Երևան
12 °C
Երեւանի ավագանին այսօրվա նիստում հաստատեց «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամին տարածք հատկացնելու եւ մինչեւ 2025 թվականն այն անհատույց օգտագործելու թույլտվությունը:
«ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հիմնադրամը տնօրինելու է համայնքի սեփականություն հանդիսացող Երևանի Գայի պողոտայի հ. 19 հասցեում գտնվող վարչական շենքի 6-րդ հարկից (թվով 4 սենյակ) 65.27 քմ. ընդհանուր մակերեսով ոչ բնակելի տարածքը: Պայմանագրում ներառվեցին նաև պայմանագրային հետևյալ պարտավորությունները.
1) Անհատույց օգտագործման իրավունքը գրանցելուց հետո առնվազն 1 ամսվա ընթացքում սկսել տարածքի վերանորոգման աշխատանքները,
2) յուրաքանչյուր 6 ամիսը մեկ ներկայացնել գրավոր հաշվետվություն հիմնադրամի գործունեության և կատարված աշխատանքների վերաբերյալ,
3) տարածքի վերանորոգման աշխատանքներն ավարտել ոչ ուշ, քան այն սկսելուց հետո՝ 2 ամսվա ընթացքում,
4) աշխատանքներն ավարտելուց հետո տարածքն օգտագործել բացառապես հիմնադրամի գործունեության շրջանակում նախատեսված ծառայությունները մատուցելու համար:
Տարածքի տրամադրման համար 2021 թվականի նոյեմբերի 24-ին դիմել էր «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի Ազգային տնօրեն Ս. Սարգսյանը: Վերջինս Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարից խնդրել էր Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմի շենքում անհատույց օգտագործման իրավունքով մինչև 2025 թվականի ապրիլի 30-ը ժամկետով տրամադրել 4 սենյակ՝ ծրագրի գործունեության շրջանակում նախատեսված ծառայությունները մատուցելու համար:
Մասնավորապես նշվում է, որ «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամը նախաձեռնել է «Համակարգային խնդիրների վերհանում. աջակցություն երեխաների պաշտպանության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի իրականացումը: Ծրագրի ընդհանուր նպատակն է աջակցել խոցելի խմբի երեխաների անհատական ճանաչողական, զգացմունքային և սոցիալական զարգացմանը՝ որակյալ կանխարգելման ծառայությունների, համայնքահեն խնամքի և ապաինստիտուցիոնալացման ջանքերի միջոցով՝ ՄԱԿ-ի երեխաների այլընտրանքային խնամքի ուղեցույցին համահունչ: Ծրագրի շրջանակներում հիմնադրամի կողմից երեխաներին և նրանց ընտանիքներին տրամադրվելու են սոցիալական խորհրդատվական, բնաիրային, հոգեբանական աջակցություններ, ինչպես նաև ապաինստիտուցիոնալացման գործընթացի շրջանակներում ստեղծվելու են համայնքահեն ծառայություններ՝ ուղղված երեխաների իրենց կենսաբանական ընտանիքների հետ վերամիավորման գործընթացում աջակցելուն:
Ծրագրի շրջանակներում նախատեսված են նաև դասընթացներ շահառուների համար, որոնք ուղղված են ծնողավարման հմտությունների զարգացմանը, ծնող-երեխա փոխհարաբերությունների բարելավմանը, սթրեսային իրավիճակների հաղթահարմանը, մասնագիտական կողմնորոշմանը և այլն։ Ծառայությունները տրամադրվելու են երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 09:00-18:00-ն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՁվածեղը սարքել ես՝ մարդդ կերել ա, տեսել ենք, բայց որ տղադ ա կերել՝ չենք տեսել. նպատակը մտքի հեղինակին օգնելն է
Եթե մտածեին, որ չեզոք դիտորդների աչքում այդ բանավեճը հաղթելու էին` առանց տատանվելու կհամաձայնվեին. Իոաննիսյան
Նախկին նախագահները հրաժարվեցին բանավեճից, բայց կոչ եմ անում ևս մեկ անգամ մտածել, ես վճռական եմ. Փաշինյան
Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը մերժել են Նիկոլ Փաշինյանի հետ բանավիճելու առաջարկը
Վարչապետի՝ բանավեճի հրավերը նախկին նախագահների համար լավ առիթ է՝ հիմնավորելու իրենց մեղադրանքները. Չախոյան
Քննարկվել են փակ հաստատություններում հատուկ միջոցների, ֆիզիկական ուժի և զենքի գործադրման հիմնախնդիրները
Որն է «Կրթվելը նորաձև է» արշավի նպատակը. Աննա Հակոբյանը մանրամասնել է
Սպանդանոց է, գնալու եմ մինչև վերջ. «Արթկոսմեդ» կլինիկայում «սարսափ ֆիլմ» հիշեցնող տեսարան է. տեսանյութ
2025 թվականին ԵՀՄ մեդիա գագաթնաժողովը տեղի կունենա Հայաստանում
ԱՄՆ-ում դեսպան Մակունցը խորհրդակցություն է հրավիրել. քննարկվել են 2025-ի ռազմավարական ծրագրերն ու անելիքները
Մեքենաներ են բախվել. «Ֆոլկսվագեն»-ը հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին, կան վիրավորներ
Շրջանառությունից հանվել է տնտեսվարողի կողմից իր տարածքը տեսահսկման համակարգերով ապահովելու օրենսդրական փաթեթը
Կատարի պատվիրակությունը քննարկել է Դամասկոսում թռիչքների վերականգնման հարցը
Աննա Հակոբյանը նոր լուսանկարներ է հրապարակել
Նախարարությունը ստանում է մտահոգիչ ահազանգեր դպրոցներում արձանագրվող բռնության դեպքերի առնչությամբ. Անդրեասյան
Նոր ատոմային էներգաբլոկի կառուցման ծրագրի վերաբերյալ հարցեր են քննարկվել. ՏԿԵ նախարարն այցելել է ՀԱԵԿ
Մի՞թե վարչապետի տիկնոջը հարիր է հատակին նստել և անգլերեն պարապել. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Գերասիմ Վարդանյանը կշարունակի մնալ ազատության մեջ. պաշտպան
ՀՀ որոշ տարածաշրջաններում մառախուղ է
Վերաբրենդավորվել է Ամիօ բանկի «Իջևան» մասնաճյուղը
Չինաստանում ամբոխի մեջ մխրճված վարորդը դատապարտվել է մահապատժի
Դեսպան Կոպիրկինը Արփինե Սարգսյանին է փոխանցել Ռուսաստանի Դաշնության ՆԳ նախարարի նամակը
Ծանր քաշերը գտնվում են լավագույն ձեռքերում. Լաշա Տալախաձեն շնորհավորել է աշխարհի չեմպիոն Վարազդատ Լալայանին
Բոլորով պետք է ձևավորվենք հանրային պահանջ, որ սրճարաններում չծխելու օրենքը պահպանվի. Նանուշյան
Մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Եգանյանը
Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին
Ինչպես խուսափել տոնական օրերին սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդություններից և թունավորումներից
Հայտնաբերվել է ՊՆ ռազմական ոստիկանության կին ծառայողի ավտոմեքենան հրկիզած կասկածյալը
Դեսպան Քվինն ու ՏԿԵ նախարարը հանդիպման ընթացքում քննարկել են ԱՄՆ ուղիղ չվերթեր սկսելու հնարավորությունը
Պերուում տեղացի թմրավաճառների ձերբակալությունը գլխավորել է Գրինչի հագուստով ոստիկանը. տեսանյութ
Վերաբացվել է Երևան մոլում գտնվող Ucom-ի վաճառքի և սպասարկման նորացված կենտրոնը
Բազմաթիվ հարցերի լուծման բանալին թվայնացման ճանապարհն է, 2025-ին պետք է օրակարգով ինտենսիվ զբաղվել. վարչապետ
Ավտոլվացման 15 կետի գործունեություն է կասեցվել
Բուք է ու մերկասառույց. ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին
Նոր գլխագրեր «Կրթվելը նորաձև է» արշավի համար. ինչ են առաջարկել Աննա Հակոբյանին Ջերմուկում
Սյունիքի ճախաթթուն մարզի և մայրաքաղաքի խանութներում է. «Իմ Քայլը» հիմնադրամի շահառուն ընդլայնել է բիզնեսը
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայելու զորակոչիկների ընտրություն․ ժամանակացույց
2024-ի նոյեմբերին Հայաստանում գրանցվել է 782 հազար 832 աշխատատեղ. վարչապետը վիճակագրություն է ներկայացրել
Հայաստանը Գերմանիայի կողքին է և սգում է Մագդեբուրգի Սուրբ ծննդյան տոնավաճառում զոհվածների համար. դեսպան
N1-ը՝ ավանդներով․ ֆիզիկական անձանց ավանդների ծավալով Ամիօ բանկը առաջինն է
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT