Երևան
12 °C
Այսօր՝ մարտի 9-ին, տեղի է ունեցել ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության կոլեգիայի նիստ՝ նվիրված 2021 թվականի ԱԻ պետական ծառայության գործունեության արդյունքների ամփոփմանը: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ԱԻ պետական ծառայությունը:
Կոլեգիայի նիստի մեկնարկին հայտարարվել է լռության րոպե՝ ի հիշատակ հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում անմահացած հերոսների:
2021 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության մասին հաշվետու զեկույցը ներկայացրել է ԱԻ պետական ծառայության տնօրեն, գնդապետ Մեխակ Արզումանյանը։ Անցած տարի ԱՀ ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացվել և մշակվել է 44.415 ահազանգ։
Տարվա ընթացքում ԱՀ տարածքում գրանցվել է 4.125 արտակարգ պատահար՝ նախորդ տարվա 5.677 դեպքի դիմաց։ 2021 թվականին արտակարգ իրավիճակների հետևանքով զոհվել է 16 մարդ, տուժել՝ 149-ը (2020թ. զոհվել է 11 մարդ, տուժել՝ 50-ը։
Հաշվետու տարում շարունակել են հակառակորդի կողմից զավթված տարածքներից զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների որոնողական աշխատանքները. ընդհանուր առմամբ 2021 թվականի ընթացքում տարհանվել է 574 աճյուն:
Ծառայության համապատասխան ստորաբաժանումների կողմից 2021 թվականին իրականացվել են հետախուզական, ականազերծման և չպայթած զինամթերքի ոչնչացման աշխատանքներ: Իրականացված 806 ելքից ոչնչացվել է տարբեր տեսակի 20.854 միավոր զինամթերք՝ նախորդ տարվա 7174 միավորի դիմաց: Չպայթած ռազմամթերքից մաքրվել և ականազերծվել է 221,5 հա տարածք:
Բերքահավաքի անկորուստ կազմակերպման և հակահրդեհային ապահովման նպատակով տվյալ ժամանակահատվածում իրականացվել է ուժեղացված ծառայություն. հրդեհավտանգ շրջաններում տեղակայվել են հրշեջ հենակետեր։
Հաշվետու տարում Արցախի Հանրապետության տարածքում գրանցվել է հացահատիկային մշակաբույսերի հրդեհի 4, այգիների՝ 10 դեպք, որոնցից 3-ի դեպքում բռնկման պատճառ է հանդիսացել հակառակորդի կողմից արձակված գնդակը: Գրանցվել է բնակելի տներում հրդեհների 41 դեպք։
Ընդհանուր առմամբ Արցախի Հանրապետության տարածքում հրդեհների հետևանքով պատճառված նյութական վնասի չափը կազմել է 63.650.409 ՀՀ դրամ։
Ծառայության տեսուչների կողմից աշխատանքներ են տարվել հակահրդեհային և տեխնիկական անվտանգության կանոնների պահպանման ուղղությամբ: Հակահրդեհային և տեխնիկական անվտանգության կանոններով հրահանգավորվել է 15.759 քաղաքացի:
Ավարտին են հասցվել Ասկերանի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի մշտական տեղակայման վայրի շինարարական աշխատանքները, բարեկարգվել է հարակից տարածքը, վերանորոգվել են ծառայության կենտրոնական ապարատի մասնաշենքերն ու անձնակազմի կացարանները: Անձնակազմի շենքային պայմանների բարելավման աշխատանքները շարունակվում են:
Հաշվետու զեկույցներով հանդես են եկել ստորաբաժանումների ղեկավարները՝ ներկայացնելով 2021 թվականի ընթացքում իրականացված աշխատանքները և 2022 թվականի համար նախատեսվող միջոցառումների համալիրը։
Ամփոփելով նիստը՝ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանի հրամանով ծառայության մի խումբ աշխատակիցներ բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար արժանացել են խրախուսանքի: Կարեն Սարգսյանը մի շարք հանձնարարականներ է տվել նիստին մասնակից պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին՝ ելույթների ընթացքում բարձրացված հարցերի լուծման ուղղությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու և ընթացիկ տարվա մարտահրավերներին դիմակայելու ուղղությամբ:
«Ընդհանուր առմամբ, 2021 թվականը ծառայության համար բարդ տարի էր, սակայն, մենք այն հաղթահարեցինք պատվով: Ուստի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները գնահատում եմ բարձր և շնորհավորում եմ բոլոր այն ծառայողներին, ովքեր այսօր արժանացան պարգևների: Դուք գիտեք, որ ինձ համար գոյություն չունի ես-ի ու դու-ի տրամաբանությունը, կա՛ «ՄԵՆՔ» հասկացությունը, ուրեմն մենք միասին կարող ենք անել ավելին: Շնորհակալ եմ բոլորիդ անմնացորդ նվիրումի համար ու մաղթում եմ բարի ծառայություն՝ 2022 թվականի մարտահրավերներին դիմակայելու համար»,- եզրափակել է ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը
«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից
«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ
Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ
«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև
Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ՏԿԵՆ-ը հայտարարում է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթ. մանրամասներ
Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT