք ցամաքային ճանապարհով կարող են գալ՝ Ռումինիայի սահմանը հատելով, ապա Թուրքիայով, Վրաստանով կկարողանան մուտք գործել Հայաստանի Հանրապետություն»,- ասաց Ալեքսանյանը՝ վստահեցնելով՝ Ուկրաինայի սահմանը հատած մեր բոլոր քաղաքացիներն էլ ունեն կանգառի կետեր, կան խմբերով աշխատող պատրաստակամ անհատներ ու համայնքային կազմակերպություններ, որոնք այս օրերին լծված են օգնություն ցուցաբերելու գործին:

Իսկ ինչ վերաբերում է ազգությամբ հայ, սակայն Ուկրաինայի քաղաքացիություն ունեցող հայերին, ինչպես նաեւ Ուկրաինայի քաղաքացիություն ունեցող այլ ազգի ներկայացուցիչներին եւ, բնականաբար, հենց ուկրաինացիներին, ապա նրանք եւս կկարողանան գալ Հայաստան: «Սակայն հարկ է նշել, որ Ուկրաինայի քաղաքացիություն ունեցող անձանց համար ԵՄ-ն իր տարածքում, իր գոտում գուցե շատ ավելի երկար ժամանակով տրամադրի մնալու ու ապրելու պայմաններ»,- նկատեց հայրենադարձության հարցերի պատասխանատուն:

Ըստ Ալեքսանյանի՝ ԵՄ երկրների տարածքում Ուկրաինայի քաղաքացիների համար աշխատում է ԵՄ եւ ՄԱԿ-ի փախստականների հանձնակատարի գրասենյակը, իսկ թե այդ երկրներում Ուկրաինայի քաղաքացիներին ինչքա՞ն կպահեն, ի՞նչ օժանդակություն կտան, արդեն ԵՄ երկրների ԵՄ հանձնաժողովի որոշելիքն է: Նա նաեւ նշեց, որ գուցե Ուկրաինայի քաղաքացիներին տեղում փախստականի կարգավիճակ տրվի:

Հովհաննես Ալեքսանյանը դժվարացավ ճշգրիտ ու ամբողջական թիվ նշել, թե Ուկրաինայից որքա՞ն հայ կամ ՀՀ քաղաքացի է դուրս եկել սահմանային անցակետերով, սակայն նշեց՝ վերջին օրերին Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի կապը համայնքների ու կազմակերպությունների հետ ցույց է տալիս, որ հազարավոր մեր հայրենակիցներ Ուկրաինայի սահմանն են հատել դեպի արեւելյան Եվրոպայի երկրներ:

«Ուկրաինայում ընդհանուր 25 անցակետեր կան, եւ դժվար չէ պատկերացնել, որ օրական տասնյակ մեր քաղաքացիներ են այդ երկիրը լքում: Օրինակ՝ Ուկրաինայից դեպի Լեհաստան սահմանահատման անցակետերը 15-ն են: Ուկրաինան Եվրոպական միության 4 երկրների սահմանակից պետություն է՝ Սլովակիա, Ռումինիա, Հունգարիա, Լեհաստան: Առաջին հերթին սրանք միակ գործող սահմաններն են, որոնք ունեն անցակետեր Ուկրաինայի տարածքը լքելու համար, դրան գումարած՝ Մոլդովան, որը ԵՄ-ի երկրների թվում չէ»,- ասաց Հովհաննես Ալեքսանյանը:

Նշենք, որ Ուկրաինային սահմանակից Բելառուսի եւ Ռուսաստանի հետ բոլոր անցակետերը փակ են: Մեր բազմաթիվ հայրենակիցներ արդեն Լեհաստանում են: Ունենք նաեւ Սլովակիայում, Ռումինիայում եւ Մոլդովայում:

Ըստ Հովհաննես Ալեքսանյանի՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մշտական կապի մեջ է մեր այն հայրենակիցների հետ, որոնք այժմ խմբերով փորձում են լքել Ուկրաինան:

«Մինչեւ մեր զրույցը՝ ես կապ եմ հաստատել 1-2 օր առաջ Խարկովից դուրս եկած մեր հայրենակիցների հետ, նրանք 20-30 հոգանոց խմբերով են դուրս գալիս, քանի որ տվյալ հատվածը, որտեղ իրենք են գտնվում, ունի միջանցքի հնարավորություն: Իսկ այն քաղաքներում ու շրջաններում, որտեղ այլեւս այդ հնարավորությունը չկա, եւ ճանապարհներն էլ անվտանգ չեն, մեր հայրենակիցները, ցավոք սրտի, ոչինչ անել չեն կարող, քան ուղղակի սպասելն է»,- եզրափակեց Ալեքսանյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2905 դիտում

Գորշ արջը և քոթոթները. ֆոտոթակարդը ֆիքսել է ՀՀ-ի կենդանական աշխարհի արժեքավոր ներկայացուցիչներին. տեսանյութ

Բացահայտվել են վառելիքի առևտրի խոշոր իրավախախտման դեպքեր. պետությանը պատճառվել է շուրջ 870 մլն դրամի վնաս

Հուլիսի 17-ի դրությամբ ՀՀ փոխանակման կետերում որքան են գնվում և վաճառվում դոլարը, եվրոն և ռուբլին

Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին

Թատերական դահլիճները լեփ-լեցուն են․ Երևանում շատ բուռն մշակութային կյանք կա. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ

Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr

Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին

Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ

Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում

ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը

Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան

Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ

Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ

Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է

Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող

Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել

Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր

Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը

ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել

ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում

Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան

Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին

Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի

VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին

Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի

ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ

Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները

ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը

Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին

Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին

Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ