Երևան
12 °C
ՌԴ պաշտպանության նախարարությունն այսօր առավոտյան իր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ուկրաինական Սու-24-ի և երկու անօդաչու թռչող սարքի խոցման մասին։
Ռուսական ավիացիան և հակաօդային պաշտպանությունը Լյուբիմովկայի շրջանում խոցել են ուկրաինական ռազմաօդային ուժերի Սու-24 ինքնաթիռ և երկու անօդաչու թռչող սարք, հայտնել է ռազմական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։
Պաշտպանության նախարարությունը չի հայտնում Լվովի մերձակայքում գտնվող զորավարժարանին հարվածի մասին, ինչպես ավելի վաղ հաղորդվել էր:
Պաշտպանության նախարարությունը պնդում է, որ փետրվարի 24-ից մինչ օրս շարքից հանվել են 3687 ուկրաինական ռազմական օբյեկտներ։
Ռուս զինվորականները նաև պնդում են, որ արգելափակում են Ուկրաինայի Սեվերոդոնեցկ քաղաքի արևելյան և հարավային հատվածները։
Եվս մեկ օդանավակայան ու ռազմակայան՝ վտանգի տակ
Իվանո-Ֆրանկովսկի քաղաքապետ Ռուսլան Մարցինկովը հայտնել է քաղաքի օդանավակայանի վրա ենթադրյալ հրթիռային հարձակման մասին:
Նա հայտարարել է, որ երրորդ հարվածն է հասցվե օդանավակայանին։ Ուկրաինայի իշխանությունները փետրվարի 24-ին էին հայտնել Իվանո-Ֆանկիվսկի օդանավակայանի առաջին հարվածի մասին։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը դեռ չի մեկնաբանել այս պնդումը։
Ավելի վաղ Լվովի մարզի իշխանությունները հայտարարել էին Լվովից 30 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Յավորովի զորավարժարանին օդային հարված հասցնելու մասին։ Reuters-ը դա անվանել է «ամենաարևմտյան հարձակում»: Շատ ուկրաինացիներ տարհանվել են երկրի արևմուտք, այնտեղից տեղափոխվում են Լեհաստան՝ ապաստան գտնելու համար։
Լվովի շրջանային ռազմական վարչությունը հայտնում է, որ Խաղաղության և անվտանգության միջազգային կենտրոնը տեղակայված է Յավորովի ուսումնավարժարանում, որը, ըստ նրա, հրթիռակոծվել է։ Այն ստեղծվել է 2007 թվականին՝ Ուկրաինայի զինված ուժերի անձնակազմի պատրաստման համար, այդ թվում՝ խաղաղապահ առաքելությունների։ Կենտրոնը գտնվում է Լեհաստանի հետ սահմանից 25 կիլոմետր հեռավորության վրա։
Փոխզիջմա՞ն են հասնում
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան, իր կարծիքով, բանակցային գործընթացում փոխզիջման են մոտենում։ Բացի այդ, նա կարծում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպումը կարող է կայանալ, երբ բոլոր ընթացակարգային հարցերը կարգավորվեն, և պատվիրակությունները ավարտեն իրենց աշխատանքը։
«Եվս մեկ անգամ շեշտեք՝ ռուսական կողմն արդեն շատ ավելի ադեկվատ է նայում իրավիճակին, բայց դեռ որոշ ժամանակ պետք է անցնի, որպեսզի նրանք 100%-ով հասկանան այն իրավիճակը, որում հայտնվել է Ռուսաստանը, ոչ թե Ուկրաինան»,- ասել է Պոդոլյակը։
Ըստ նրա՝ պատվիրակությունները մշտական տեսահանդիպումներ են անցկացնում. նախօրեին այս ձևաչափը հաստատել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, իսկ Պոդոլյակն ասել է, որ ստեղծվել են աշխատանքային ենթախմբեր։
Նրա խոսքով՝ կողմերը քննարկում են հրադադարի պայմանները, Ուկրաինայի ավերված ենթակառուցվածքին հասցված վնասի փոխհատուցման հարցը, երկրի տարածքից ռուսական զորքերի դուրսբերման գործընթացը և խաղաղ համաձայնագրի պայմանները, գրում է «Կոմերսանտը»։
Ռուսական ինքնաթիռները կալանվելու վտանգի առաջ են
Մարտի 13-ից ռուսական ավիաընկերությունների շատ ինքնաթիռներ կարող են ձերբակալվել արտասահմանում, զգուշացնում է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան (ATOR):
Բերմուդյան կղզիների ավիացիոն իշխանությունները մարտի 12-ի ժամը 23.59-ից կչեղարկեն ռուսական ավիաընկերությունների նավատորմի բոլոր ինքնաթիռների թռիչքի վկայականները, որոնք գրանցված են Բերմուդիայում:
«Սա նշանակում է, որ նման ռուսական ինքնաթիռներին, որոնք այս ամսաթվից հետո գտնվում են օտարերկրյա օդանավակայաններում, կարող են թույլ չտալ թռիչքներ կատարել դեպի Ռուսաստան»,- մեկնաբանում է ATOR-ը։
Բերմուդյան կղզիներում գրանցված է ռուսական փոխադրողների 745 ինքնաթիռ, գրում է Интерфакс-ը։ Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը հայտնել է, որ երկրում շահագործվել է 1367 ինքնաթիռ։
«Ավիացիոն ոլորտի դեմ միջազգային պատժամիջոցները զգալի ազդեցություն են ունեցել ռուսական ավիաընկերությունների ինքնաթիռների անվտանգությունը վերահսկելու ունակության վրա»,- բացատրել է Բերմուդյան Քաղաքացիական ավիացիայի վարչությունը՝ նշելով, որ վարչությունը «չի կարող վստահորեն պնդել, որ Բերմուդյան կղզիների գրանցում ունեցող ռուսական ավիաընկերությունների ինքնաթիռները թռիչքի պիտանի են» և հետևաբար ժամանակավորապես դադարեցնում է օդանավերի թռիչքային պիտանիության բոլոր վկայագրերը՝ դրանց գրանցմամբ ռուսական ավիաընկերությունների նավատորմում:
Թռիչքային պիտանիության վկայականի չեղարկումը ուժի մեջ է մտել օդում գտնվող ցանկացած ինքնաթիռի համար 2022 թվականի մարտի 12-ին՝ տեղական ժամանակով ժամը 23:59-ից սկսած՝ վայրէջքից անմիջապես հետո:
Հիշեցնենք՝ փետրվարի 26-ին ԵՄ-ն պատժամիջոցներ սահմանեց՝ արգելելով Ռուսաստանում ինքնաթիռների մատակարարումը, վաճառքը, լիզինգը, սպասարկումը և ապահովագրումը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը
Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT