Ոչ թռիչքային գոտին կարող է կանխել Ուկրաինայի վրա տեղացող հարվածներն օդից. ինչո՞ւ է ՆԱՏՕ-ն կտրականապես դեմ այս որոշմանը

Ուկրաինան արդեն տևական ժամանակ է՝ խնդրում է Արևմուտքին սահմանել իր երկրի օդային տարածքը ոչ թռիչքային գոտի՝ ռուսական օդային հարվածները դադարեցնելու ու կանխելու համար։

Չնայած այն հանգամանքին, որ ուկրաինական քաղաքները հիմնականում գտնվում են ոչ թե հրթիռային, այլ օդային գնդակոծության տակ, իսկ խաղաղ բնակիչների զոհերի թիվը օրեցօր աճում է, արևմտյան երկրները դժվար թե գնան այդ քայլին։

Բանն այն է, որ ոչ թռիչքային գոտի հայտարարելու դեպքում սահմանված տարածքում արգելվում են բոլոր տեսակի թռիչքները, այդ թվում՝ կործանիչներով, անօդաչու թռչող սարքերով, ինքնաթիռներով և ուղղաթիռներով: Սա զգալի կրճատում է վտանգը, քանի որ այս սահմանման դեպքում օդային տարածքն այլևս չի կարող կիրառվել ո՛չ թռիչքային, ո՛չ հետախուզական, ո՛չ թիրախային նպատակներով:

Արգելքը կարող է ուժի մեջ մտնել հետապնդող օդային սարքերի օգնությամբ, որոնք կարող են մինչև անգամ ոչնչացնել սահմանված կարգի խախտմամբ արգելված տարածքում օդ բարձրացած ցանկացած թռչող սարք: Իսկ ինչո՞ւ է ՆԱՏՕ-ն դեմ այս խնդրանք-պահանջի բավարարմանը: Խնդիրը նրանում է, որ այդ պարագայում ՆԱՏՕ-ի կործանիչներն են օդ բարձրանալու և ստիպված լինելու կանխել ռուսական օդային տրանսպորտային միջոցների ու սարքերի թռիչքները Ուկրաինայի օդային տարածքում: Սա էլ իր հերթին նշանակում է Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև ուղղակի հակամարտություն և ուղիղ ռազմական գործողություն:

Այսպիսով՝ ՆԱՏՕ-ն հրաժարվում է ոչ թռիչքային գոտի ներդնելու գաղափարից՝ Ռուսաստանի հետ ուղիղ ռազմական բախման մեջ չներքաշվելու համար:

Ըստ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հայտարարության՝ հասկանալով իրավիճակի ամբողջ լրջությունը, այնուամենայնիվ, կառույցը չի կարող ներքաշել ողջ Եվրոպան մեծամասշտաբ «պատերազմի» մեջ, ինչի «հոտն արդեն իսկ զգացվում է»:

Ուկրաինան ինքը չի կարող վերահսկել իրավիճակը օդում և հետապնդել ռուսական թռչող սարքերը, քանի որ ուկրաինացի օդաչուները չունեն արևմտյան հետապնդող կործանիչներ վարելու հմտություններ:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ վերը նշվածի տեղի ունենալու դեպքում իրենք այդ ամենը կդիտեն որպես ուղղակի ագրեսիա Ռուսաստանի դեմ՝ տալով համապատասխան պատասխաններ: Նա նաև հայտարարել է, որ նույն վայրկյանին կդիտարկի Ուկրաինայի օդում հայտնված հետապնդող օդային միջոցը որպես ռազմական բախման մասնակից այն երկրի համար, որին կպատկանի այդ միջոցը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3387 դիտում

Գազամատակարարման դադարեցում Գյումրիում․ միջին ճնշման ստորգետնյա գազատար է վնասվել

ԵՄ-ն ինքնաթիռներ ու հրշեջներ կուղարկի Ֆրանսիա և Իսպանիա

Ամփոփվել են «Մասնագիտական վերապատրաստում 2026» գիտական մրցույթի արդյունքները

«Opel Astra»-ն բախվել է հեծանվին, այնուհետև գլխիվայր շրջվել․ հեծանվորդը տեղափոխվել է ԲԿ

Բելառուսից կեղծ փաստաթղթերով հայկական ծագման ծաղիկ է ներմուծվել, դրանք առգրավվել, խոտանվել են․ Ռոսսելխոզնադզոր

Էրեբունի վարչական շրջանի փոքրիկներն արդեն անհոգ մանկություն վայելելու նոր վայր ունեն․ տեսանյութ

Ազգային ժողովն ունի պաշտոնական նոր ինտերնետային կայք․ տեսանյութ

Ներկայիս պատմական փուլը ճակատագրական է Ռուսաստանի համար․ Պուտին

Դանակով հարձակում Փարիզում․ վիրավորներ կան

Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հեռախոսազրույց է տեղի ունեցել

Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-29-ին ջուր չի լինի․ հասցեներ

Ամուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցել

Հութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերին

ՇՄ նախարարը ներկայացրել է COP17-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունները

Փոփոխություններ Երևանի ավագանու կազմում․ ում են տրվել «Մայր Հայաստան»-ի և ՔՊ-ի մանդատները

Քննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին համակարգված արձագանքի կատարելագործման հարցեր

Սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմումների ընդունումը շարունակվում է

Մի քանի բնակավայրում օդային քիմիական սրսկման աշխատանքներ են իրականացվելու․ ինչ է հորդորում նախարարությունը

2026 թ. հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում արտահանումը նվազել է 20․5%, ներմուծումն աճել՝ 8․6%-ով

Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները

2026թ. 1-ին կիսամյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 27-ին

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում

Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ

Ֆիլհարմոնիկը վերադառնում է Սյունիք

Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում մոլորված երեխաները հայտնաբերվել են Մեծ Պարնի գյուղի մոտ

Կոլումբիան կփակի իր դեսպանատները 15 երկրում, այդ թվում՝ Ադրբեջանում

Դատարանում հաղթեցի «ժողովուրդ», «Հրապարակ» օրաթերթերին և սառեցված Վազգեն (Բագրատ) Գալստանյանին. Հովհաննիսյան

Եղվարդի ապօրինի hրաձգարանում զինանոց է հայտնաբերվել. ՆԳՆ. տեսանյութ

Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներն ընկել են, վնասվել. նրանց օգնել են փրկարարները

Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում ջրանջատումներ են սպասվում

Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը

Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ. 3 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել

Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից

6 ժամով կդադարեցվի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը

Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ

2026թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները որքան են վճարել. հրապարակվել են տվյալներ

Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը