Երևան
12 °C
Չնայած Ռուսաստանի Դաշնությունը մինչև 2022թ-ի օգոստոսի 31-ը սահմանել է դեպի ԵԱՏՄ երկրներ հացահատիկի արտահանման ժամանակավոր սահմանափակումներ, այդուհանդերձ, անհրաժեշտության դեպքում ԵԱՏՄ երկրները կարող են գնել հացահատիկի հավելյալ քանակություն՝ ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարության տրամադրած լիցենզիաների միջոցով։
Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարությունը։
Հացահատիկի սահմանափակումները կազդեն ցորենի և մեսլինի, տարեկանի, գարու, եգիպտացորենի վրա։
Հիշեցնենք, որ մինչև այս սահմանափակումներն արդեն սահմանվել էր քվոտա հացահատիկի արտահանման վրա, մասնավորապես՝ 2022թ-ի փետրվարի 15-ից հունիսի 30-ը ռուսական հացահատիկի արտահանումը երրորդ երկրներ սահմանափակվել է 11 միլիոն տոննա քվոտայով, որից 8 մլն տոննան ցորենն է։
Ըստ ՌԴ տնտեսական զարգացման նախարարության տվյալների՝ այս տարվա սկզբին ԵԱՏՄ անդամ երկրները, այդ թվում՝ Հայաստանը, արդեն այս սեզոնի համար գնել են հացահատիկի անհրաժեշտ պաշարները, իսկ Ղազախստանն ու Ղրղզստանը նույնիսկ կրկնակի ավելի ծավալներով։ Այդ իսկ պատճառով ԵԱՏՄ տարածքում հացահատիկի դեֆիցիտ չի կարող լինել։
ՌԴ գյուղատնտեսության նախարարության տվյալներով՝ ներկայումս հացահատիկի պաշարներով ՌԴ բավարարվածությունը կազմում է շուրջ 150%, ինչը նշանակում է, որ ՌԴ-ն ունի զգալի պաշարներ՝ մինչև հացահատիկի բերքահավաքը հավելյալ արտահանում ապահովելու համար։ Իսկ սահմանափակումները կիրառվում են ստեղծված իրավիճակում հացահատիկի չնախատեսված արտահոսք թույլ չտալու համար։ ՌԴ-ն թեև սահմանել է ժամանակավոր սահմանափակումներ, սակայն ԵԱՏՄ երկրներն անհրաժեշտության դեպքում կարող են գնել հացահատիկի հավելյալ քանակություն՝ ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարության տրամադրած լիցենզիաների միջոցով։
Այս սահմանափակումներից զատ՝ ժամանակավորապես արգելվել է նաև Ռուսաստանից երրորդ երկրներ սպիտակ շաքարի և եղեգնաշաքարի հումքի արտահանումը։ Նման որոշումների նպատակը Ռուսաստանի պարենային անվտանգության ապահովումն է և ստեղծված իրավիճակում ՌԴ ներքին շուկայի պաշտպանությունը։
Ըստ գյուղատնտեսական շուկայի ուսումնասիրությունների ինստիտուտի (IKAR) առաջատար փորձագետ Եվգենի Իվանովի՝ վերջին մի քանի տարիների ընթացքում Ռուսաստանի Դաշնությունը ամսական 25-45 հազ․ տոննա շաքար է արտահանել հիմնականում Ղազախստան և հարևան երկրներ։ ՌԴ-ից շաքարավազի և շաքարավազի հումքի արտահանումն արգելվել է միայն երրորդ երկրների համար, մինչդեռ ԵԱՏՄ երկրների համար սահմանափակում չկա, պարզապես սահմանվել է պայման, որ արտահանում իրականացնելու համար անհրաժեշտ է ՌԴ գյուղատնտեսության նախարարության թույլտվությունը։
Այսպիսով՝ շաքարավազի և շաքարավազի հումքի արտահանման արգելք ԵԱՏՄ անդամ երկրների, այդ թվում՝ Հայաստանի նկատմամբ չի սահմանվել, հետևաբար այս ապրանքատեսակի մասով ևս դեֆիցիտ չի կարող լինել։
Մաքսային ենթահանձնաժողովի նիստում որոշվել է նաև ԵՏՀ-ում քննարկման համար առաջարկներ պատրաստել մի շարք ապրանքների, այդ թվում՝ կարտոֆիլի, սոխի, սխտորի, կաղամբի, գազարի, կակաոյի և երեխաների համար նախատեսված մի շարք սննդամթերքների ներմուծման մաքսատուրքերի ժամանակավոր զրոյացման վերաբերյալ։ Ըստ Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարության՝ վերջնական առաջարկները կներկայացվեն մարտի 17-ին կայանալիք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նիստին։
Ամփոփելով կարող ենք ամրագրել մի քանի էական փաստ։ Նախ Հայաստանը գնել է այս սեզոնի համար անհրաժեշտ հացահատիկի ողջ պաշարը, բացի այդ՝ ՌԴ-ն պահպանում է լիցենզիայի տրամադրման պայմանով հացահատիկի նոր պաշարներ վաճառելու հնարավորությունը ԵԱՏՄ երկրների, այդ թվում՝ Հայաստանի համար, և դրա համար ունի հացահատիկի բավարար պաշարներ։ Իսկ շաքարավազի և շաքարավազի հումքի արտահանման արգելք ԵԱՏՄ անդամ երկրների, այդ թվում՝ Հայաստանի նկատմամբ չի սահմանվել։
Հետևաբար Հայաստանում հացահատիկի և շաքարավազի որևէ դեֆիցիտ չի կարող լինել։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՂազախստանում թմրանյութերի շրջանառության համար պատիժը կխստացվի. ցմահ ազատազրկում ևս նախատեսված է
Crocus City Hall-ի ահաբեկչության գործով Թուրքիայում մի շարք անձանց մեղադրանք է առաջադրվել
Շվեդիան 27 մլն դոլար կհատկացնի Ուկրաինային՝ ՀՕՊ համակարգերի ձեռք բերման համար
Բնական հրավառություն Նորվեգիայում. լուսանկարներ
Լցանավերի վթարի հետևանքով Սև ծով է հոսել մոտ 2,4 տոննա նավթամթերք
Հացահատիկ Ուկրաինայից. Զելենսկին հայտնել է Սիրիային օգնելու ծրագրի մասին
Տեսա՝ խանութը դատարկ է. «222 Lava»-ի գովազդած «Full Size»-ը ապրանքները չի առաքել և հայտնել, որ դրանք չկան
Հայ շախմատիստների դիրքերը ՖԻԴԵ-ի թարմացված աղյուսակում. հրապարակվել է դասակարգման աղյուսակը
18-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է խանութի ապակեպատ պատին և դռանը․ նրան տեղափոխել են հիվանդանոց
Քիմ Քարդաշյանն ամանորյա ֆոտոշարք է հրապարակել. լուսանկարներ
Այս պատերազմը պետք է հնարավորինս շուտ ավարտվի. Ֆիդանը՝ Ուկրաինայում անհապաղ զինադադարի անհրաժեշտության մասին
Չեռնոգորիայի բնակիչը բարում վիճաբանությունից հետո կրակ է բացել. 12 մարդ է սպանվել, նրանց թվում երեխաներ կան
Իսրայելական բանակը հարձակվել է Գազայի հարավում գտնվող ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանի վրա
Գերմանիայում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը հայտարարություն է տարածել
Որոնք են աշխարհի ամենաթանկարժեք կազմ ունեցող ֆուտբոլային ակումբները
Թուրքիայի կառավարությունում վերադասավորումներ կլինեն
Ավելի մեծ կայունություն և կանխատեսելիություն. Մոլդովայում եվրոն դառնում է փոխարժեք որոշելու հիմնական արժույթը
Դիմակավորված օպերացիա Երևանում. բերման է ենթարկվել նաև «Մարիաննա» կաթնամթերքի գործարանի սեփականատիրոջ որդին
Աշխարհի ամենացուրտ բնակավայրում գրանցվել է ռեկորդային ամենատաք դեկտեմբերը
Իր երդմնակալությունից առաջ Թրամփը հանրահավաք կանցկացնի
Առողջապահության նախարարության թեժ գիծն աշխատում է նաև տոնական օրերին. ինչպես զանգահարել
Լեհաստանը ստանձնել է Եվրամիության խորհրդի նախագահությունը
Ինչ դեպքում կարող է սահմանափակվել այցելությունը հիվանդանոցներ՝ բուժօգնություն ստանալու համար. նոր հրաման
Իրանում ավտոբուս է շրջվել, 16 վիրավոր կա
Ինչ եղանակ է սպասվում Երևանում ու մարզերում առաջիկա օրերին
Բախվել են Հրազդանի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենան ու «Ֆոլկսվագեն»-ը. կա վիրավոր
Նոր տարվա երկրորդ օրը 25 կմ երաժշտություն լսեցի. վարչապետ
Մոսկվայում Ասադի դեմ մահափորձ է եղել, նրան թունավորել են. The Sun
Խոշոր ավտովթար Արարատի մարզում. կան տուժածներ
Մոսկվա-Նորիլսկ երթուղով ինքնաթիռը վայրէջքի ժամանակ դուրս է եկել թռիչքուղուց
Երևանում մեքենաների բախումից հետո դրանցից մեկը գլխիվայր շրջվել է․ կա վիրավոր
Տավուշի մարզի որոշ հասցեներում ջուր չի լինի
Արտաշ Ասատրյանի ընտանիքն Ամանորը դիմավորել է Դուբայում
Հրանտ Թոխատյանն Ամանորը դիմավորել է Լուիզայի, որդիների, դստեր ու թոռան հետ. լուսանկարներ
Նոր Օռլեանի ահաբեկիչը նախապես սպառնալիքներով տեսանյութ է պատրաստել. Բայդենը մանրամասներ է հայտնել
Աբովյանում մի խումբ երիտասարդներ վիճաբանել են. եկեղեցու մոտ հայտնաբերվել է 2 դանակահարված
Ռուսաստանում ոստիկանությունն իրավունք կունենա ազատ մուտք գործել միգրանտների տներ
Տոկաևը ստորագրել է օրենք, որը նախատեսում է ցմահ ազատազրկում թմրավաճառների համար
Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոք է հայտնել Իրանին. պնդում են՝ Բաքվի հասցեին վիրավորական հռետորաբանություն կա
Ինչպիսին են տարադրամի փոխարժեքները հունվարի 2-ին
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT